Սթաֆորդշիր
Սթաֆորդշիր (անգլ.՝ Staffordshire, [ˈstæfərdʃər] կամ [ˈstæfərdʃɪər]. համառոտագրությամբ՝ Staffs. [stæfs]), ոչ մետրոպոլային, արարողակարգային և պատմական կոմսություն Անգլիայի կենտրոնական մասի արևմտյան հատվածում՝ Վեսթ Միդլենդս տարածաշրջանում։ Վարչական կենտրոնը Սթաֆորդն է, խոշորագույն բնակավայրը՝ Սթոք օն Թրենթ քաղաքը։ Զբաղեցնում է 2713 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից մարզային ենթակայության վարչական տարածքը կազմում է 2620 քառակուսի կիլոմետր (մնացածը Սթոք օն Թրենթի ինքնավար համայնքի տարածքն է)։ 2011 թվականի տվյալներով բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է 1 097 500[5], առանց Սթոք օն Թրենթի՝ 848 500: Խոշոր բնակավայրերն են Սթոք օն Թրենթը, Նյուքասլ ընդեր Լայմը, Թամուորթը, Բերտոն ըփոն Թրենթը, Սթաֆորդը (կոմսության վարչկենտրոնը) և Քենոկը։
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Մասն է | Արևմտյան Միդլենդս | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն | ||||
Մտնում է | Արևմտյան Միդլենդս[1] | ||||
Վարչկենտրոն | Stafford? | ||||
Բնակչություն | ▲1 139 794 մարդ (2020)[2] | ||||
Տարածք | 2713,7352 կմ² (2016)[3] | ||||
Սահմանակցում է | Ուեսթ Միդլանդս[4], Վուստերշիր[4], Շրոպշիր[4], Չեշիր[4], Դերբիշիր[4] և Ուորիքշիր[4] | ||||
ISO 3166-2 կոդ | GB-STS | ||||
staffordshire.gov.uk | |||||
Սթաֆորդշիրի հյուսիսում ընկած The Potteries երկրամասը, որը ներառում է Սթոք օն Թրենթ համայնքը, հայտնի է իր խեցեգործությամբ։ Կոմսության հյուսիսարևելյան ծայրամասն ընկած է Փիք դիսթրիքթ անվանումով հայտնի ազգային պարկի կազմում [1]։
Սթաֆորդշիրը սահմանակից է Շրոփշիրին, Չեշիրին, Դերբիշիրին, Լեսթերշիրին, Ուորվիքշիրին, Արևմտյան Միդլենդսին և Վուսթերշիրին։
Վարչական բաժանում
խմբագրելԿոմսությունը կազմված է հետևյալ ութ շրջանից և մեկ ինքնավար համայնքից։
- Թամուորթ
- Լիչֆիլդ
- Քանոկ Չեյզ/Cannock Chase
- Հարավային Ստաֆորդշիր
- Սթաֆորդ
- Նյուքասլ ընդեր Լայմ
- Սթաֆորդշիր Մուրլանդս/Staffordshire Moorlands
- Արևելյան Ստաֆորդշիր
- Սթոք օն Թրենթ (ինքնավար համայնք)
Ժողովրդագրություն
խմբագրելԿոմսության բնակչության թվաքանակի փոփոխությունները (Սթոք օն Թրենթ ինքնավար համայնքի հետ միասին) 1991-2009 թթ. երկու տասնամյակի ընթացքում[6].
Տարին | 1991 | 2001 | 2009 |
---|---|---|---|
Բնակչ. | 1 029 917 | 1 047 380 | 1 067 600 |
Բնակչության բաշխվածությունն ըստ համայնքների՝ 2001 թվականի տվյալներով.
Համայնքը | Տարածքը կմ2 | Բնակչ. | Խտությունը (մարդ/կմ2) |
---|---|---|---|
Թամուորթ | 30.85 | 74 531[7] | 2416 |
Լիչֆիլդ | 331.30 | 93 232[8] | 281 |
Քանոկ Չեյզ | 78.88 | 92 126[9] | 1168 |
Հարավային Սթաֆորդշիր | 407.32 | 105 896[10] | 260 |
Սթաֆորդ | 598.17 | 120 670[11] | 202 |
Նյուքասլ ընդեր Լայմ | 210.96 | 122 030[12] | 578 |
Սթաֆորդշիր Մուրլանդս | 575.85 | 94 489[13] | 164 |
Արևելյան Սթաֆորդշիր | 386.96 | 103 770[14] | 268 |
Սթոք օն Թրենթ (ինքնավար համայնք) | 93.45 | 240 636[15] | 2575 |
Ընդամենը | 2713.74 | 1 047 380 | 386 |
Պատմություն
խմբագրել2009 թվականի ամռանը կոմսության տարածքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են անգլոսաքսերի պատմության մեջ ամենամեծ գանձերը, որոնք վերագրվում եվ մոտավորապես VII դարին։
Կոմսությունում տարածված է ջրհորները, աղբյուրներն ու ակունքները զարդարելու հնամյա ավանդույթը (անգլ.՝ well dressing, well flowering)[16][17]:
Պատկերասրահ
խմբագրել-
Խեցեգործության թանգարանը Սթոք օն Թրենթում
-
Բոսքոբել Հաուզը/Boscobel House
-
Թամուորթի ամրոցը/Tamworth Castle
-
Լիչֆիլդի տաճարը/Lichfield Cathedral
-
Ուեստոն Փարքը/Weston Park
-
Ուայթուիք դաստակերտը/Wightwick Manor
-
Սթաֆորդշիր - Վուսթերշիր ջրանցքը/The Staffordshire & Worcestershire Canal
-
Սթաֆորդշիրի քարտեզը. 1627-1677 թթ./Map of Staffordshire and its hundreds, by Wenceslas Hollar, 1627–1677
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000015052
- ↑ 2,0 2,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
- ↑ 3,0 3,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
- ↑ «Table P04 2011 Census: Usual resident population by five-year age group, local authorities in England and Wales» (անգլերեն). Office for National Statistics. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Население на Великобритания
- ↑ Статистика Тамуорт
- ↑ Статистика Личфийлд
- ↑ Статистика Канък Чейс
- ↑ Статистика Южен Стафордшър
- ↑ Статистика Стафорд
- ↑ Статистика Нюкасъл ъндър Лайм
- ↑ Статистика Стафордшър Моорландс
- ↑ Статистика Източен Стафордшър
- ↑ Статистика Стоук он Трент
- ↑ Mackinlay, James Murray Offerings at Lochs and Springs. — Folklore of Scottish Lochs and Springs. — Glasgow: William Hodge & Co., 1893. — С. 206, 212.
- ↑ Ditchfield, Peter Hampson Old English Customs Extant at the Present Time. — London: George Redway, 1896. — С. 186.
Արտաքին հղումներ
խմբագրել- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 25 (11th ed.). 1911. .
- East Staffordshire Community Website
- BBC Staffordshire website
- Staffordshire County Council
- Staffordshire Past Track – Historical archive about the county
- Staffordshire Tourism website
- The Staffordshire Encyclopaedia
- Images of Staffordshire Արխիվացված 23 Դեկտեմբեր 2012 archive.today at the English Heritage Archive
- The History of Parliament: the House of Commons - Staffordshire, County, 1386 to 1841
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթաֆորդշիր» հոդվածին։ |