Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող
Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող, Էստոնական ԽՍՀ պատվավոր կոչում, որ շնորհվում էր գրողներին էստոնական խորհրդային գրականության զարգացման մեջ ունեցած առանձնահատուկ ավանդի համար։ Կոչումը հաստատվել է Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանով 1941 թ. մարտի 31-ին։ «Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող» պատվավոր կոչման կարող էին արժանանալ արձակագիրներ, բանաստեղծներ, դրամատուրգներ, թարգմանիչներ, գրականագետներ ու գրաքննադատներ, ովքեր ստեղծել էր գրական կամ գրականագիտական մեծ արժեք ունեցող ու լայն ճանաչում ձեռք բերած երկ, ինչպես նաև ակտիկ մասնակցություն են ունեցել երկրի հասարակական կյանքին, նպաստել են ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունների հարստացմանը։
Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրողներ
խմբագրել«Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող» կոչմանն արժանացել են՝
- Օսկար Լուտս (1945[1])
- Ֆրիդեբերտ Տուգլաս (1946)
- Աուգուստ Յակոբսոն (1947)
- Աննա Հաավա (1954)
- Կառլ Էռնստ Սյարգավա (1957)
- Յոհաննես Սեմպեր (1964)
- Յուհան Սմուուլ (1965)
- Աադու Հինտ (1965)
- Դեբորա Վաարանդի (1971)
- Էռնի Կռուստեն (1972)
- Պաուլ Կուուսբերգ (1972)
- Մարտ Ռաուդ (1972)
- Էնո Ռաուդ (1989)
- Բետտի Ալվեռ (1981)
- Յաան Կրոս (1985)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Оскар Лутс (ռուս.)