Մեշա Սելիմովիչ (սերբ.՝ Меша Селимовић; ապրիլի 26, 1910(1910-04-26)[1][2][3][…], Տուզլա, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 11, 1982(1982-07-11)[1][2][3][…], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), սերբ արձակագիր։

Մեշա Սելիմովիչ
Меша Селимовић
Ծնվել էապրիլի 26, 1910(1910-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրՏուզլա, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էհուլիսի 11, 1982(1982-07-11)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և համալսարանի դասախոս
Լեզուսերբախորվաթերեն
Քաղաքացիություն Հարավսլավիա և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, Gimnazija Meša Selimović? և Բելգրադի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Ուշագրավ աշխատանքներԴերվիշն ու մահը
ԱնդամակցությունԲոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[5], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[5] և Սերբիայի գրողների միություն
ԱշխատավայրՍարաևոյի համալսարան
Պարգևներ
 Meša Selimović Վիքիպահեստում

Ստեղծագործությունը խմբագրել

«Դերվիշն ու մահը» վեպ-այլաբանության մեջ, որի սյուժեն վերցված է թուրքական տիրապետության տարիների Բոսնիայի պատմությունից, գրողը անդրադառնում է ընդհանուր-փիլիսոփայական նշանակություն ունեցող հարցերի։ Պատմությունը տվյալ դեպքում հանդես է գալիս, գրողի խոսքերով ասած, իբրև համամարդկային իրադրության ելակետ. այդ իրադրության նպատակն է բացահայտել անհատի ինքնագիտակցության նշանակությունը։

«Դերվիշը և մահը» (1966) վեպ է մի մարդու մասին, որին սովորեցրել են «լսել, համբերել և ապրել հանուն հավատի», ինքն իր հետ և հասարակության հետ նրա հարկադրական վեճի մասին։ Դերվիշ Ահմեդ Նուրուդդինը փորձում է փրկել ձերբակալված եղբորը և արդարություն է որոնում իշխանությունների մոտ։ Բայց, բախվելով անտարբերության և օտարացածության պատին, նա սկսում է պայքարել այդ նույն հասարակության օրենքներով, դիմելով պրովոկացիայի, մատնության, որը հանգեցնում է անմեղ մարդու բանտարկությանը, և, վերջապես դավաճանում է ընկերոջը։ Պայքարելով իշխանության դեմ, Նուրուդդինն ինքը դառնում է անարդարության և բռնության կրողներից մեկը և վճարում դրա համար հոգեկան դատարկությամբ և կյանքով։

Սելիմովիչի հաջորդ «Ամրոց» վեպում (1970) հերոսը՝ ուսուցիչ Ահմեդ Շաբոն, նույնպես պարտություն է կրում։ Իր համար անսպասելիորեն նա քաղաքի տերերին ասում է այն, ինչ մտածում է ժողովրդի տառապանքների, Խոտինի տակ իր ընկերների անիմաստորեն զոհվելու մասին։ Պատիժը խիստ է՝ հասարակությունը նրան արտաքսում է։ Ընկնելով այդքան դժվար վիճակի մեջ, Ահմեդը հանդես է բերում արտասովոր խիզախություն և հավատարիմ է մնում իրեն։ Նույնիսկ մահվան սպառնալիքի տակ նա չի հնազանդվում և հրաժարվում է կյանք ու բարօրություն դնել դավաճանության գնով։ Փառաբանելով անձնական մաքրությունն ու оրինավորությունը, Սելիմովիչը միաժամանակ ցույց է տալիս «անգործուն բարու» անզորությունը։ Եվ եթե «Դերվիշը և մահը» վեպում խռովարար Իսխակի կերպարը դեռ շատ մշուշապատ է, ապա «Ամրոցի» մեջ Ահմետ Շաբոյի արիությունը նշանակալից չափով քաջալերվում է խռովարար Ռամիզի գոյության, նրա խիզախության և համոզվածության շնորհիվ։ Հերոսը չի հավատում Ռամիզի պայքարի հաջողությանը, բայց հիանում է նրանով[8]։

Մեշա Սելիմովիչը հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118960717 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 http://www.sanu.ac.rs/Clanstvo/IstClan.aspx?arg=1257
  6. Добитници Нинове награде за књижевност
  7. НИН online
  8. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 636-637։