Բենեդիկտ Չախթլան
Բենեդիկտ Չախթլան (գերմ.՝ Benedikt Tschachtlan, 1420-ականներ, Բեռն, Շվեյցարիա - 1493[1][2][3], Բեռն, Շվեյցարիա[4][5]), շվեյցարացի մատենագիր, Բեռնի քաղաքային խորհրդի անդամ, նկարազարդված «Չախթլանի ժամանակագրության» հեղինակ, որը գոյություն ունեցող ամենահին շվեյցարական պատկերազարդ տարեգրությունն է։
Բենեդիկտ Չախթլան | |
---|---|
Ծնվել է | 1420-ականներ |
Ծննդավայր | Բեռն, Շվեյցարիա |
Վախճանվել է | 1493[1][2][3] |
Վախճանի վայր | Բեռն, Շվեյցարիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Լեզու | միջին բարձր գերմաներեն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Tschachtlanchronik Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մոտավորապես 1420 թվականին, Բեռնում[6], հարուստ բյուրգեր Հայնրիխ (կամ Հայնցման) Չախթլանի[7] ընտանիքում, Արբերգցի պաշտոնյա, ով 1422 թվականին դարձել է Բեռնի քաղաքային խորհրդի անդամ։
Երիտասարդ տարիներին հավանաբար մսագործ է եղել, հետո զբաղվել է անասունների առևտրով։ Կրթության վերաբերյալ տվյալներ չկան։
1448 թվականին նորից դարձել է Բեռնի քաղաքային խորհրդի անդամ։ 1451 թվականից զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ՝ ակտիվորեն մասնակցելով քաղաքի քաղաքական կյանքին, վերահսկել շինարարությունը, տնտեսությունը, ֆինանսները, դատական գործերը, վերահսկել նաև եկեղեցական հաստատությունները։ 1451 թվականից մասնակցել է Բեռնի մեծ խորհրդի նիստերին, իսկ 1455, 1464-1467, 1468-1491 և 1493 թվականներին եղել է Փոքր խորհրդում[7]։
1469-1474 թվականներին մի քանի անգամ ընտրվել է որպես Բեռն կանտոնի ներկայացուցիչ դաշնային ժողովում՝ Թագսացունգում։ 1469 թվականին եղել է դեսպանորդ Շվիցում, 1471 թվականին՝ Բադենում, 1472 թվականին՝ Ցուգում, 1473 և 1477 թվականներին՝ Լյուցեռնում։ 1470 թվականին եղել է Արբիտրաժային դատարանի անդամ, 1465-1483 թվականներին եղել է Ֆրաուբրաունենի աբբայության ֆոգտ, իսկ 1471 թվականին՝ Սուրբ Անտոնիայի հոսպիտալային եղբայրության[7]։ 1475 թվականին հաշվառվել է Բեռնի փաստաթղթերում որպես հողատեր, իսկ 1484 թվականին՝ որպես մսագործ[8]։
Մահացել է 1493 թվականին[9] Բեռնում։
Ընտանիք
խմբագրել1452 թվականին ամուսնացել է բուրգդորֆցի Մարգարիտա Շերերի՝ բուրգդորֆցի մսագործ Հանս ֆոն Կիենտալի այրու հետ, որից ունեցել է առնվազն երեք երեխա՝ երկու որդի, որոնցից մեկը՝ Նիկլաուսը, Թորբերգի վանքի կարտեզյան վանական է եղել Կրաուխտալում, իսկ մյուսը՝ Բենեդիկտոսը, ըստ երևույթին, վաղ հասակում է մահացել և դուստրը՝ Մարգարիտան, որն ամուսնացել է շաֆհաուզենցի Ալեքսանդր Ստոկերի հետ։
Համաձայն 1448 թվականի հարկային ցուցակների՝ ունեցել է քույրեր՝ Աննան և Մարգարիտան։
Ստեղծագործություններ
