Բիբի Ռեքսա
Բլետա Ռեքսա[4] (անգլ.՝ Bleta Rexha; ազգանվան ալբանիական տարբերակ՝ Ռեջա[5] [ɾɛd͡ʒa], օգոստոսի 30, 1989[6], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ավելի հայտնի է Բիբի Ռեքսա անունով (անգլ.՝ Bebe Rexha), ալբանական ծագումով ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Ամենամեծ հայտնիությունը ձեռք է բերել Cash Cash-ի հետ «Take Me Home» և Դեյվիդ Գետտայի հետ «Hey Mama» երգերը թողարկելուց հետո։ Ավելի վաղ ելույթ էր ունենում Black Cards նախագծում, որպես վոկալիստ, այն ստեղծվել էր Փիթ Վենտցը, նաև եղել է համահեղինակ Էմինեմի և Ռիհաննայի «The Monster» երգի վրա աշխատելիս[8]։
Բիբի Ռեքսա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bebe Rexha |
Ի ծնե անուն | Բլետա Ռեքսա |
Նաև հայտնի է որպես | Bebe Rexha |
Ծնվել է | օգոստոսի 30, 1989 (35 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, փաուեր փոփ, EDM |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր |
Գործունեություն | 2010 - ներկա |
Լեյբլ | Decaydance, Island Def Jam Music Group, Warner Bros. |
Կրթություն | Tottenville High School?[1] |
Կապված | Black Cards, Էմինեմ, Ռիհաննա, Սելենա Գոմես, Նիքի Ուիլյամս, Մարտին Գարիքս, Քիդ Ինկ, Frequency, Cash Cash, Cazzette, Դեյվիդ Գետտա, Pitbull, Nico & Vinz, Fall Out Boy, G-Eazy, Նիքի Մինաժ |
Պարգևներ | |
Կայք | beberexha.com |
Bebe Rexha Վիքիպահեստում |
Կյանք և կարիերա
խմբագրելՌեքսան ծնվել է 1989 թվականի օգոստոսի 30-ին, Բրուքլինում (Նյու Յորք), էթնիկ ալբանացիների ընտանիքում (ազգանվան ալբաներեն տարբերակ՝ Ռեջա), ովքեր եկել էին Մակեդոնիայի Դեբար քաղաքից[9]։ Ունի մակեդոնիական և ամերիկյան քաղաքացիություն։ Ռեքսան սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ, դեռևս 4 տարեկանից և շարունակել է դրանով զբաղվել՝ մասնակցելով Սթաթեն Այլենդի Տոտտենվիլական բարձրագույն դպրոցի մյուզիքլներին, օրինակ՝ «Հելլո Դոլլի», «Հիսուս Քրիստոս գերաստղ» և «Ջութակահարը տանիքին»[10]։ Նրան ոգեշնչում են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Սթիվի Ուանդերը, Թորի Ամոսը, Ջոն Լեջենդը և The Temptations-ը[10]։ Ռեքսան, որպես դեռահաս արժանացել է «լավագույն կոմպոզիտոր» մրցանակին Նյու Յորքի Ձայնագրման արվեստի և գիտության ակադեմիայի կողմից՝ Նյու Յորքում կազմակերպած ամենամյա «Օրվա Գրեմի» մրցանակաբաշխությանը[10], որը նրան հնարավորություն տվեց ծանոթանալ բազմաթիվ հայտնի երաժշտական պրոդյուսերների հետ։
Սոլո կարիերա
խմբագրել2013 թվականին, որպես հաջողակ կոմպոզիտոր, Ռեքսան պայմանագիր կնքեց Warner Bros. Records-ի ղեկավարներ Ջեֆ Ֆենտսերի և Ալեքս Վիլհելմի հետ[11]։ Նա գրեց Սելենա Գոմեսի «Stars Dance» ալբոմի «Like a Champion», Նիքի Ուիլյամսի «Glowing» և Էմինեմի ու Ռիհաննայի «The Monster» երգերը։ «The Monster» երգը հայտնվել է Billboard Hot 100 հիթ շքերթում, այդ երգը սկզբում կորվում էր «Monster Under My Bed» և նախատեսվել էր Ռեքսայի առաջնաելույթային ալբոմի համար, սակայն հետագայում նրա կոլեգաները այդ երգը կիսել են Էմինեմի լեյբլի հետ, և երգը վերամշակելով վերակոչվեց «The Monster»[8]:
Այդ նույն տարում Ռեքսան իր SoundCloud-ի հաշվում թողարկեց «Comeback Kids» երգը, ինչպես նաև Cash Cash-ի հետ համատեղ ձայնագրած «Take Me Home» սինգլը, որը զբաղեցրել է 57-րդ տեղը Billboard Hot 100-ում[12]։ Cash Cash-ը և Բիբին նաև ձայնագրել են «Take Me Home» երգի ակուստիկ տարբերակը և 2014 թվականի փետրվարի 25-ին նկարահանվեց դրա տեսահոլովակը, Big Beat Records ստուդիայի հովանավրությամբ[13]։
Ռոքսին աշխատելով իր առաջնաելույթային ալբոմի վրա, համագործակվել է այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են՝ Դեյվիդ Գետտան, Ֆրեյզեր Սմիթը, Frequency-ն և այլք։ 2014 թվականի մարտի 21-ին, Ռեքսան թողարկեց իր առաջնաելույթային ալբոմի «I Can't Stop Drinking About You» երգը, Warner Bros. Records լեյբլի հովանավորությամբ[14]։ Դեկտեմբերի 24-ին նա թողարկեց երկրորդ սինգլը՝ «I'm Gonna Show You Crazy»[15]: Ապա, հենց նույն օրը թողարկեց «Gone» երգը[16]։ 2015 թվականի ապրիլի 21-ին, Ռեքսան հայտարարեց, որ թողարկելու է «I Don't Wanna Grow Up» մինի ալբոմը, որը պարունակելու է 5 երգ[17]։ Ալբոմը թողարկվեց 2015 թվականի մայիսի 12-ին[18]։
Սկավառակագրություն
խմբագրելՄինի ալբոմներ
խմբագրել- I Don't Wanna Grow Up (2015)
- All Your Fault: Pt. 1
- All Your Fault: Pt. 2
Սոլո երգեր
խմբագրելԱնվանում | Թվական | Դիրքը չարտերում | Ալբոմ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
US Bub. [19] |
US Heat [20] |
US Pop [21] |
AUS [22] |
FIN [23] |
NOR [24] |
SWE [25] | |||
«I Can't Stop Drinking About You» | 2014 | 15 | 22 | 31 | — | — | — | — | «I Don’t Wanna Grow Up» |
«I'm Gonna Show You Crazy» | — | — | — | — | 17 | 17 | 30 | ||
«Gone» | — | — | — | 87 | — | — | — | TBA | |
«No Broken Hearts» | 2016 | — | — | — | — | — | — | — | TBA |
Համագործակցություններ
խմբագրելԱնվանում | Թվական | Դիրքը չարտերում | Սերտիֆիկատ | Ալբոմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [26] |
US Dance [27] |
AUS [22] |
AUT [28] |
GER [29] |
NZ [30] |
SCO [31] |
UK [32] | ||||||||||
«Sink or Swim» (ft. Pierce Fulton) |
2012 | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ | |||||||
«Take Me Home» (ft. Cash Cash) |
2013 | 57 | 6 | 7 | 63 | 86 | 28 | 2 | 5 | Overtime | |||||||
«Hey Mama»[35] (Դեյվիդ Գետտայի, Նիքի Մինաժի և Աֆրոջեքի հետ) |
2015 | 8 | 1 | 5 | 5 | 9 | 5 | 8 | 9 | Listen | |||||||
«That’s How You Know» (Nico & Vinz, Քիդ Ինկ)[38] |
— | — | 2 | — | — | 17 | — | — | TBA | ||||||||
«Battle Cry» (Հավանա Բրաուն, Սավի)[39] |
— | — | 59 | — | — | — | — | — | TBA | ||||||||
«—» ռելիզը չի հայտնվել չարտում կամ չի թողարկվել |
Գովազդային սինգլեր
խմբագրելԹվական | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2012 | «Ride Till You Die» (ft. Voli) |
Ոչ ալբոմային սինգլ |
2013 | «Comeback Kids» |
Որպես հյուր
խմբագրելԱնվանում | Թվական | Արտիստ | Ալբոմ |
---|---|---|---|
«Yesterday»[40] | 2014 | Դեյվիդ Գետտա | Listen |
«This Is Not a Drill»[41] | Պիտբուլ | Globalization | |
«Dare You (Acoustic Version)»[42] | 2015 | Hardwell, Մեթյու Կոմա | United We Are |
Որպես հեղինակ կամ համապրոդյուսեր
խմբագրելԹվական | Արտիստ | Ալբոմ | Երգ |
---|---|---|---|
2010 | SHINee | Lucifer | «Lucifer» |
Նիքի Ուիլյամս | չկա | «Glowing» | |
2012 | Մադոննա | MDNA | «Some Girls» |
Ելենա Կարլուեշա | Diva | «Muškarac koji mrzi žene» | |
2013 | Սելենա Գոմես | Stars Dance | «Like a Champion» |
Էմինեմ և Ռիհաննա | The Marshall Mathers LP 2 | «The Monster» | |
Cash Cash | Overtime (EP) | «Take Me Home» | |
2014 | Թինաշե | Aquarius | «All Hands on Deck» |
Դեյվիդ Գետտա | Listen | «Yesterday» | |
«Hey Mama» | |||
Բելա Թորն | Jersey | «Jersey» | |
«One More Night» | |||
2015 | Հավանա Բրաուն | Ոչ ալբոմային սինգլ | «Battle Cry» |
Ռեյկոն | «All the Way» | ||
G-Eazy | When It's Dark Out | «Me, Myself & I» | |
2016 | Իգի Ազալիա | Digital Distortion | «Team» |
Մարտին Գարիքս | TBA | «Name of Love» | |
Նիք Ջոնաս | Last Year Was Complicated | «Under You» |
Անվանակարգումներ և մրցանակներ
խմբագրելԹվական | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Teen Choice Awards | Best Collaboration | «Hey Mama» | Առաջադրված |
MTV Europe Music Awards | Best Collaboration | Առաջադրված | ||
2016 | iHeartRadio Music Awards | Dance Song of the Year | Առաջադրված | |
Billboard Music Award | Top Dance/Electronic Song | Սպասվող |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Axelrod S. R. Bebe Rexha, a former Staten Islander, hit with phone during NYC performance — 2023.
- ↑ Aniftos R. Bebe Rexha & David Guetta Stun With Cinematic ‘I’m Good (Blue)’ at 2023 Billboard Music Awards — 2023.
- ↑ https://www.dailymotion.com/video/x8jihd1
- ↑ Համաձայն անվան արտասանությանը ՅուԹյուբում
- ↑ Համաձայն ալբաներենի այբուբենի հնչյունաբանությանը
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 8,0 8,1 Jon Tanners (2014 թ․ հունվարի 7). «Creating a Monster: How Bebe Rexha's Song Became Eminem's Chart-Topping Hit» (անգլերեն). Pigeons & Planes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Elisabeth Vincentelli (2015 թ․ հուլիսի 4). «Rihanna dissed me, so I wrote her a hit song» (անգլերեն). New York Post. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Asa Hawks (2010-07- 14). «Who is Black Cards lead singer Bebe Rexha? Videos, audio, photos and bio!» (անգլերեն). Starcasm. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Bebe Rexha- "Comback Kids"» (անգլերեն). Tumblr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Cash Cash» (անգլերեն). Billboard. 2014 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Jason Lipshutz (2013 թ․ նոյեմբերի 6). «Cash Cash's 'Take Me Home' Acoustic Video: Exclusive Premiere» (անգլերեն). Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Steff Yotka (2014 թ․ մարտի 21). «Song Premiere: Bebe Rexha» (անգլերեն). Nylon. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Mike Wass (2014 թ․ դեկտեմբերի 12). «Bebe Rexha Teases New Single "I'm Gonna Show You Crazy": Listen To A Snippet Of The Fiery Anthem» (անգլերեն). Idolator. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ Bebe Rexha (2014 թ․ դեկտեմբերի 19). «Gone - Single» (ռուսերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Richard Baxter (2015 թ․ ապրիլի 25). «Bebe Rexha Announces 'I Don't Wanna Grow Up' EP, Releases 'I'm Gonna Show You Crazy' Music Video» (անգլերեն). Popologynow. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Bebe Rexha (2015 թ․ մայիսի 12). «I Don't Wanna Grow Up - EP» (ռուսերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Bebe Rexha - Chart history». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Bebe Rexha - Chart history». Billboard.com. 2014 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Bebe Rexha». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 22,0 22,1 Peaks in Australia:
- All except noted: «australian-charts.com - Discography Bebe Rexha». Australian Charts Portal. Hung Medien. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
- «Gone»: Ryan, Gavin (2015 թ․ ապրիլի 11). «ARIA Singles: Wiz Khalifa See You Again Is No 1». Noise11. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
- «Battle Cry»: Ryan, Gavin (2015 թ․ օգոստոսի 15). «ARIA Singles: Delta Goodrem 'Wings' Tops Australian Chart». Noise11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Finnishcharts.com: Bebe Rexha discography». Finnishcharts.com.
- ↑ «Norwegiancharts.com: Bebe Rexha discography». Norwegiancharts.com.
- ↑ «Swedishcharts.com: Bebe Rexha discography». Swedishcharts.com.
- ↑ Peak positions for the featured singles in the US:
- For «Take Me Home»: «Cash Cash – Chart History: The Hot 100». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Cash Cash - Chart history». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Hung, Steffen. «Discographie Bebe Rexha». Austrian Charts Portal. Hung Medien (Steffen Hung).
- ↑ Hung, Steffen. «Discographie Bebe Rexha». German Charts Portal. Hung Medien (Steffen Hung).
- ↑ Hung, Steffen. «Discography Bebe Rexha». New Zealand Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Peak positions for singles in Scotland:
- For «Take Me Home»: «Chart Archive: May 3, 2014». The Official Charts Company. 2014 թ․ մայիսի 3.
- ↑ Peak positions for singles in the UK:
- For «Take Me Home»: «Chart Archive: May 3, 2014». The Official Charts Company. 2014 թ․ մայիսի 3.
- ↑ «RIAA - Gold & Platinum Searchable Database - December 06, 2014». Riaa.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «RIAA - Gold & Platinum Searchable Database - Singles - 2014». Aria.com.au. 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ References for Rexha being credited as a featured artist on «Hey Mama»
- YouTube music video: David Guetta - Hey Mama (Official Video) ft Nicki Minaj, Bebe Rexha & Afrojack. YouTube. 2015 թ․ մայիսի 19.
- iTunes remixes EP, showing Rexha’s name in the artwork «iTunes - Music - Hey Mama (feat. Nicki Minaj & Afrojack) [Remixes] - EP by David Guetta». iTunes.
- Spotify version of Listen «Spotify: David Guetta - Listen». Spotify.
- Tidal version of Listen «Tidal: David Guetta - Listen». Tidal.
- Google Play version of Listen «Google Play: David Guetta - Listen». Google Play.
- ↑ «ARIA Australian Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «New Zealand single certifications». Recorded Music NZ. Վերցված է June 6, 2015-ին.
- ↑ «Nico & Vinz - That's How You Know». YouTube. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Brown, Havana. «NEW SONG ANNOUNCEMENT!!!». Facebook. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «imusic.am - Music - Listen (Deluxe) by David Guetta». imusic.am.
- ↑ «imusic.am - Music - Globalization by Pitbull». imusic.am.
- ↑ «iTunes - Muziek - 'United We Are' van Hardwell». Itunes.apple.com. 2015 թ․ հունվարի 23. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբի Ռեքսա» հոդվածին։ |