Բենջամին Էնթոնի Բրերեթոն (անգլ.՝ Benjamin Anthony Brereton, ապրիլի 18, 1999(1999-04-18)[1][2], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի և չիլիացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալ» ակումբի և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող։ Վարձավճարով հանդես է գալիս «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբում։ Չիլիի հավաքականի կազմում խաղերի ժամանակ օգտագործում է Բեն Բրերետոն Դիաս անունը իսպանախոս ձևով, որտեղ անվան մեջ օգտագործվում են ինչպես հոր, այնպես էլ մոր ազգանունները[3][4]։

Բեն Բրերեթոն
անգլ.՝ Ben Brereton
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն և  Չիլի
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1999(1999-04-18)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 190 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ակումաբային արիերա

խմբագրել

Վաղ կարիերա

խմբագրել

7-14 տարեկան Բրերեթոն Դիասը «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում էր։ 2013 թվականին տեղափոխվել է «Սթոք Սիթի» ակադեմիա[5][6]։

«Նոթինգհեմ Ֆորեստ»

խմբագրել

Բրերետոն Դիասը Չեմպիոնշիփի «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի հետ պայմանագիր է կնքել 2015 թվականի ամռանը այն բանից հետո, երբ «Սթոք Սիթին» նրան պայմանագիր չի առաջարկել[7]։ «Նոթինգհեմ Ֆորեստի» զարգացման ջոկատի կազմում տպավորիչ ելույթիԱց հետո, երբ հարձակվողը 20 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ, նրան նոր պայմանագիր է առաջարկվել։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Բրերեթոնն իր ստորագրությունն է դրել նոր գործարքի տակ[8]։ Բրերեթոն Դիասը առաջին թիմի կազմում նորամուտը նշել է 2017 թվականի հունվարի 25-ին՝ խաղադաշտ դուրս գալով «Լիդս Յունայթեդի» դեմ հանդիպման 76-րդ րոպեին[9]։ Նա իր առաջին գոլը խփեց փետրվարի 4-ին ավելացված ժամանակում «Աստոն Վիլլայի» դարպասը, այդ գնդակը հաղթանակ պարգևեց «Ֆորեսթին» 2:1 հաշվով[10]։ Տասը խաղ անցկացնելուց և «Ֆուլհեմի» և «Բրենտֆորդի» կողմից մեկական գոլ խփելուց հետո Բրերեթոն Դիասը առաջադրվել է «Չեմպիոնշիփի տարվա երիտասարդ խաղացող» մրցանակին[11]։Հավակնորդների թվում էին նաև Լլոյդ Քելլին «Բրիստոլ Սիթիից» և Ջորջ Հերսթը «Շեֆիլդ Ուենսդեյից»։ Ապրիլի 9-ին Անգլիայի ֆուտբոլային լիգայի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, որ հաղթող է ճանաչվել Բրերեթոն Դիասը[12]։

2017 թվականի հունիսի 22-ին ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ, որի համաձայն նա պետք է աշխատեր ակումբում մինչև 2021 թվականի հունիսը[13]։

«Բլաքբըրն Ռովերս»

խմբագրել

2018 թվականի օգոստոսի 28-ին Բրերեթոն Դիասը վարձավճարով տեղափոխվեց «Բլաքբըրն Ռովերս»՝ 2019 թվականի հունվարին պարտադիր գնման իրավունքով[14]։ 2019 թվականի հունվարի 4-ին մշտական հիմունքներով տեղափոխությունը տեղի է ունեցել չբացահայտված վճարի դիմաց, որը ենթադրվում է, որ կազմել է 7 միլիոն ֆունտ[15]։

2021 թվականի սեպտեմբերին Բրերեթոն Դիասը Չեմպիոնշիփի հինգ խաղերում դարձել է վեց գոլի հեղինակ, այդ թվում՝ հեթ-տրիկի հեղինակ «Կարդիֆ Սիթիի» դարպասը և ճանաչվել ամսվա լավագույն ֆուտբոլիստ[16]։

Կարիերայի լավագույն մրցաշրջանից հետո, երբ Բրերեթոն Դիասը խփեց 22 գոլ, իսկ «Բլեքբերնը» պայքարեց փլեյ-օֆֆում տեղ գտնելու համար, ակումբը օգտվեց պայմանագրի կետից և ավտոմատ կերպով երկարաձգեց հարձակվողի պայմանագիրը 12 ամսով[17]։

Վերջին մրցաշրջանում Բրերեթոն Դիասը 43 խաղում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բլեքբերնը» եզրափակում է 7-րդ հորիզոնականը՝ գնդակների տարբերության պատճառով մնալով փլեյ-օֆֆի գոտուց դուրս։ Մրցաշրջանի վերջին խաղում Բրերեթոն Դիասը դուբլ ձևակերպեց «Միլուոլի» դարպասը և օգնեց կամային հաղթանակ տոնել 4:3 հաշվով։ Խաղից հետո Sky Sports-ին տված հարցազրույցում Բրերեթոն Դիասը հայտարարել է, որ հեռանում է «Բլաքբըրն Ռովերսից» և հայտնել, որ արդեն նախնական պայմանագիր է կնքել մեկ հայտնի ակումբի հետ։

2023 թվականի մայիսի 8-ին «Բլաքբըրն Ռովերսը» պաշտոնապես հաստատեց, որ Բրերեթոն Դիասը կհեռանա ամռանը[18]։

