Փարավոն (լեհ.՝ Faraon), հայտնի լեհ գրող Բոլեսլավ Պրուսի (1847-1912) պատմավեպն է, որը գրվել է 1895 թվականին և ի սկզբանե հրատարակվել է «Պատկերազարդ շաբաթաթերթում»․ առաջին հրատարակությունը գրքային եղանակով լույս է տեսել 1897 թվականին։

Փարավոն
լեհ.՝ Faraon
ՀեղինակԲոլեսլավ Պրուս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուլեհերեն
Կերպար(ներ)Q9303924?
Ստեղծման տարեթիվ1895
Նկարագրում էՀին Եգիպտոս և Եգիպտոսի նոր թագավորություն
ԵրկիրԼեհաստան
Հրատարակված էQ15892781?
Հրատարակման տարեթիվ1895
 Faraon (Prus) Վիքիպահեստում

«Փարավոն»-ը գրողի նախավերջին ամենամեծ վեպն է։ Վեպի իրադարձությունները կատարվում են Հին Եգիպտոսում մ․թ․ա․ XI դարի կեսին։ Վեպի բովանդակությունը ներկայացնում է պայքար հորինված պատմական կերպար երիտասարդ փարավոն Ռամզես XIII-ի պայքարն ամենակարող քրմական խավի դեմ` Ամոն-Րա բարբարոս Խերիխորի գլխավորությամբ։ Այս ստեղծագործության մեջ պարունակվող հոգևորի հանդեպ քննադատությունն ակտուալ էր կաթոլիկ եկեղեցու համար։

Նկարագրելով երբեմնի հզոր պետության անկումը՝ հեղինակը փնտրում է այդ անկման պատճառների հարցերի պատասխանները, և կարդացողին, ով պատկերացում ուներ Պրուսի ապրած դարաշրջանի մասին, պարզ է դառնում, որ լեհ գրողի համար արդիական էր վեպում նկարագրված ճգնաժամը։ Այստեղից ոչ մի կերպ չի հետևում, որ Պրուսը ընդամենը «դիմակավորում» էր ժամանակակից իրավիճակներով և անուններով` վերցրված հնությունից։ Ընդհակառակը, «Փարավոն»-ի նշանակությունը լեհական վեպի զարգացման մեջ այն էր, որ այստեղ լեհ գրականության պատմության մեջ առաջին անգամ այդպիսի բարձր գեղարվեստական մակարդակով է հեղինակն օգտագործում անցյալի գիտական իմացությունն առանց ակնհայտ մոդերնիզացիայի։ Հեղինակը փորձ է արել ներկայացնել պատմական իրողություններն այդ ժամանակվա տեսանկյունից[1]։ «Փարավոն»-ում Պրուսն անդրադառնում է բնակչության ծանր ապրելակերպին, դերը պետության կյանքում նրա դերին, ինչպես նաև պարզաբանում է քաղաքական իշխանության վերաբերմունքը բարոյականության և քաղաքականության, «ազգային» հետաքրքրության վերաբերմունքը, ռեֆորմի պարտության պատճառները։ Վեպի գործողությունները կատարվում են մ.թ.ա. XI դարում XX եգիպտական փարավոնների անկման ժամանակաշրջանում` ավարտելով Հին Եգիպտոսի Նոր կառավարությունը։ «Փարավոն» վեպը թարգմանվել է հետևյալ լեզուներով. անգլերեն, հայերեն, բուլղարերեն, հունգարերեն, հոլանդերեն, վրացերեն, եբրայերեն, իսպաներեն, լիտվերեն, գերմաներեն, ռումիներեն, ռուսերեն, սերբ-խորվաթերեն, սլովակերեն, սլովեներեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, չեխերեն, էսպերանտո, էստոներեն։ Վեպը եղել է Իոսիֆ Ստալինի ամենասիրելի ստեղծագործություններից[2]։

Անվանումներ վեպում

խմբագրել

Անունների մեծ մասը, որոնք նշված են Պրուսի գրքում, իսկապես վերցրված է պատմական աղբյուրներից, բայց հաճախ տարեգրության խախտումներով։ Մասնավորապես, պատմությունից ծանոթ են հաջորդ կերպարների անունները։

  • Ռամզես XIII, վեպի գլխավոր հերոսն է- հորինված փարավոն, XX տոհմից։ Ռամզես- երկու փարավոնների անուններից XIX և XX տոհմից իններորդ փարավոնի (Ռամեսսիդով)
  • Ռամզես XII, Ռամզես XIII-ի հայրը- պատմական Ռամզես XI (Նոր թագավորության վերջին փարավոնը), անվանվելով Ռամզես XII XIX դարի վեջի և XII դարի սկզբի պատմական աշխատությունում
  • Խերիխոր` Ռամզեսի գլխավոր մրցակիցը,- պատմական Խերիխորը` Ամոն և Ֆիվ եկեղեցիների գլխավոր հոգևերականը, ընդունելով արքայական կոչումը մինչև XX տոհմի անկումը
  • Մենտեսուֆիս, հոգևորական- անուն, որով անվանում են VI արքայատոհմը Հին թագավորությունում։ Մերենրա II եգիպտական պատմաբան, III դար մ.թ.ա. Մանեֆոն
  • Պենտուեր, հոգևորական և գրող, ծնվել է գյուղացիներից, քաջալերում էր փարավոնին իր փոխակերպումներում, իրականում գործող գրող Պենտուերը, որի անունով հանգամանորեն համեմատում են «Պենտուերի պոեմը», որը փոթորկալից ներկայացնում էր Ռամզես II-ի հաղթանակը Կադեշեյի օրոք
  • Մենես, աստղագետ-հոգևերական, Պենտուերի գործընկերը - միավորված եգիպտական պետության կիսալեգենդար հիմնադիրը I դինաստիայից
  • Տուտմոս, փարավոնի զարմիկը և կողմնակիցը - Տուտմոս (Ջեխուտիմեսու), տարածված անուն է, որը կրել են XVIII տոհմի չորս փարավոններ
  • Տուտմոս (իսկական անվանումը Դխուտմոս), գյուղացի, անարդար մեղադրվելով Ռամզեսի տան վրա հարձակման մեջ, -Տուտմոս XX դինաստիայի գրող
  • Նիկոտրիս, թագուհի, Ռամզեսի մայրը - կիսալեգենդար VI տոհմի Նեյտիկերտ Հին թագավորության վերջին թագուհին
  • Էնաննա, եգիպտական սպա, գնված հոգևորականների կողմից
  • Բերոես, խալդյան իմաստուն,- Բերոես, բաբելոնական պատմաբան-հոգևորական և աստղագետ
  • Պխուտ- Ֆուտ, Խամի որդին
  • Ասարխադդոն, ասորական փոխնակ Ֆինիկիայում - ասորական թագավոր 680-669 մ.թ.ա.
  • Սարգոն,ասորական դեսպան
  • Իզդուբար- ասորական հոգևորական
  • Կուշ - Ասարխադոնի հյուրը
  • Խիրամ, ֆինիկական իշխան- Խիրամ I, Տիրի կառավարիչը
  • Դագոն, ֆինիկական գնորդ-արեմտասեմիթական աստված-հողագործության հովանավոր
  • Ֆամար, Դագոնի կինը- Ֆամար Դավիթ թագավորի աղջիկը և Ավեսսալոմի քույրը
  • Պատրոկլ- հունական վարձկանների հրամանատար
  • Լիկոն- Ռամզեսին սպանողը և կրկնօրինակը
  • Սառա, հույնուհի, Ռամզեսի սիրուհին - Սառա աստվածաշնչյան Աբրահամի կինը
  • Գիդեոն- Սառայի հայրը
  • Սետի, Սառայի որդին Ռամզեսից - Սետի, XIX դինաստիայի երկու փարավոնների անունները
  • Տաֆետ - հույնուհի, Սառայի աղախինը
  • Խեբրոն - Ռամզեսի վերջին սերը
  • Մուսսավա - լիվիական իշխան
  • Տեխեննա - Մուսսավասայի որդին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Цыбенко Е.З. Примечания к "Б.Прус. Сочинения в семи томах". Государственное издательство художественной литературы, Москва (1961)
  2. Чапский Ю. "Встречи с Ахматовой в Ташкенте"