Հանս Ֆրյունդ

շվեյցարացի գրող

Հանս Ֆրյունդ կամ Յոհաննես Ֆրյունդ (գերմ.՝ Hans Fründ, անգլ.՝ Johannes Fründ, մոտ 1400, Լյուցերն, Շվեյցարիա - 1468, Լյուցերն, Շվեյցարիա[1][2][3], Լյուցեռն), շվեյցարացի մատենագիր, Շվիցի քաղաքային գրագիր, Լյուցեռնի դատարանի գործավար և կայսերական նոտար[4], «Հին Ցյուրիխի պատերազմի ժամանակագրության» հեղինակ։

Հանս Ֆրյունդ
Ծնվել էմոտ 1400
ԾննդավայրԼյուցերն, Շվեյցարիա
Վախճանվել է1468
Վախճանի վայրԼյուցերն, Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, դատական գրագիր և ժամանակագիր
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Էջ Հանս Ֆրունդի՝ Վհուկների դատավարություններ Վալեում ձեռագրից (1432): Լյուցեռնի կենտրոնական և համալսարանական գրադարան

Կենսագրություն խմբագրել

Լյուցեռն քաղաքի բնակիչ և քաղաքացի, որտեղ կրթություն է ստացել և 1429-1437 թվականներին աշխատել որպես գրագիր քաղաքային խորհրդում քարտուղար Էգլոֆ Էթերլինի օրոք[5]։ 1437 թվականին Շվիցում ստացել է քաղաքային գործավարի պաշտոն[6], 1441 թվականին կայսեր հավանությամբ նշանակվել է կայսերական նոտարի պաշտոնում[3]։ 1458 թվականից նա զբաղեցրել է Շվիցի հողային կանցլերի պաշտոնը[1]։

Նա բազմիցս փաստաթղթավորել է Շվեյցարական Միության Դաշնային ժողովի՝ Թագսացունգի նիստերը։ Որպես զորական գրագիր՝ մասնակցել է Հին Ցյուրիխի պատերազմի (1440-1446) մի քանի ռազմական արշավներին։

1457 թվականին, Լյուցեռնի քաղաքային գրագիր Հանս Սաքսի մահից հետո, դիմել է այդ պաշտոնում հաստատման համար։ Հաշվի առնելով Ֆրյունդի քաղաքական հակումները և արժանիքները՝ նրա խնդրանքը բավարարվեց[7]։ Բայց միևնույն ժամանակ, Լյուցեռնի գրասենյակը վերակազմավորվեց, որից հետո քաղաքային գործավարի պաշտոնը 1461 թվականին անցավ Մելխիոր Ռուս Ավագին, իսկ տարեց Ֆրյունդը նշանակվեց տեղի դատարանի գործավար[8]։

Մահացել է Լյուցեռնում ոչ ուշ, քան 1469 թվականի մարտի 10-ը, հնարավոր է նույնիսկ 1468 թվականին[9]։

Ընտանիք խմբագրել

Հանս Ֆրյունդն ամուսնացել էր 3 անգամ՝ առաջին ամուսնությունը Էլլի Բումբելի հետ էր, երկրորդը՝ Ադելհեյդե ֆոն Տենգենի և երրորդը՝ Մարգարիտ Գիսմանի հետ[5]։ Թողել է որոշակի ժառանգություն, որը նրա մահից հետո դարձել էր դատական վիճաբանության առարկա իր երրորդ կնոջ և երկրորդ ամուսնությունից դստեր միջև։

Ստեղծագործություններ խմբագրել

Ֆրյունդի հիմնական պատմական աշխատությունը «Հին Ցյուրիխյան պատերազմի ժամանակագրությունն» է (գերմ.՝ Chronik des Alten Zürichkriegs), որը կազմվել է մոտավորապես 1447 թվականին[3] միջին վերինգերմաներեն լեզվով և լուսաբանում է այդ ռազմական հակամարտության իրադարձությունները 1436-1446 թվականներին[10]։ Ի թիվս այլ բաների, որպես ականատես Ֆրյունդը փաստաթղթավորել է Գրայֆենզեի պաշարումը կենտրոնական շվեյցարական կանտոնների զորքերի կողմից և Ցյուրիխի կոտորածը (1444 թվականի մայիս)՝ անկողմնակալ նկարագրելով այդ դեպքերը, ակնհայտ համակրանք դրսևորելով պաշարվածների հանդեպ։ Հետաքրքիր է նաև նրա կողմից Բիրսի մոտ Սանկտ- Յակոբի ճակատամարտի Բիրսի (1444 թվականի օգոստոս) և այլ ճակատամարտերի նկարագրությունը, որոնց, սակայն, անձամբ չի մասնակցել։ ժամանակագրությունը չի ավարտվել, հավանաբար հեղինակի հիվանդության պատճառով, հետևաբար, դրանում արտացոլված չեն ոչ զինադադարի կնքումը 1447 թվականին, ոչ էլ 1450 թվականին խաղաղության պայմանագրի կնքումը։

Չնայած որոշ կողմնակալ գնահատականներին՝ պայմանավորված հեղինակի համակրանքով Կոնֆեդերացիաների նկատմամբ, ժամանակագրությունը արժեքավոր է որպես նկարագրված իրադարձությունների անմիջական դիտորդի և մասնակցի ստեղծագործություն, այդ իսկ պատճառով այն առանց քննադատության օգտագործվել է 15-րդ դարի երկրորդ կեսի մատենագիրների կողմից, Բենեդիկտ Չախթլանն ու Դիբոլդ Շիլլինգ Ավագը[3], որոնց վերապատմումով այն առավելապես հայտնի է եղել հետագա հեղինակներին[7]։ Չնայած 16-րդ դարի շվեյցարացի հայտնի պատմաբան Էգիդի Չուդիի կողմից Ֆրյունդի անվան հիշատակմանը, նրա բնօրինակ աշխատությունը երկար ժամանակ համարվել է կորած, մինչև որ այն գիտական շրջանառության մեջ է մտել 1871 թվականին Մ. Հանգերբյուխլերի կողմից և հրատարակվեց 1875 թվականին՝ Քրիստիան Իմանուել Քինդի կողմից[11]։ Ֆրունդի ժամանակագրության ձեռագիրը այժմ պահվում է Սանկտ Գալլեն քաղաքի Սուրբ Գալլի վանքի գրադարանում[10]։

Ի պաշտոնե հասանելիություն ունենալով Լյուցեռնի և Շվիցի քաղաքային գրասենյակների բազմաթիվ փաստաթղթերի, մոտավորապես 1431 թվականին, Հանս Ֆրյունդը նաև կազմել է Վալե կանտոնի (գերմ.՝ Hexenverfolgungen im Kanton Wallis) կանտոնում վհուկների հալածանքների քննադատական և անաչառ նկարագրությունը, որը պատկանել է Սիոնի հարավարևմտյան Շվեյցարիայի թեմին, որի սկզբի ականատեսն է եղել։ Զեկույցը մեզ է հասել երկու հին ձեռագրերով, որոնցից մեկը պահվում է Ստրասբուրգի ազգային և համալսարանական գրադարանում, իսկ մյուսը պահպանվում է Կոնստանցի համաշխարհային տարեգրության պատճենի հավելվածում, որը պատրաստվել է Յոհաննես Ցումբախի կողմից, գտնվում է Լյուցեռնի կենտրոնական և համալսարանական գրադարանում և ենթադրաբար համարվում է ինքնագիր[4]։

Հրապարակումներ խմբագրել

  • Die Chronik des Hans Fründ, Landschreiber zu Schwytz. Herausgegeben von Christian Immanuel Kind. — Zürich, 1875. — xliii, 305 s. — (Allgemeine Geschichtsforschende Gesellschaft der Schweiz).
  • Bericht des Luzerner Chronisten Johann Fründ über die Hexenverfolgung im Wallis // Quellen und Untersuchungen zur Geschichte des Hexenwahns und der Hexenverfolgung im Mittelalter, hrsg. von Joseph Hansen. — Bonn, 1901. — S. 533–537.