«Վիլյառեալ»

խմբագրել

2023 թվականի հուլիսի 4-ին «Բլեքբերնի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Լա Լիգայի «Վիլյառեալ» ակումբը հայտարարեց Բրերեթոն Դիասին ազատ գործակալի կարգավիճակում ստորագրելու մասին[19]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թվականի առաջնության հաղթող։ Մրցաշարում անցկացրել է բոլոր հինգ հանդիպումները, խփել է երեք գնդակ։

Բենի մայրը չիլիացի է, դրա շնորհիվ նա հնարավորություն ունեցավ ստանալ Չիլիի քաղաքացիություն։ 2021 թվականի հունիսին Մարտին Լասարտեն առաջին անգամ Բրերեթոնին կանչել է Չիլիի ազգային հավաքականի՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Հետագայում խաղացողը հայտավորվել է Ամերիկայի գավաթ 2021-ին[20]։

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբ

խմբագրել

2023 թվականի մայիսի 9-ի դրությամբ

Ակումբի ելույթներ և գոլեր, մրցաշրջաններ և մրցումներ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նոթինգհեմ Ֆորեստ 2016-17[21] Չեմպիոնշիպ 18 3 18 3
2017-18[22] Չեմպիոնշիպ 35 5 2 1 2 0 39 6
Ընդհանուր 53 8 2 1 2 0 57 9
Բլաքբըրն Ռովերս 2018-19[23] Չեմպիոնշիպ 25 1 2 0 1 0 28 1
2019-20[24] 15 1 1 0 1 0 17 1
2020-21[25] 40 7 2 0 1 0 43 7
2021-22[26] 37 22 0 0 1 0 38 22
2022-23[27] 43 14 4 1 3 1 50 16
Ընդհանուր 160 45 9 1 7 1 176 47
Ընհանուր կարիերայի ընթացքում 213 53 11 2 9 1 0 0 233 56

Հավաքական

խմբագրել

2023 թվականի մայիսի 9-ի դրությամբ[28]

Ելույթներ և գոլեր
Հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Չիլի 2021 9 3
2022 8 1
2023 1 0
Total 18 4
Ազգային հավաքականի գոլերը ըստ ամսաթվի
No. Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 2021 թվականի

հունիսի 18

Արենա Պանտանալ, Կույաբա, Բրազիլիա Բոլովիա 1-0 1-0 Ամերիկայի գավաթ 2021
2 2021 թվականի հոկտեմբերի 10 Սան Կառլոս դե Ապոկինդո, Սանտյագո, Չիլի Ուրուգվայ 1-0 2-0 Աշխարհի առաջնություն 2022, որակավորում
3 2021 թվականի հոկտեմբերի 14 Սան Կառլոս դե Ապոկինդո, Սանտյագո, Չիլի Վենեսուելա 3-0 3-0 Աշխարհի առաջնություն 2022, որակավորում
4 2022 թվականի հունվարի 27 Մունիսիպալ, Կալամա, Չիլի Արգենտինա 1-1 1-2 Աշխարհի առաջնություն 2022, որակավորում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. George Harbey (2021 թ․ հունիսի 15). «Nottingham Forest's Joe Lolley pokes fun at Ben Brereton following Chile debut». Football League World (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  4. Peter Smith (2021 թ․ հունիսի 15). «How Meir Park's Ben Brereton ended up at Copa America v Lionel Messi». StokeonTrentLive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  5. Fuentealba, Rodrigo (2021 թ․ հոկտեմբերի 3). «El nuevo estatus de Ben Brereton, la gran esperanza de gol de Chile en Eliminatorias». La Tercera. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. «"... De los siete a los 14 años estuvo con el Manchester United, comía su comida y hacía sus tareas en el auto", dijo recientemente su madre, Andrea Díaz»
  6. Sharpe, Rich (2021 թ․ հունիսի 21). «'Cried and cried' – Brereton's family open up on his Chile exploits» (անգլերեն). Lancashire Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Ben Brereton». Blackburn Rovers F.C.
  8. Davies, Matt (2016 թ․ դեկտեմբերի 31). «Nottingham Forest striker Ben Brereton signs new contract». Nottingham Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  9. «Leeds 2–0 Forest». Nottingham Forest F.C. 2017 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  10. Mitchell, Brendon (2017 թ․ փետրվարի 4). «Nottingham Forest 2–1 Aston Villa». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. Davies, Matt (2017 թ․ մարտի 27). «Nottingham Forest striker Ben Brereton shortlisted for Championship Apprentice of the Year award». Nottingham Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  12. «Brereton wins Apprentice of the Year award». Nottingham Forest Football Club F.C. 2017 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «Brereton signs new long-term deal». Nottingham Forest F.C. 2017 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  14. «Rovers complete Brereton coup!». Blackburn Rovers F.C. 2018 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  15. Club, Nottingham Forest Football. «Nottingham Forest FC». Nottingham Forest Football Club. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  16. «Brereton Diaz named Sky Bet Championship Player of the Month!». www.rovers.co.uk. 2021 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  17. «Rovers trigger Brereton contract clause». www.rovers.co.uk. 2022 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  18. «Brereton bids farewell». www.rovers.co.uk. 2023 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  19. «Ben Brereton is a Yellow». villarrealcf.es. 2023 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «Todas las listas de la Copa América» (իսպաներեն). Olé. 2021 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  21. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  22. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  23. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  24. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  25. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  26. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  27. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  28. Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)