Վիբորգի ռատուշա, Վիբորգի կենտրոնում գտնվող շենք, որտեղ ավանդաբար նիստեր են գումարել քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները։ Սովորաբար ռատուշա է կոչվել Հին ռատուշայի հրապարակում գտնվող շենքը, որի տարածքում անմիջապես մուտքի դիմաց տեղակայված է Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանը։ Հետագայում Սոբորնայա հրապարակում գտնվող ներկայացուցչական մարմիններին պատկանող շենքը հարմարեցվել է կինոթատրոնի համար։

Հին ռատուշայի հրապարակի տեսքը, ճակտոնին վերակառուցման տարեթիվը` 1898

Պատմություն խմբագրել

Պաշտոնապես Վիբորգը 1403 թվականին իրավունք է ստացել ունենալ քաղաքային կառավարման մարմին, բայց ռատուշան անմիջապես չի կառուցվել։ 1555 թվականին Շվեդիայի թագավոր Գուստավ Վազայի քաղաք այցելության ընթացքում բարձրացվել է քաղաքային ռատուշայի կառուցման անհրաժեշտության հարցը։ Առաջին քաղաքային ռատուշան կառուցվել է փայտից և այրվել 1628 թվականին։ 1643 թվականին կառուցված[1] ռատուշան, որն ի սկզբանե երկհարկանի է եղել, քաղաքում ամենաընդարձակ շենքն էր և պահպանվել է մինչ օրս։ Այն տեղակայված է եղել այսպես կոչված Կլոր դարպասի մոտ գտնվող հրապարակում, արևմտյան կողմից` Վիբորգի մուտքի մոտ։ Քանի որ ի տարբերություն նախորդ քաղաքապետարանի շենքի վերջինս չուներ ավանդական աշտարակ, դրան կցվել էր քաղաքի մերձակայքում գտնվող ամրությունների առանձին կանգնած աշտարակը (տես՝ Ռատուշայի աշտարակ

Մագնուս թագավորի օրենքի համաձայն Վիբորգի ռատուշայում գումարվող նիստերին պետք է մասնակցեին վեց բուրգոմիստրներ և 30 հոգուց բաղկացած քաղաքային խորհուրդը, բայց գործնականում Վիբորգում ընտրվեցին ոչ ավելի, քան չորս բուրգոմիստրներ և 8-10 խորհրդի անդամ։ 1471 թվականի օրենքի համաձայն՝ խորհրդի անդամների (ռատմանների) կեսը պետք է լինեին գերմանացիներ, իսկ մյուս կեսը՝ տեղացիներ։ 17-րդ դարի կեսերից օրենսդրությունը փոխվեց. քաղաքային խորհուրդը սկսեց կոչվել մագիստրատ։ Նախատեսվում էր, որ Վիբորգը պետք է ունենար երեք բուրգոմիստր և ութ ռատման, բայց քաղաքացիները սովորաբար ընտրում էին երկու բուրգոմիստր և վեց խորհրդի անդամ։ Վիբորգի մագիստրոսը նիստեր էր գումարում գրեթե ամեն օր։ Նրա ներկայացուցիչներին պարբերաբար ուղարկում էին Ստոկհոլմ, մասնակցելու խորհրդարանական նստաշրջաններին։ Մագիստրատի հետ մեկտեղ, ռատուշայում անցկացվում էին չորս կոլեգիաների նիստեր՝ դատական, առևտրային, ֆինանսական, ինչպես նաև շինարարության և գիլդիայի կոլեգիաներ։ Նկուղային հարկում տեղակայված էր գինու մառանը և եթե այցելուների հաղորդակցվելը ավարտվում էր ծեծկռտուքով, հետագա պարզաբանումները տեղի էին ունենում հենց այդտեղ, ոչ թե շենքի մյուս հարկերում։ 1710 թվականին ռուսական զորքերի կողմից քաղաքի ռմբակոծության ժամանակ ռատուշայի շենքը խիստ վնասվել է։

Նոր հասարակական վայրերի կառուցումից հետո նախկին ռատուշան 19-րդ դարի ընթացքում մի քանի անգամ փոխել է իր նշանակությունը, իսկ 1898 թվականին այն վերակառուցվել է ճարտարապետ Բրյունոլֆ Բլումկվիստի նախագծով` նեոռենեսանս ոճով։ 1895 թվականին կառուցված վերնաշենքի երկու հարկերը հարմարեցվել են Վիբորգի պատմա-ազգագրական թանգարանի համար[2], որի հավաքածուի հիմքում դրվել է հովանավոր Վասիլի Գրոմմեի կողմից քաղաքին նվիրաբերված նկարներն ու հնաոճ իրերը։ 1908 թվականին շենքի դիմաց գտնվող հրապարակում կանգնեցվել է Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանը։ Նախկին ռատուշան շատ է վնասվել խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1940), բայց հետպատերազմյան տարիներին շենքը վերականգնվել է և հարմարեցվել բնակելի շենքի՝ ձեղնահարկի վերակառուցմամբ և տանիքի ձևի փոփոխությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
  • Кауппи У.-Р., Мильчик М. Выборг. Столица Старой Финляндии / Ред. М. Инбар. — Хельсинки, 1993. — 200 с. — ISBN 951-717-743-7.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Райков Г.П. Выборг. Взят дерзновенный / Ю. Черемская. — СПб.: «Алаборг», 2010. — 72 с. — ISBN 978-5-86983-011-1.