Շվից (քաղաք)
Շվից (Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ʃviːts]]] ( ); ֆր.՝ Schwytz; իտալերեն՝ Svitto), քաղաք Շվեյցարիայում, նույնանուն կանտոնի մայրաքաղաքը, որի Bundesbriefmuseum թանգարանում է պահվում 1291 թվականի Դաշնային խարտիան՝ Bundesbrief-ը, պատմական փաստաթուղթ, որն սկիզբ է դրել Շվեյցարիայի Համադաշնության ստեղծմանը։ Քաղաքն զբաղեցնում է 53.2 քառակուսի կիլոմետր տարածք և 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով ուներ շուրջ 15 հազար բնակիչ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
շվեյց. գերմ.՝ Schwyz[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 53,28 կմ², 53,18 կմ² | ||
ԲԾՄ | 516 մետր, 852 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||
Բնակչություն | ▲15 181 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||
Հեռախոսային կոդ | 041 | ||
Փոստային ինդեքսներ | 6430 | ||
Ավտոմոբիլային կոդ | SZ | ||
Պաշտոնական կայք | gemeindeschwyz.ch(գերմ.) | ||
| |||
ԺողովրդագրությունԽմբագրել
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[3]

Բնակչության կազմի ու թվաքանակի վերաբերյալ պատմական տվյալներ[3] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ամբողջ բնակչ. | Գերմանախոս | Իտալախոս | Կաթոլիկ | Բողոքական | Այլ | Հրեա | Մուսուլման | Կրոնը չնշած | Շվեյցարացի | Ոչ շվեյց. |
1621 | 2,052 | ||||||||||
1669 | ca. 2,500 | ||||||||||
1743 | 4,639 | ||||||||||
1799 | 6,338 | ||||||||||
1802 | ca. 5,000 | ||||||||||
1837 | 5,225 | ||||||||||
1850 | 5,432 | 5,428 | 4 | 5,406 | 26 | ||||||
1870 | 6,137 | 6,114 | 38 | 5,987 | 167 | ||||||
1888 | 6,616 | 6,424 | 110 | 6,552 | 64 | 21 | 6,380 | 236 | |||
1900 | 7,398 | 7,072 | 246 | 7,268 | 129 | 18 | 1 | 6,911 | 487 | ||
1910 | 8,000 | 7,549 | 352 | 7,807 | 184 | 48 | 3 | 7,399 | 601 | ||
1930 | 8,256 | 7,866 | 245 | 8,004 | 246 | 50 | 7,830 | 426 | |||
1950 | 10,259 | 9,827 | 255 | 9,888 | 358 | 92 | 1 | 9,896 | 363 | ||
1970 | 12,194 | 11,206 | 744 | 11,615 | 501 | 209 | 5 | 17 | 11,080 | 1,114 | |
1990 | 12,872 | 11,530 | 453 | 11,420 | 667 | 849 | 3 | 225 | 160 | 11,319 | 1,553 |
2000 | 13,802 | 12,441 | 273 | 11,269 | 751 | 1,065 | 5 | 502 | 377 | 11,756 | 2,046 |
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Շվիցի մի ամբողջ շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Bundesbriefmuseum-ը, դոմինիկյան կույսերի St. Peter am Bach վանքը, միջնադարյան ու վաղ մոդեռն ոճի բոլոր կառույցները, մենաստանն ու մատուռը, Շվեյցարիայի պատմության ֆորումը, Ab Yberg im Grund, Bethlehem, Ceberg im Feldli, Grosshus, Immenfeld, Herrenhaus Waldegg, Hettlingerhäuser,Hofstatt Ital Reding շենքերը, կաթոլիկ ծխական սբ. Մարտին եկեղեցին, Palais Büeler պալատը, քաղաքային խորհրդի շենքը, Reding House-ը, Շվիցի պետական արխիվը, Köplihaus-ը... Քաղաքի հին թաղամասն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[4]։
ՊատկերասրահԽմբագրել
Անվանի շվիցցիներԽմբագրել
- Թեոդոր ֆոն Ռեդինգ (ծնվ. է 1755 թ., Շվիցում – 1809) - իսպանացի գեներալ, ով իսպանա-շվեյցարական զորքերը մարտի է տարել Նապոլեոնի դեմ
- Ալոիս ֆոն Ռեդինգ (ծնվ. է 1765 թ., Շվիցում – 1818) - շվեյցարացի հայրենասեր, սպա, քաղաքական գործիչ
- Կարլ Էլզեներ (1922 - 2013 թ., Շվիցում) - շվեյցարացի ձեռնարկատեր, շվեյցարական բանակային նշանավոր դանակի արտադրության կազմակերպիչ
- Քսավիե Կոլեր (ծնվ. 1944) - կինոռեժիսոր, սցենարիստ[5]
- Գերտրուդ Լոյտենեգեր (ծնվ. 1948) - բանաստեղծ, վիպասան, թատերագիր, թատրոնի տնօրեն
- Մոնիկա Կելին (ծնվ. 1954) - մոդել, դերասանուհի[6]
- Մարզիկներ
- Օսկար Կամենցինդ (ծնվ. 1971) - նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ
- Լուկա Շուլեր (ծնվ. 1998) - ֆրիսթայլ ոճի դահուկորդ, 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.gemeindeschwyz.ch
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
- ↑ 3,0 3,1 Կաղապար:HDS
- ↑ «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է մայիսի 28, 2010
- ↑ IMDb Database retrieved 28 January 2019
- ↑ IMDb Database retrieved 28 January 2019
Արտաքին հղումներԽմբագրել
Շվից (քաղաք) Վիքիպահեստում |
- Շվիցի քաղաքապետարան (գերմ.)
- Շվիցի կանտոն (գերմ.)