խմբագրելԲենեդիկտ Չախթլանի հիմնական պատմական աշխատությունն այսպես կոչված «Չախթլանի ժամանակագրություն»-ն է (գերմ.՝ Berner Chronik), որը երբեմն պարզապես կոչվում է «Բեռնյան ժամանակագրություն» (գերմ.՝ Berner Chronicle), այն գրվել է միջին վերին գերմաներեն լեզվով և ավարտվել է 1470 թվականին[10]։ Այն կազմվել է ոչ թե պաշտոնական կարգադրությամբ, այլ մասնավոր կարգով և ընդգրկում է 1191-1470 թվականների իրադարձությունները[11]։
Չախթլանի ժամանակագրության առաջին մասը իրենից ներկայացնում է Կոնրադ Յուստինգերի կողմից ավելի վաղ գրված Բեռնյան ժամանակագրության գրեթե բառացի շարադրանքը, որը հասցվել է մինչև 1421 թվականը։ 1424 թվականից սկսած մինչև 1470 թվականը ներկայացված են բնօրինակ տեղեկություններ, որոնց աղբյուրը, քաղաքային արխիվների փաստաթղթերից բացի, եղել են Հանս Ֆրյունդի (հատկապես Հին ցյուրիխյան պատերազմի իրադարձությունների հետ կապված) և Դիբոլդ Շիլլինգ Ավագի պատմական ստեղծագործությունները[12]։ Վերջինս, հավանաբար եղել է Չախթլանի ժամանակագրության վերջին մասի խմբագիրը[13]։
Ժամանակագրության թղթային ձեռագիրը պարունակում է 230 գունավոր, հիմնականում ամբողջական էջերով մանրանկարներ։ Դրանք պատրաստվել են ինչպես անձամբ Չախթլանի, այնպես էլ քաղաքային խորհրդական Հենրիխ Դիտլինգերի կողմից, որին որոշ հետազոտողներ համարում են տեքստի գլխավոր հեղինակը[14]։ Դրանց վրայի պատկերները բավականին մանրամասն են և պատմականորեն ճշգրիտ, սակայն դրանք հավաստի աղբյուրներ են, որոնք կիրառելի են միայն 15-րդ դարի երկրորդ կեսի, բայց ոչ ավելի վաղ շրջանների համար[15]։ Գրեթե 200 մանրանկարները ներառում են մարտական տեսարաններ, մնացածը պատկերում են սոցիալ-քաղաքական, դատական, իրավական, կրոնական և առօրյա տեսարաններ, այդ թվում՝ տեղական քաղաքային և գյուղական կյանքից, ինչպես նաև քաղաքների գունագեղ տեսարաններ, որոնք հաճախ ներկայացված են ռելիեֆային լանդշաֆտային հատվածների տեսքով։
«Չախթլանի ժամանակագրության» ձեռագիրը գտնվել է մասնավոր ձեռքերում մինչև 1787 թվականը, երբ այն ձեռք է բերվել Ցյուրիխի կենտրոնական գրադարանի կողմից, որտեղ այն այժմ պահվում է A 120 ծածկագրով[10]։ 17-րդ դարի սկզբին այն պատճենել է բեռնցի պատմաբան Միխայել Շտեթլերը[14], որն օգտագործել է այն սեփական «Շվեյցարական ժամանակագրություն»-ում (գերմ.՝ Stettler Schweizerchronik) (1626)։
1820 թվականին այն հրատարակվել է Բեռնում՝ Յոհան Ռուդոլֆ Վիսի և Ռուդոլֆ Իմանուել Շտիրլինի կողմից։ Վերջին ֆաքսիմիլային հրատարակությունը թողարկվել է 1985-1988 թվականներին Լյուցեռնում շվեյցարացի պատմաբան Պասկալ Լադների, Ալֆրեդ Անդրեաս Շմիդի և Վինցենս Բարթլոմի խմբագրությամբ։
Հրապարակումներ
խմբագրել- Bendicht Tschachtlans Berner-Chronik von dem Jahre 1421 bis in das Jahr 1466, hrsg. von E. Stierlin und J. R. Wyss. — Bern, 1820.
- Tschachtlan Berner Chronik 1470, introd. H. Bloesch, L. Forrer, P. Hilber, cur. R. Durrer, Genf. — Zürich, 1933.
