Բոված հացի քաղցր կտորներ

Բոված հացի քաղցր կտորներ, ձվի մեջ թաթախված, ապա տապակած ուտեստ։ Պատրաստում են ցորենի հացից, նախապես վրան ձու են քսում, կամ թաթախում են կաթի մեջ և վրան շաղ տալիս շաքարավազ։ Մատուցվում է թեյի, սուրճի, կակաոյի, այլ ըմպելիքների հետ կամ որպես առանձին ուտեստ։ Որպես այլընտրանք՝ թավայի մեջ տապակելուց առաջ դրանք թաթախում են լիեզոնի՝ ձվի և կաթի խառնուրդի մեջ։

Բոված հացի քաղցր կտորներ
Ֆրանսիական խոհանոց և ԱՄՆ խոհանոց
Ենթատեսակկերակուր, աղանդեր և նախաճաշ
Առաջացման երկիրԵվրոպա[1]
Հիմնականհաց, կաթ, ձու և շաքար
 French toast Վիքիպահեստում

Տարբեր երկրներում խմբագրել

Եվրոպա խմբագրել

Ավստրիական և բավարական տերմինն է «Պավիա հաց»՝ իտալական Պավիա քաղաքի անվանումից։

Գերմանական խոհանոցում այս ուտեստը կոչվում է «armeritter» (գերմ.՝ armer Ritter - «խեղճ ասպետ»)։ Եվ այս անվան տակ այն շատ տարածված է եղել 20-րդ դարում ռուս ուսանողների և աղքատ մտավորականների շրջանում։ Եռացրած ջրից և ուռեցրած աղած չորաբլիթներից խոզի ճարպի կամ յուղի մեջ եփելու տարբերակը, ըստ Վ.Վ.Պոխլեբկինի, տարածված է եղել Ռուսաստանում մինչև 1930-ական թվականները «մնիհի» անունով[2]։

Հունգարիայում այն սովորաբար անվանում են բուկասա (լատ. «փափուկ հաց»)։

Ֆրանսիա խմբագրել

Ուտեստը լայնորեն տարածված է եղել միջնադարյան Եվրոպայում։ Ֆրանսիայում այս կտորները կոչվում էին «կորած հաց» (pain perdu), որն արտացոլել է հնացած, այսինքն՝ «կորած» հացի օգտագործումը։ Դրանք նաև կոչվում էին «ոսկե հաց»՝ տապակելուց հետո գույնի պատճառով։

Իսպանիա խմբագրել

 

Հացի քաղցր կտորների իսպանական տարբերակն անվանել են տորիջա (իսպ.՝ torrija)։ Հացը թաթախում են կաթի մեջ, ապա տապակում։ Կարելի է ցողել ձիթապտղի յուղով և կիտրոնի հյութով։ Հաճախ մատուցվում է մեղրով կամ շաքարով։ Տորիջան տիպիկ ուտեստ է Իսպանիայում Մեծ պահքի և Ավագ շաբաթվա ընթացքում։

Դանիա խմբագրել

Դանիայում arme riddere (Խեղճ ասպետներ), քաղցր ուտեստ նախաճաշի համար, որը կարելի է ուտել նաև որպես հետճաշիկ և երեկոյան աղանդեր։ Այս ուտեստի Դանիական տարբերակում սովորական շաքարի փոխարեն օգտագործում են դարչինի շաքար[3][4]։

Հնդկաստան խմբագրել

Հնդկաստանում Բոմբեյի կենաց, «Մումբայի փողոցներում» փողոցային վաճառողների և վաճառողների կողմից վաճառվող ուտեստ[5], Բոմբեյի կենացը կոչվում է նաև քաղցր ֆրանսիական հաց[6]։

Հյուսիսային Ամերիկա խմբագրել

 
мини

ԱՄՆ-ում նմանատիպ ուտեստը կոչվում է «ֆրանսիական կենաց» (անգլ.՝ French toast)։

Հոնկոնգ խմբագրել

Հոնկոնգյան ֆրանսիական տոստը («Արևմտյան տոստ») սովորաբար պատրաստվում է մի քանի կտոր հաց գետնանուշի կարագի կամ մուրաբայի հետ համադրելով, այնուհետև թաթախելով հարած ձվի մեջ և տապակելով։ Մատուցվում է կարագով և ոսկեգույն օշարակով կամ մեղրով։ Սա բնորոշ առաջարկ է Հոնկոնգի թեյարաններում (cha chaan teng):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.todayifoundout.com/index.php/2010/11/french-toast-was-not-invented-in-france/
  2. В. В. Похлёбкин, 2015
  3. «Mærkelige madnavne: Hvorfor hedder det arme riddere?». Samvirke.dk (դանիերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Arme riddere - nem dessert - opskrift | Spis og spar». DR Mad (դանիերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Bombay Toast | (QUICK & TASTY) Indian Breakfast Bread Recipe (+Video)». Three Whistles Kitchen (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «Sweet French Toast (Bombay Toast)». Bawarchi (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոված հացի քաղցր կտորներ» հոդվածին։