Բուրգդորֆ (գերմ.՝ Burgdorf, ալեմանյան բարբառ՝ Burdlef), քաղաք և համայնք Շվեյցարիայում՝ Բեռնի կանտոնում, Էմմե գետի հովտում[2]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 15.6 քառակուսի կիլոմետր տարածք, որի 25.1%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 40.7%-ն անտառապատ է[3]։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 16,280 մարդ։ 2000–ից 2010 թվականն ընկած տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխությունը կազմել է 5.2%: Ընդ որում՝ միգրացիայի ցուցանիշը եղել է 6.6%, ծնունդների ու մահերի ցուցանիշը՝ -1.1%[4]:

Բնակավայր
շվեյց. գերմ.՝ Burgdorf
Զինանշան
CHE Burgdorf COA.svg

Burgdorf Schloss im Abendlicht.jpg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես15,56 կմ²
ԲԾՄ533 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն16 407 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ034
Փոստային դասիչ3400
Ավտոմոբիլային կոդBE
Պաշտոնական կայքburgdorf.ch(գերմ.)
##Բուրգդորֆ (քաղաք) (Շվեյցարիա)
Red pog.png

ԺողովրդագրությունԽմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.

ՊատմությունԽմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Բուրգդորֆի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նորքարեդարյան ժամանակներում։ Հայտնաբերվել են նաև ուշ բրոնզի դարաշրջանի և հալշտատ (Hallstatt) մշակույթի հետքեր։

Միջնադարում տարածքը եղել է Բուրգունդիայի թագավորության կազմում։ 1080 թվականից այստեղ իշխել են Զերինգեն ազնվականական տոհմի դուքսերը։ Հավանաբար հենց նրանց ներկայացուցիչներն էլ Էմմե գետի ձախ ափին ամրոց են կառուցել, որն առաջին անգամ պատմական փաստաթղթերում հիշատակվել է 1080 թվականին՝ որպես castellum Bertoldi ducis: Իսկ ամրոցի մոտ հիմնված բնակավայրի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1236 թվականին (in oppido Burchtorff):

Բուրգդորֆի պատմության կարևոր դրվագներից է այն փաստը, որ հենց այստեղ է 1798 թվականին կրթադաստիարակչական իր հաստատությունը հիմնել նշանավոր մանկավարժ Յոհան Հայնրիխ Պեստալոցցին[2][5]։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Բուրգդորֆի հին քաղաքամասն ամբողջությամբ, ինչպես նաև մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ նախկին Grosse Apotheke-ն ու Diesbacher House-ը, նախկին օրիորդաց դպրոցը՝ Mädchenschule-ն, նախկին Niederspital-ը (հիվանդանոցը), Gehöft Grafenscheuren-ը, Grosshaus-ը (Մեծ շենքը), zum Ochsen շենքը, Villa Schnell-ը, կանտոնային տեխնիկումը, Ֆրանց Գերչի թանգարանը (Museum Franz Gertsch), շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին, պատմական զենքուզրահի հավաքածուն (Sammlung Historisches Armeematerial Collection), միջնադարյան ամրոցը, Quarantine շենքն ու մատուռը և Villa Roth-ը։ Քաղաքն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[6]։

ՊատկերասրահԽմբագրել

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Ռեֆորմիստական եկեղեցու՝ Stadtkirche-ի ներսը
  • Հին քաղաքամասն իր փողոցներով, հրապարակներով, պատմական շինություններով
  • Ուշ գոթիկայի ոճով 1471/1490 թթ. կառուցված ռեֆորմիստական եկեղեցին
  • Ամրոցը
  • "Badi"-ն՝ հանրային լողավազանը
  • Franz Gertsch թանգարանը
  • Kornhaus (cornhouse)
  • Burgdorf Flüeh-ը (4 հսկա ժայռեր) և Էմմե գետը
  • Burgdorf Schützematte-ը՝ մարդկանց հանդիպավայր դարձած մի ընդարձակ դաշտ

Քույր քաղաքներԽմբագրել

Անվանի անձինքԽմբագրել

 
Էմոլ Թեոդոր Կոխեր, 1909
 
Քրիստա Մարկվալդեր, 2010
  • Յան Մարտից (1680 – 1743) - գյուտարար
  • Սամուել Հիերոնիմուս Գրիմ (1733 – 1794) - բնանկարիչ
  • Յոհան Հայնրիխ Պեստալոցցի (1746–1827) - մանկավարժ
  • Կառլ Էդվարդ Էշլիման - ժարտարապետ
  • Մաքս Շնեկենբուրգեր (1819 – 1849) - բանաստեղծ
  • Ջոն Ավգուստուս Սուտտեր Կրտսեր (1826 – 1897) - Կալիֆոռնիական Սակրամենտոյի հայտնաբերողն ու պլանավորողը
  • Էմիլ Թեոդոր Կոխեր (1841–1917) - բժիշկ, հետազոտող, 1909 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի
  • Ֆրանց Շնայդեր (1910 – 1993) - կինոռեժիսոր, սցենարիստ[8]
  • Հերման Հալլեր (1914 – 2002) - կոմպոզիտոր
  • Լիսա դելլա Կազա (1919 – 2012) - երգչուհի
  • Վիլլի Միշել (ծնվ. 1947) - Franz Gertsch թանգարանի համահիմնադիր [9]
  • Ռես Ինգոլդ (ծնվ. 1954) - նկարիչ
  • Քրիստինե Բրանդ (ծնվ. 1973) - գրող, ժուռնալիստ
  • Քրիստա Մարկվալդեր (ծնվ. 1975) - քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ
  • Պաբլո Նուվելլե (ծնվ. 1986) - DJ, կինոռեժիսոր, պրոդյուսեր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. 2,0 2,1 «Бургдорф»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. Swiss Federal Statistical Office-Land Use Statistics 2009 data (գերմ.) accessed 25 March 2010
  4. Swiss Federal Statistical Office Archived 5 January 2016 at the Wayback Machine. accessed 6 February 2012
  5. Колубовский Я. Н. (1890–1907)։ «Песталоцци, Иоганн-Генрих»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  6. «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 5, 2016-ին։ Վերցված է հունվարի 19, 2017 
  7. Conseil des Communes et Regions d'Europe Archived 22 July 2012 at Archive.is (Ֆրանսերեն) accessed 27 April 2011
  8. IMDb Database retrieved 22 January 2019
  9. German Wiki, Willy Michel

Արտաքին հղումներԽմբագրել