«Սիլքվուդ» (անգլ.՝ Silkwood), ամերիկյան ֆիլմ-դրամա, որի ռեժիսորն է Մայք Նիկոլսը։ Այն նկարահանվել է 1983 թվականին։ Ֆիլմի սյուժեում ընկած են իրական փաստեր Քարեն Սիլկվուդի կյանքից, ով մահացել է անհայտ պայմաններում, երբ հետաքննում էր «Kerr-McGee» արտադրամասի խախտումների գործը, ուր նա աշխատում էր[10]։

Սիլքվուդ
անգլ.՝ Silkwood
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական1983 և ապրիլի 6, 1984[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Նիքոլս[5][1][2][…]
ՊրոդյուսերMichael Hausman?
Սցենարի հեղինակՆորա Էֆրոն և Alice Arlen?
ԴերակատարներՄերիլ Սթրիփ[5][2][6][…], Կուրտ Ռասել[5][2][6][…], Շեր[2][6][7][…], Քրեյգ Թեոդոր Նելսոն[7][3][8], Ֆրեդ Ուորդ[7][3][8], Դայանա Սկարուիդ[7][3][8], Բրյուս ՄաքԳիլ[8], Ռոն Սիլվեր[7][8], Դևիդ Սթրեթհեյրն[7][8], Մայքլ Էմմեթ Ուոլշ[8], Ջեյմս Ռեբհորն[8], Էնթոնի Հիլդ[8], Ուիլ Պատոն[2][6][8], Գարի Գրաբս[8], Charles Hallahan?[8], Ջոզեֆ Սոմմեր[8], Բիլ Քոբս[9], Թես Հարփեր[9], Ջիմ Բիվեր[9], Քենթ Բրոդհերսթ[9], J. C. Quinn?[9], Ռեյ Բեյքեր և Մայքլ Բոնդ
ՕպերատորՄիրոսլավ Օնդրժիչեկ
ԵրաժշտությունԺորժ Դելերյու
ՄոնտաժՍեմ Օ Սթին
Պատմվածքի վայրՕկլահոմա
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունAmerican Broadcasting Company
Տևողություն131 րոպե և 129 րոպե

Սյուժե խմբագրել

Քարեն Սիլկվուդը վարում է հանգիստ, ոչ արտառոց կենսակերպ։ Նա օրերով տքնում է գործարանում, որտեղ վերամշակում են պլուտոնիում։ Երբեմն-երբեմն այցելում է իր երեք երեխաներին, ովքեր ապրում են այլ քաղաքում իր նախկին քաղաքացիական ամուսնու հետ։

Գործարանի ղեկավարությունը, ձգտելով ժամանակին կատարել պայմանագրով ստորագրված պարտավորությունները, ստիպում է աշխատակիցներին արտաժամյա աշխատել, անբարեխղճորեն չվերահսկելով նրանց ապահովությունը։ Մի քանի աշխատակիցներ, այդ թվում և Քարենը, ենթարկվում են ռադիոակտիվ ճառագայթման։ Այն բանից հետո, երբ Քարենը տեսնում է, որ միջուկային վառելիքի լուսանկարները ռետուշ են արված, իսկ բոլոր փաստաթղթերը ապահովության վերաբերյալ փոփոխված են, որոշում է դիմել տեղական արհեստակցական միությանը։

Նա մեկնում է Վաշինգտոն, որտեղ համապատասխան չինովնիկներին պատմում է գործարանում տեղի ունեցող զարտուղի գործերի մասին։ Այստեղ շատ է հետաքրքրում նրա պատմությունը, սակայն նրանք պահանջում են ներկայացնել խախտումների ապացույցները, որպեսզի կարողանան այն հրապարակել մամուլում։ Քարենը վերադառնում է աշխատանքի և, արհամարհելով գործընկերների և ղեկավարության սպառնալիքները, սկսում է հավաքել անհրաժեշտ նյութերը լրագրողների համար։ Նյու Յորք Թայմս թերթի լրագրողների հետ հանդիպման ճանապարհին Քարենը զոհվում է ավտովթարից։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մերիլ Սթրիփ Քարեն Սիլկվուդ
Կուրտ Ռասել Դրյու Ստիվենս
Քրեյգ Նելսոն Ուինստոն
Շեր Դոլի Պելիկեր
Դայանա Սկարուիդ Անջելա
Տեսս Հարփեր Լինդա Դոուսոն
Ֆրեդ Ուորդ Մորգան
Ռոն Սիլվեր Փոլ Սթոուն
Սյուդի Բոնդ Թելմա Ռայս
Դեվիդ Ստրետէյրն Ուեսլի
Ջիմ Բիվեր գործարանի տնօրեն

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Առաջադրումների և մրցանակների ամբողջական ցանկը IMDB կայքում[11]։

Մրցանակ Կատեգորիա Անուն Արդյունք
Օսկար Լավագույն ռեժիսուրա Մայք Նիկոլս Առաջադրում
Կնոջ լավագույն դեր Մերիլ Սթրիփ Առաջադրում
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր Շեր Առաջադրում
Լավագույն օրիգինալ սցենար Նորա Էֆրոն, Էլիս Առլեն Առաջադրում
Լավագույն մոնտաժ Սեմ Օ’Ստին Առաջադրում
Ոսկե գլոբուս Լավագույն դրամատիկական ֆիլմ Առաջադրում
Լավագույն ռեժիսուրա Մայք Նիկոլս Առաջադրում
Լավագույն դերասանուհի դրամայում Մերիլ Սթրիփ Առաջադրում
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր Շեր Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Կուրտ Ռասել Առաջադրում
BAFTA Լավագույն դերասանուհի Մերիլ Սթրիփ Առաջադրում
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր Շեր Առաջադրում
ԱՄՆ-ի սցենարիստների Գիլդիայի մրցանակ Լավագույն օրիգինալ դրամա Նորա Էֆրոն, Էլիս Առլեն Առաջադրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0086312/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.adorocinema.com/filmes/filme-37333/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.fotogramas.es/Peliculas/Silkwood
  4. https://www.zweitausendeins.de/filmlexikon/?sucheNach=titel&wert=39871
  5. 5,0 5,1 5,2 http://www.interfilmes.com/filme_21533_Silkwood.O.Retrato.de.uma.Coragem-(Silkwood).html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=37333.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.criticalia.com/pelicula/silkwood
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 http://www.imdb.com/title/tt0086312/fullcredits
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. «Karen Silkwood — Campaigner» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  11. «Awards for Silkwood» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել