«All Hands on Deck», ամերիկացի երգչուհի Թինաշեի երգն է։ Այն թողարկվել է 2015 թվականի փետրվարի 24-ին՝ որպես նրա դեբյուտային «Aquarius» կոչվող ստուդիական ալբոմի երրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Թինաշեի, Բիբի Ռեքսայի, Stargate-ի և Cashmere Cat-ի կողմից։

«All Hands on Deck»
«All Hands on Deck» սինգլի շապիկը (Թինաշե, )
Թինաշեի սինգլը
«Aquarius» ալբոմից
ԹողարկվածՓետրվարի 24, 2015 (2015-02-24)
ԺանրCrunk&B
Տևողություն3:40
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերStargate, Cashmere Cat, Թիմ Բլեքսմիթ, Դենի Դ․
Թինաշեի սինգլների ժամանակագրություն
«Drop That Kitty»
(2015)
«All Hands on Deck»
(2015)
«I Wanna Get Better»
(2015)

Երգի առաջին պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իր մասնակցությունն ունի նաև ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիան, թվային ներբեռնման համար թողարկվել է 2015 թվականի փետրվարի 24-ին[2]։ Երկրորդ պաշտոնական ռեմիքսը, որում նաև իր մասնակցությունն ունի ամերիկացի ռեփեր Դեյջ Լոֆը, թողարկվել է 2015 թվականի հունիսի 8-ին։

Նախապատմություն և թողարկում խմբագրել

2014 թվականի օգոստոսի 27-ին հրապարակվեց Թինաշեի «Aquarius» անվանումը կրող առաջին ալբոմի երգացանկը, որի 9-րդ ստեղծագործությունը կոչվում է «All Hands On Deck»[3]։ Նույն տարվա սեպտեմբերի 30-ին Թինաշեն իր SoundCloud-ի էջում տեղադրեց երգի աուդիո տարբերակը[4], իսկ մի քանի օր հետո վաճառքի դուրս եկավ «Aquarius» ալբոմը[5]։ 2015 թվականի հունվարի 23-ին երգի համահեղինակ Բիբի Ռեքսան իր Սնապչատի էջում հայտարարեց, որ առաջիկայում «All Hands On Deck» երգը թողարկվելու է որպես սինգլ[6]։ Փետրվարի 21-ին Թինաշեն Ինստագրամում տեղադրեց սինգլի շապիկի պատկերը[7], իսկ հաջորդ օրը թողարկվեց նաև սինգլի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իր մասնակցությունն ունի նաև ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիան[8]։ Փետրվարի 24-ին «All Hands On Deck»-ը թողարկվեց որպես «Aquarius» ալբոմի երրորդ սինգլ[1]։ Երգի երկրորդ պաշտոնական ռեմիքսը, որում իր մասնակցությունն ունի ամերիկացի ռեփեր Դեյջ Լոֆը, թողարկվել է նույն տարվա հունիսին[9]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բեն Մորը, նկարահանվել է Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 6-ին[10]։

Հիթ շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) 1
  ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) 33
  ԱՄՆ (Billboard Rhythmic) 10
  Ավստրալիա (ARIA) 45
  Լիբանան (Lebanese Top 20) 11
  Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 156
  Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) 34

Տարեվերջի հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot R&B Songs) 29
  ԱՄՆ (Billboard Rhythmic) 44

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Urban/UAC Future Releases». All Access Music Group. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  2. «All Hands On Deck (Remix) [feat. Iggy Azalea] - Single by Tinashe». iTunes. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  3. «Tinashe Unveils The Cover And Tracklist Of Debut LP 'Aquarius'». Idolator. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Tinashe's Debut Album 'Aquarius' Available To Stream». HotNewHipHop. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «Aquarius». Amazon.de. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Bebe Rexha confirma qual o próximo single do Aquarius». Tinashe.com.br. 2015 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է Դեկտեմբերի, 2015-ին.
  7. «Tinashe – 'All Hands on Deck'». Hip Hop Vibe. 2015 թ․ փետրվարի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «Collaboration from Iggy Azalea, Tinashe premieres». KNOU. 2015 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «All Hands On Deck (Remix) [feat. DeJ Loaf] - Single by Tinashe». iTunes.
  10. Lipshutz, Jason (2015 թ․ ապրիլի 6). «Tinashe Turns Up The Heat in 'All Hands on Deck' Video: Watch». Billboard. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել