Բուրհանուդին Ռաբբանի (դարի՝ برهان الدين رباني - Burhânuddîn Rabbânî, սեպտեմբերի 20, 1940(1940-09-20), Ֆայզաբադ (Աֆղանստան), Աֆղանստանի թագավորություն - սեպտեմբերի 20, 2011(2011-09-20)[1][2][3], Քաբուլ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)[4][6]), աֆղան աստվածաբան և քաղաքական գործիչ։ 1992-2001 թվականներին Աֆղանստանի նախագահն էր։ 1996 թվականին՝ Թալիբանի կողմից Քաբուլը գրավելուց հետո, իրապես նախագահական լիազորություններ չի ունեցել, սակայն միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես Աֆղանստանի լեգիտիմ նախագահ։ Աֆղանստանի Խաղաղության Բարձրագույն Խորհրդի նախագահն է եղել։

Բուրհանուդին Ռաբբանի
 
Կուսակցություն՝ Jamiat-e Islami? և United National Front?
Կրթություն՝ Քաբուլի համալսարան (1963) և ալ-Ազհար համալսարան (1968)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, մանկավարժ և համալսարանի դասախոս
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 20, 1940(1940-09-20)
Ծննդավայր Ֆայզաբադ (Աֆղանստան), Աֆղանստանի թագավորություն
Վախճանի օր սեպտեմբերի 20, 2011(2011-09-20)[1][2][3] (71 տարեկան)
Վախճանի վայր Քաբուլ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)[4]
Թաղված Քաբուլ[5]
Քաղաքացիություն  Աֆղանստան և  Աֆղանստանի թագավորություն
Զավակներ Salahuddin Rabbani?
 
Պարգևներ
Իսմոիլի Սոմոնի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Բուրհանուդին Ռաբբանին ծնվել է 1940 թվականին Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադախշան նահանգի Ֆայզաբադ քաղաքում՝ անասնաբույժների ընտանիքում[7]։ Ուսանել է Աբու-Հանիֆիայի կրոնական դպրոցում, ապա Քաբուլի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, Ալ-Ազհարի համալսարանում սովորել է Եգիպտոսի իսլամական փիլիսոփայություն։ 1963 թվականից Քաբուլի համալսարանի պրոֆեսոր էր, որտեղ դասավանդել է իսլամական իրավունք։ 1968 թվականին վերադարձել է Աֆղանստան[8]։

 
Ռաբբանին 2001 թվականի հոկտեմբերի 22-ին Դուշանբեում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

1973 թվականին՝ Արքայազն Մուհամեդ Դաուդի հեղաշրջումից հետո, գաղթել է Պակիստանի Փեշավար քաղաք։ Մինչև 1978 թվականի ապրիլը Ռաբբանին գորգեր արտահանող խոշորագույն առևտրականներից էր, զբաղվել է մաքսանենգությամբ։ Մասնակցել է 1979-1989 թվականների աֆղանական պատերազմին, աֆղանական մոջահեդների հրամանատարներից մեկն էր, նրա մարտիկների թիվը գերազանցել է 20 հազարը։ 1985 թվականին անձամբ ղեկավարել է Բադաբեր ճամբարում ապստամբության ճնշումը։

1989 թվականի տվյալներով՝ նա Պակիստանում ունեցել է թռչնաբուծական ֆաբրիկա և գորգերի, գործվածքների արտադրության ձեռնարկություններ՝ տարեկան ստանալով մինչև 20 միլիոն ռուփի եկամուտ։ Նրա եկամուտների մեկ այլ աղբյուր էր մաքսանենգ ապրանքների և թմրանյութերի առևտուրը, որն իրականացրել է Իրանում և Պակիստանում, մինչև թալիբների իշխանության գալը նա օփիումի և հերոինի խոշորագույն մատակարարներից մեկն էր մուսուլմանական երկրներ, ինչպես նաև նրա մասնակցությամբ իրականացվել է լազուրիտի մաքսանենգ արտահանում Բադախշանից և Պանջշերից[9]։

1992 թվականի մայիսի սկզբին նա վերադարձել է Քաբուլ և հունիսի 28-ին, Փեշավարյան համաձայնագրին համապատասխան, զբաղեցրել Աֆղանստանի Իսլամական պետության ժամանակավոր նախագահի պաշտոնը։ 1992 թվականի դեկտեմբերի 30-ին առավելապես Ռաբբանիի կողմնակիցներից կազմված Շուրայի ժողովը նրան նախագահ է ընտրել հաջորդ 2 տարվա համար։ 1994 թվականին Ռաբբանիի նախագահական լիազորությունները երկարացվել են Գերագույն դատարանի կողմից։

1996 թվականից Հյուսիսային դաշինքի առաջնորդներից մեկն էր։ 2001 թվականի դեկտեմբերի 22-ին Ռաբբանին պաշտոնապես հրաժարական է տվել նախագահի պաշտոնից։ Ժամանակակից Աֆղանստանում մնացել է «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցության առաջնորդը։

Ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան և մի շարք գիտական աշխատությունների հեղինակ էր[10]։

Մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին Քաբուլի Վազիր Ակբար Խան շրջանում գտնվող սեփական տանը՝ մահապարտ ահաբեկչի թյուրբանում թաքնված ռումբի պայթյունից[11]։

Բուրհանուդինի որդին՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարը, հոր մահից հետո գլխավորել է կուսակցությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.bbc.co.uk/news/world-south-asia-14985779
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1028171862 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.theguardian.com/world/gallery/2011/sep/23/funeral-burhanuddin-rabbani-kabul-pictures
  6. Убит бывший президент Афганистана Бурхануддин Раббани
  7. David B. Edwards Before Taliban: Genealogies of the Afghan Jihad. — University of California Press, 2002. — С. 7—. — ISBN 978-0-520-22861-0
  8. Слинкин М. Ф. Народно-демократическая партия Афганистана у власти. Время Тараки-Амина (1978—1979 гг.). — Симферополь: Изд-во Симферопольского гос. ун-та, 1999. — С. 275. — ISBN 966-7404-16-1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  9. Свидетельство А. А. Ляховского
  10. Раббани, Бурхануддин | Энциклопедия Кругосвет
  11. Бывшего президента Афганистана убил смертник с бомбой в тюрбане

Արտաքին հղումներ խմբագրել