Յուրայինը (ֆիլմ, 1999)
«Յուրայինը» (անգլ.՝ The Insider), ռեժիսոր Մայքլ Մանի ֆիլմը, հիմնված է իրական դեպքերի վրա։
«Յուրայինը» հոգեբանական դրաման մեծապես փաստագրական է, սյուժեն ամբողջովին հիմնված է նախորդ դարի 90-ական թվականների իրական դեպքերի վրա։ Ե՛վ ռեժիսոր Մայքլ Մանը (Michael Mann), և՛ նրա ներշնչանքը` Բժիշկ Ջեֆրի Ս. Ուայգանդը (Dr. Jeffrey S. Wigand) մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն հայտարարել են, որ գեղարվեստական հնարանքը «Յուրայինում» սահմանափակվել է միայն Բժիշկ Ուայգանդի խնդրանքով իր կնոջ և երեխաների անունների փոփոխությամբ։
Սյուժե Խմբագրել
Բժիշկ Ուայգանդը ակամա դառնում է ԱՄՆ-ի պատմության մեջ կորպորատիվ ամենամեծ սկանդալի նախաձեռնողը, որի համեմատ Enron և WorldCom կորպորացիաների վեճերը թվում են մանր սպասավորների աննշան խնդիրներ։ Լինելով British American Tobacco կազմակերպության մեջ մտնող ծխախոտի Brown & Williamson ընկերության հետաքննության և զարգացման բաժնի փոխնախագահ` բժիշկ Ուայգանդը աշխատել է «ավելի ապահով» ծխախոտների ստեղծման և արտադրության ուղղությամբ։ Վերջիններս նախատեսված էին նվազեցնելու կենցաղային հրդեհների և քաղցկեղային հիվանդությունների թիվը։ Կարիերան զարգացնելով առողջապահության մեջ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Pfizer և Merck, Ուայգանդը հետաքրքրվում է հումանիստական տեսանկյունից անընդունելի խնդրով, ինչպես նաև` դրա համար նախատեսված փոխհատուցման չափով` շքեղ առանձնատուն, ծառայողական ավտոմեքենա և $300 000 մլն դոլար տարեկան աշխատավարձ։ Անցկացնելով մի քանի տարի B&W գիտական կենտրոնում, բժիշկ Ուայգանդը իմացել է շատ սարսափելի գաղտնիքներ, որոնք ծխախոտի ընկերությունները միտումնավոր ծածկում էին միջազգային ընկերություններից։ Նա հասկանում է, որ 20-րդ դարում ծխախոտը մի քանի անգամ ավելի շատ կյանք է խլել, քան այդ ժամանակի բոլոր միջազգային և տեղական պատերազմները։ Այդ նույն ժամանակ կառավարությունը դադարեցրել է նրա ծրագիրը, հղում անելով այն բանին, որ «այն կարող է բացասական ազդել վաճառքի վրա»։
Հանգամանքների բերումով բժիշկ Ուայգանդի հետ կապվում է «60 րոպե» հեռուստածրագրի պրոդյուսեր Լոուել Բերգմանը, ով գիտական խորհրդակցության կարիք ուներ։ Նրանց ծանոթությունն ու փոխվստահությունը բերում է նրան, որ Ուայգանդը բացառիկ հարցազրույց է տալիս «60 րոպե»-ին` դառնալով առաջին բարձր մակարդակի պաշտոնյան ծխախոտի արդյունաբերությունում, ով հրապարակում է մինչև այդ հանրության համար անհասանելի բիզնեսի գաղտնիքներ ծխախոտի ոլորտից։ Չնայած կնոջից բաժանվելուն և ծխախոտագործների կողմից չլսված մասշտաբների հասնող ապականիչ տեղեկատվության տարածմանն ու փոխադարձ հայցերին, Ուայգանդը կարողանում է դատարանում ապացուցել իր տեղեկատվության ճշմարտացիությունը։ Իր արարքների արդյունքում ծխախոտի արտադրությունը բազմամիլիարդանոց կորուստներ ու ճգնաժամ է ապրում։ ԱՄՆ-ի բոլոր ծխագործական ընկերությունները մեղադրվում էին Հյուսիսային Ամերիկայի 50 նահանգների վարչությնների կողմից` «ավելի քան 50 տարի ազգային հանրության գիտակցության աննախադեպ մանիպուլյացիայի համար» և դատական հայցերով վճարել են ընդհանուր արժողությամբ 246 միլիարդ դոլար։
Դերերում Խմբագրել
- Ալ Պաչինո - Լոուլել Բերգման
- Ռասսել Քրոու - Ջեֆրի Ս. Ուայգանդ
- Քրիստոֆեր Պլամմեր - Մայք Ուոլես
- Դայան Վենորա - Լիանա Ուայգանդ
- Ֆիլիպ Բեյքեր Հոլ - Դոն Հեվվիտ
- Լինդսեյ Կրաուս - Շերոն Թրիլեր
- Դեբի Մեյզար - Դեբի դե Լուկա
- Սթիվեն Տոբոլովսկի - Էրիկ Կլասթեր
- Կոլմ Ֆիոր - Ռիչարդ Շրուգս
- Բրյուս Մակգիլ - Ռոն Մոտլի
- Ջինա Գերշոն - Հելեն Կապերելի
- Մայքլ Ջոն Գեմբոն - Թոմաս Սենդեֆար
- Ռիպ Թորն - Ջոն Սկենլոն
Գնահատականներ Խմբագրել
Ֆիլմը մտնում է 1992 թվականից հետո նկարահանված քսան լավագույն ֆիլմերի շարքի մեջ` ըստ Քվենտին Տարանտինոի[11]։
Սաունդթրեք Խմբագրել
«Յուրայինը» իր վրա գրավել է ոչ միայն հասարակական կազմակերպությունների և կինոքննադատների ուշադրությունը, այլև` խորաթափանց երաժշտամոլներին։ Կոմպոզիտոր Փիթեր Բուրկի կողմից ստեղծված սաունդթրեքը դարձել է լավագույններից մեկը իր ժամանակի համար։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://www.kinokalender.com/film1426_insider.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.imdb.com/title/tt0140352/
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-22767/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/informator-1999
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=22767.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 http://www.imdb.com/title/tt0140352/fullcredits
- ↑ https://www.filmaffinity.com/en/film453336.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.ofdb.de/film/2421,Insider
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Quentin Tarantino's Favorite 20 Movies From 1992 to Now»։ FirstShowing.net (անգլերեն)։ Վերցված է 2017-02-07