- Bendicht Tschachtlan. Tschachtlans Bilderchronik. Hrsg. von Vinzenz Bartlome, Pascal Ladner, Alfred Andreas Schmid. — Luzern: Faksimile-Verlag, 1985—1988. — ISBN 978-3856720285.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 SIKART — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Tschachtlan, Bendicht // Katalog der Deutschen Nationalbibliotek.
- ↑ Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118846191 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Tschachtlan, Bendicht // Repertorium Geschichtsquellen des deutschen Mittelalters. — Bayerische Staats Bibliothek, 2012.
- ↑ 7,0 7,1 7,2 Annelies Hüssy. Tschachtlan, Benedikt // Historisches Lexikon der Schweiz. — Bd. 12. — Basel: Schwabe, 2013.
- ↑ Urs Martin Zahnd. Das wirtschaftliche und soziale Umfeld Bendicht Tschachtlans // Tschachtlans Bilderchronik. — Luzern, 1988. — S. 21.
- ↑ Tschachtlan, Bendicht // Library of Congress Name Authority File.
- ↑ 10,0 10,1 Regula Schmid. Tschachtlan-Dittlinger Chronik von Bern // Encyclopedia of the Medieval Chronicle. — Leiden; Boston, 2016.
- ↑ Berner Chronik // Repertorium Geschichtsquellen des deutschen Mittelalters.
- ↑ Gustav Tobler. Tschachtlan, Benedict // Allgemeine Deutsche Biographie. — Bd. 38. — Lpz., 1894. — S. 697.
- ↑ Tschachtlan’s Illustrated Chronicle // Facsimilefinder.com.
- ↑ 14,0 14,1 Gustav Tobler. Tschachtlan, Benedict // Allgemeine Deutsche Biographie. — S. 698.
- ↑ Давыдов А. Г., Маслов А. Н. и др. Воинские традиции швейцарского средневековья. — Н. Новгород, 2013. — С. 12.
Գրականություն
խմբագրել- Давыдов А. Г., Карабед И. К., Маслов А. Н. Воинские традиции швейцарского Средневековья. — Нижний Новгород: Типография «Поволжье», 2013. — 312 с.: ил. — (Bibliotheca Helvetica). — ISBN 978-5-98449-219-5.
- Gustav Tobler. Tschachtlan, Benedict // Allgemeine Deutsche Biographie. — Band 38. — Leipzig: Duncker & Humblot, 1894. — S. 697-698.
- Gustav Tobler. Bendicht Tschachtlan // Sammlung Bernischer Biographien. — Bern, 1896. — S. 564-565.
- Carl Gerhard Baumann. Über die Entstehung der ältesten Schweizer Bilderchroniken (1468–1485). Schriften der Berner Burgerbibliothek. — Bern, 1971.
- Urs Martin Zahnd. Die Bildungsverhältnisse in den bernischen Ratsgeschlechtern im ausgehenden Mittelalter. Verbreitung, Charakter und Funktion der Bildung in der politischen Führungsschicht einer spätmittelalterlichen Stadt. — Bern, 1979. — S. 147-148.
- Urs Martin Zahnd. Das wirtschaftliche und soziale Umfeld Bendicht Tschachtlans // Tschachtlans Bilderchronik. Kommentarband. — Luzern, 1988. — S. 13-25.
- Vinzenz Bartlome. Die Bilder der Tschachtlan/Dittlinger-Chronik: Verzeichnis und Beschreibungen der Abbildungen // Tschachtlans Bilderchronik, hrsg. A. A. Schmid. Kommentarband. — Luzern, 1988. — S. 85-138.
- Roland Gerber. Gott ist Burger zu Bern. Eine spätmittelalterliche Stadtgesellschaft zwischen Herrschaftsbildung und sozialem Ausgleich. — Weimar, 2001.
- Regula Schmid. Tschachtlan-Dittlinger Chronik von Bern // Encyclopedia of the Medieval Chronicle, ed. by Graeme Dunphy and Cristian Bratu. — Leiden; Boston: Brill, 2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Berner-Chronik von dem Jahre 1421 bis in das Jahr 1466 (բեռնյան հրատարակություն, 1820)
- Tschachtlans Bilderchronik (ֆաքսիմիլ լյուցեռնյան հրատարակություն, 1985-1988 թթ․)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Չախթլան» հոդվածին։ |