Մատենագիտություն խմբագրել

  • Hungerbühler Hugo. Vom Herkommen der Schwyzer. Eine wiederaufgefundene Schrift aus dem XV. Jahrhundert, mit Erläuterungen und kritischen Untersuchungen. — St. Gallen, 1871. — 102 s.
  • Vischer Wilhelm. Fründ, Hans // Allgemeine Deutsche Biographie. — Band 8. — Leipzig: Duncker & Humblot, 1878. — S. 154.
  • Bänziger Paul. Beiträge zur Geschichte der Spätscholastik und des Frühhumanismus in der Schweiz // Schweizer Studien zur Geschichtswissenschaft. — Band 4. — Leemann, 1945. — 140 s.
  • Bodmer J.-P. Chroniken und Chronisten im Spätmittelalter. — Bern: Francke, 1976.
  • Tremp K. Utz. Hans Fründ: rapport sur la chasse aux sorciers et aux sorcières menée dès 1428 dans le diocèse de Sion // L'imaginaire du sabbat, éd. M. Ostorero et al. — Lausanne: Université de Lausanne, 1999. — S. 30–93.
  • Wanner K. Schreiber, Chronisten und Frühhumanisten in der Luzerner Stadtkanzlei des 15. Jh // Jahrbuch der Historischen Gesellschaft Luzern. — Band 18. — Luzern, 2000. — S. 2–44.
  • Modestin Georg. Von den hexen, so in Wallis verbrant wurdent. Eine wieder entdeckte Handschrift mit dem Bericht des Chronisten Hans Fründ über eine Hexenverfolgung im Wallis (1428) // Vallesia. — Band 60. — Sitten, 2005. — S. 399–410.
  • Niederhäuser Peter, Sieber Christian. Ein Bruderkrieg macht Geschichte. Neue Zugänge zum Alten Zürichkrieg // Mitteilungen derAntiquarischen Gesellschaft in Zürich. — Band 73. — Zürich: Chronos Verlag, 2006. — ISBN 3-0340-0755-8.
  • Malm Mike. Fründ, Hans // Deutsches Literatur-Lexikon. Das Mittelalter. — Band 3: Reiseberichte und Geschichtsdichtung, hrsg. von Wolfgang Achnitz. — Berlin; Boston: de Gruyter, 2012. — Sp. 589–590.
  • Hugener Raine. Fründ, Hans // Encyclopedia of the Medieval Chronicle, ed. by Graeme Dunphy and Cristian Bratu. — Leiden; Boston: Brill, 2016.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fründ, Hans Արխիվացված 2019-09-30 Wayback Machine // Repertorium «Geschichtsquellen des deutschen Mittelalters». — Bayerische Staats Bibliothek, 2012.
  2. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118935518 Արխիվացված 2020-09-23 Wayback Machine // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Malm M. Fründ, Hans // Deutsches Literatur-Lexikon. Das Mittelalter. — Bd. 3. — Berlin; Boston, 2012. — Sp. 589.
  4. 4,0 4,1 Hugener R. Fründ, Hans Արխիվացված 2022-05-14 Wayback Machine // Encyclopedia of the Medieval Chronicle. — Leiden; Boston, 2016.
  5. 5,0 5,1 Egloff G. Fründ, Hans Արխիվացված 2018-01-24 Wayback Machine // Historisches Lexikon der Schweiz. — Bd. 5. — Basel: Schwabe, 2006.
  6. CERL Thesaurus — Եվրոպական հետազոտական գրադարանների կոնսորցիում
  7. 7,0 7,1 Vischer W. Fründ, Hans Արխիվացված 2019-04-23 Wayback Machine // Allgemeine Deutsche Biographie. — Bd. 8. — Leipzig, 1878. — S. 154.
  8. Record #145131839 Արխիվացված 2022-03-10 Wayback Machine // Ֆրանսիայի Ազգային գրադարանի ընդհանուր կատալոգ
  9. Mohr T. Es waren ouch ettliche under inen, die fuoren nachttes in die schuolen an heimlich stett zesamen. Konspirative Treffen, Kindsmord, Teufelsanbetung. Hans Fründ und die Hexenverfolgung im Wallis 1428 Արխիվացված 2018-08-15 Wayback Machine // Universität Zürich Historisches Seminar Frühjahrssemester, 2014.
  10. 10,0 10,1 Chronik Արխիվացված 2019-09-30 Wayback Machine // Repertorium «Geschichtsquellen des deutschen Mittelalters».
  11. Malm M. Fründ, Hans // Deutsches Literatur-Lexikon. Das Mittelalter. — Sp. 590.

Արտաքին հղումներ խմբագրել