Բետի Ալվեր (էստ․՝ Betti Alver, ծննդյան անունը՝ Էլիզաբեթ Ալվեր, 1937 թվականից՝ Էլիզաբեթ Տալվիկ, 1956 թվականից՝ Էլիզաբեթ Լեպիկ, նոյեմբերի 23, 1906(1906-11-23)[1][2][3][…], Յիգևա, Էստոնիայի Հանրապետություն[4] - հունիսի 19, 1989(1989-06-19)[1][3][5], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ։

Բետի Ալվեր
էստ․՝ Betti Alver
Betti Alver.jpg
Ծնվել էնոյեմբերի 23, 1906(1906-11-23)[1][2][3][…]
ԾննդավայրՅիգևա, Էստոնիայի Հանրապետություն[4]
Վախճանվել էհունիսի 19, 1989(1989-06-19)[1][3][5] (82 տարեկան)
Վախճանի վայրՏարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, թարգմանիչ և գրող
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ԿրթությունՄիյնա Հարմայի գիմնազիա և Տարտուի համալսարան
Betti Alver Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բետի Ալվերը ծնվել է 1906 թ. նոյեմբերի 23-ին Էստոնիայի Յիգևա քաղաքում։ 1924 թ. ավարտել է գիմնազիան Տարտում, 1924-1927 թթ. Տարտուի համալսարանում ուսումնասիրել է էստոներեն ու էստոնական գրականություն։ 1927 թ. լույս է տեսել «Քամու սիրուհին» վեպը։ Բետի Ալվերի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Փոշի և կրակ», հրատարակվել է 1936 թ.։ Բետի Ալվերն էստոներեն է թարգմանել Պուշկինի պոեմներն ու «Եվգենի Օնեգին» չափածո վեպը, Գորկու «Մանկություն», «Իմ համալսարանները» վեպերը, ինչպես նաև Քրիստիան Յաակ Պետերսոնի գերմաներեն բանաստեղծությունները։ Բետի Ալվերի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, գերմաներեն, անգլերեն, չեխերեն, իտալերեն և այլն։ Բետի Ալվերի հիշատակին է նվիրված նրա ծննդավայր Յիգևայում ամեն աշուն անցկացվող պոեզիայի օրերը, որ կոչվում են «Աստղային ժամ»։ 2013 թ. Մերկուրի մոլորակի խառնարաներից մեկը նրա պատվին անվանվել է Ալվեր (Alver)[6]:

Բետի Ալվերն ամուսնացած է եղել բանաստեղծ Հեյտի Տալվիկի հետ։ 1956 թ. ամուսնացել է Մարտ Լեպիկի (գրականագետ, Գրականության թանգարանի առաջին տնօրեն, 1940-45 թթ.) հետ։

Բանաստեղծությունների ժողովածուներԽմբագրել

  • «Փոշի և կրակ» (1936),
  • «Աստղային ժամ» (1971),
  • «Կյանքի փշուրներ» (1971),
  • «Թռչող քաղաք» (1979),
  • «Էմայիգիի մարջանները» (1986)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Альвер Бетти // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
  6. «messenger.jhuapl.edu»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-18-ին։ Վերցված է 2013-12-21 

ԱղբյուրներԽմբագրել

  1. Леэтмаа Е. Бетти Альвер — 100 // Пярнуский экспресс. — 2006. — 27 окт.