Բենիամին Սահակյան

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բենիամին Եգորի Սահակյան (մայիսի 5, 1886 թվական, Ջալալօղլի, այժմ՝ Ստեփանավան - հունվարի 22, 1934 թ., Թիֆլիս), Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում և Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1904)։

Բենիամին Սահակյան
Ծնվել էմայիսի 5, 1886(1886-05-05)[1]
ԾննդավայրՋալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 22, 1934(1934-01-22)[1] (47 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1904)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԱշխատավայրԿայծ[1]
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1904) և Մոսկվայի համալսարանի հասարակագիտական ֆակուլտետը (1925)։ Բոլշևիկյան գործունեության մեջ ներգրավվել է 1902 թվականից՝ Ջալալօղլիում, այնուհետև Թիֆլիսում։ Սերտ կապերի մեջ է եղել Ստեփան Շահումյանի, Դանիել Շահվերդյանի, Սարգիս Կասյանի, Նինա Խանոյանի և ուրիշների հետ։ Ագիտացիոն թռուցիկներ և անլեգալ գրականություն է տարածել Թիֆլիսում։ 1906 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի անդամ, աշխատել «Կայծ», «Նոր խոսք» թերթերի խմբագրություններում։ 1906 թվականի վերջերին Շահումյանի առաջարկությամբ մեկնել է Բաքու և աշխատել «Օրեր» թերթում։ 1907-1910 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ Բաքվի և Ղզլարի հայկական դպրոցներում։ 1913-1914 թվականներին Կարսում կազմակերպել է սոցիալ-դեմոկրատական խմբակ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քարոզչական աշխատանք է տարել Սարիղամիշում և էրզրումում։ 1918 թվականին մեկնել է Պյատիգորսկ՝ նշանակվել պետական վերահսկողության կոմիսար, մասնակցել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1919-ին եկել է Թիֆլիս, անցել Հայաստան, Ջալալօղլիում կազմակերպել այպես կոչված՝ կուսակցական բջիջ և պայքարել Հայաստանի Հանրապետության ղեկավարության դեմ։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո վերադարձել է Թիֆլիս, աշխատել խորհրդային դեսպանատանը։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2] նշանակվել է Լոռվա հեղկոմի, այնուհետև՝ Երևանի գավառային հեղկոմի նախագահ։ 1925 թվին նշանակվել է Անդրկովկասի պետդրամարկղների վարիչ Թիֆլիսում, որից հետո եղել է Անդրկովկասի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի տնօրենը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 136.
  2. Joint resolution providing for the designation of the third week of July as ""Captive Nations Week"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 136