Կույաբա (պորտ.՝ Cuiabá), քաղաք Բրազիլիայում՝ Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Մատու Գրոսու նահանգի վարչական կենտրոնն է, «Մատու Գրոսու նահանգի հարավ-կենտրոնական մաս» անվանումը կրող մեզոտարածաշրջանի և Կույաբայի տնտեսա-վիճակագրական միկրոտարածաշրջանի բաղկացուցիչ մասը, Վալի դու Ռիու-Կույաբա քաղաքային ագլոմերացիայի կենտրոնը։ Նահանգի՝ մեծությամբ երկրորդ բնակավայրի՝ հարևանությամբ գտնվող Վարզեա Գրանդեի հետ ձևավորում է նահանգի գլխավոր մետրոպոլիսային տարածքը[2]։

Բնակավայր
Կույաբա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էապրիլի 8, 1719 թ.
Մակերես3495,424 կմ²
ԲԾՄ165±1 մետր
Բնակչություն650 912 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ65
Փոստային դասիչ78000-000
Պաշտոնական կայքcuiaba.mt.gov.br
Կույաբա (Բրազիլիա)##
Կույաբա (Բրազիլիա)

Պատմություն խմբագրել

Կույաբան հիմնադրվել է 1719 թվականին, ոսկու տենդի ժամանակներում[3]։ Նահանգի վարչական կենտրոն է դարձել 1818 թվականին։ Եղել և մնում է մի ընդարձակ տարածաշրջանի առևտրային կենտրոն, որտեղ հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։

Բոլիվիայից բնական գազի մեծածավալ մատակարարումների ապահովման շնորհիվ Կույաբայում 2000 թվականից զարկ է տրվել ջերմային էլեկտրակայանների կառուցմանն ու շահագործմանը։ Գործում են նաև հզոր հիդրոէլեկտրակայաններ։

Քաղաքի համբավի տարածմանը նպաստում են նաև այնտեղ գործող Մատու Գրոսուի դաշնային համալսարանը, նահանգի խոշորագույն մարզադաշտը՝ Pantanal Arena[4]։

Կույաբան պատկերավոր կերպով անվանվում է «Ամազոնի հարավային դարպաս»։

Վիճակագրություն խմբագրել

  • Համախառն ներքին արդյունքը, 2010 թվականի դրությամբ, կազմում էր 11 051 628 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 12.499,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2010 թվականի դրությամբ, կազմում էր 0,785 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Քույր քաղաքներ խմբագրել

Կլիմա խմբագրել

Կույաբաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37
(99)
37
(99)
38
(100)
37
(99)
37
(99)
37
(99)
37
(99)
40
(104)
40
(104)
42
(108)
38
(100)
43
(109)
43
(109)
Միջին բարձր °C (°F) 32.6
(90.7)
32.6
(90.7)
32.9
(91.2)
32.7
(90.9)
31.6
(88.9)
30.7
(87.3)
31.8
(89.2)
34.1
(93.4)
34.1
(93.4)
34.0
(93.2)
31.1
(88)
32.5
(90.5)
32.56
(90.62)
Միջին օրական °C (°F) 26.7
(80.1)
25.3
(77.5)
26.5
(79.7)
26.1
(79)
24.6
(76.3)
23.5
(74.3)
22.0
(71.6)
24.7
(76.5)
26.6
(79.9)
27.4
(81.3)
27.2
(81)
26.6
(79.9)
25.6
(78.09)
Միջին ցածր °C (°F) 23.2
(73.8)
22.9
(73.2)
22.9
(73.2)
22.0
(71.6)
19.7
(67.5)
17.5
(63.5)
16.6
(61.9)
18.3
(64.9)
22.1
(71.8)
22.0
(71.6)
22.9
(73.2)
23.0
(73.4)
21.09
(69.97)
Ռեկորդային ցածր °C (°F) 18
(64)
15
(59)
17
(63)
12
(54)
7
(45)
7
(45)
6
(43)
7
(45)
10
(50)
10
(50)
12
(54)
12
(54)
6
(43)
Տեղումներ մմ (դյույմ) 209.9
(8.264)
199.0
(7.835)
171.4
(6.748)
123.1
(4.846)
53.9
(2.122)
15.9
(0.626)
9.6
(0.378)
11.4
(0.449)
58.0
(2.283)
115.0
(4.528)
154.4
(6.079)
193.5
(7.618)
1315,1
(51,776)
% խոնավություն 78 80 80 79 75 72 64 60 59 68 74 77 72.2
Աղբյուր #1: Hong Kong Observatory (temeratura medie, precipitație)[6]
Աղբյուր #2: Weatherbase (extreme, umiditate, minima medie din octombrie)[7]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. [«Mato Grosso - information (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին. Mato Grosso - information (անգլերեն)]
  3. [«City in Focus: Cuiabá, Brazil (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին. City in Focus: Cuiabá, Brazil (անգլերեն)]
  4. Cuiaba - Britannica (անգլերեն)
  5. Each is located in the exact centre of its respective continent
  6. «Climatological Information for Cuiaba, Brazil». Hong Kong Observatory. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 26 iulie 2013-ին.
  7. «Cuiaba, Brazil Travel Weather Averages». WEatherbase. Վերցված է 26 iulie 2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կույաբա» հոդվածին։