Կիրո Գլիգորով (մակեդոներեն՝ Киро Глигоров), մայիսի 3, 1917(1917-05-03)[2][3][4], Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա - հունվարի 1, 2012(2012-01-01)[1][2][3], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[5]), Մակեդոնիայի Հանրապետության (այժմ՝ Հյուսիսային Մակեդոնիա) առաջին նախագահն, որը պաշտոնավարել էր 1991 թվականից մինչև 1999 թվականին։ Նա զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության քաղաքական կայացման գործում, այդ թվում` Ֆինանսների պետքարտուղար ֆեդերալ գործադիր խորհրդում, Հարավսլավիայի նախագահության անդամ, ինչպես նաև Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ 1974 թվականի մայիսի 15-ից 1978 թվականի մայիսի 15-ը։

Կիրո Գլիգորով
Киро Глигоров
(1-ին) Մակեդոնիայի նախագահ
1991 թվականի հունվարի 27 - 1999 թվականի նոյեմբերի 19
Փոխնախագահ Լյուբչո Գեորգիևսկի (1991)
Նախորդող Վլադիմիր Միտկով (որպես Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության նախագահ)
Հաջորդող Բորիս Տրայկովսկի
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի կոմունիստական լիգա / անկուսակցական
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և Բելգրադի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, կոմիսար, փաստաբան և իրավաբան
Ազգություն Հարավսլավցի / մակեդոնացի
Դավանանք Մակեդոնական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 1917 մայիսի 3
Ծննդավայր Շտիպ, Բուլղարիայի կողմից օկուպացված Սերբիա (ներկայիս՝ Հյուսիսային Մակեդոնիա)
Վախճանի օր հունվարի 1, 2012(2012-01-01) (տարիքը 94)
Վախճանի վայր Սկոպիե, Մակեդոնիա
Քաղաքացիություն  Բուլղարիայի թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն,  Հարավսլավիայի Թագավորություն,  Democratic Federal Yugoslavia,  ՀՍՖՀ և  Հյուսիսային Մակեդոնիա
Ամուսին Նադա Միշևա
Զավակներ 3
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Grand Cross of the Order of Honour for Services to the Republic of Austria, Order "For Merit to the People" with silver star, Order of the Republic of North Macedonia, Order 8-September, Դոմ Հենրի մանկան մեծ խաչ, Հարավսլավական աստղ շքանշան, Հանրապետության շքանշան, Եղբայրության և միասնության շքանշան և Աշխատանքի շքանշան

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Շտիպում, Սերբիայի թագավորություն (այն ժամանակ զավթված էր Բուլղարիայի կողմից)[6], հետագայում Գլիգորովը ավարտեց Բելգրադի համալսարանի իրավաբանական դպրոցը։ 1941 թվականին Հարավսլավիայի պարտությունից հետո նա վերադարձավ Սկոպյե (այն ժամանակ բռնակցված էր Բուլղարիային), որտեղ Գլիգորովը փաստաբան աշխատեց մինչև 1943 թվականը։ 1942 թվականին Գլիգորովը ձերբակալվել է բուլղարական ոստիկանության կողմից այն բանի համար, որ հաղորդել է, որ ինքը սերբամետ կոմունիստ է։ Նրան ազատ են արձակել Սկոպյեի քաղաքապետ Սպիրո Կիտինչևի հրամանով, ով նրա համար երաշխավորել է որպես հուսալի բուլղար։ Դրանից հետո նա մասնակցել է Մակեդոնիայի ազգային-ազատագրական պատերազմին որպես Մակեդոնիայի ազգային ազատագրման հակաֆաշիստական խորհրդի (ԱՍՆՈՄ) կազմակերպման նախաձեռնող հանձնաժողովի քարտուղար և եղել է ԱՍՆՈՄ-ի նախագահության ֆինանսական հանձնաժողովի կազմում[7]։ Նա աշխատել է Հարավսլավիայի ֆինանսների նախարար 1962-1967 թվականներին։

1990 թվականին երկրում խորհրդարանական ժողովրդավարության խթանումից հետո նա 1991 թվանակի հունվարի 27-ին դարձավ Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության առաջին ժողովրդավարական ընտրված նախագահը։ 1991 թվականի ապրիլի 16-ին խորհրդարանը ընդունեց սահմանադրական փոփոխություն՝ երկրի պաշտոնական անունից «Սոցիալիստական» ածականը հանելով, և նույն թվականի հունիսի 7-ին պաշտոնապես ընդունվեց Մակեդոնիայի Հանրապետություն նոր անվանումը, հետևաբար Գլիգորովը շարունակեց իր նախագահությունը որպես Մակեդոնիայի Հանրապետության նախագահ[8]։

Նա պաշտոնավարել է երկու ժամկետով՝ 1991 թվականի հունվարի 27-ից մինչև 1999 թվականի նոյեմբերի 19-ը։ Նա վերընտրվեց 1994 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա իր երկիրը տարավ անկախության, որը հռչակվեց 1991-ի սեպտեմբերի 8-ին անցկացված հանրաքվեից հետո, և փորձեց այն զերծ պահել Հարավսլավական պատերազմներից․ մի խնդիր, որը բարդացվել էր՝ կապված Սերբիա և Չեռնոգորիայի, Ալբանիայի, Բուլղարիայի և Հունաստանի հետ, որոնք բոլորը բախվել են առանձին խնդիրների Մակեդոնիայի հետ։

Մահափորձ խմբագրել

 
Մահափորձ

1995 թվականի հոկտեմբերի 3-ին Գլիգորովը Սկոպիեում մեքենա-ռումբով մահափորձի թիրախն էր։ Իր նստավայրից մինչև իր գրասենյակ մեքենայով երթևեկելիս Գլիգորովով տեղափոխող մեքենան պայթեցվել էր կայանված մեքենայից պայթյունի հետևանքով, որի հետևանքով մահացավ վարորդը և վիրավորվեց մի քանի անցորդ։ Գլիգորովը լուրջ վնասվածք էր ստացել աջ աչքից վեր և անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց[9]։

Դեպքից ի վեր կասկածյալներ չեն ձերբակալվել և որևէ առաջընթաց չի գրանցվել գործի քննության մեջ։ Այնուամենայնիվ, եղել են կարճաժամկետ շահարկումներ այն մասին, թե ովքեր կարող են լինել մեղավորները։ Պայթյունից կարճ ժամանակ անց ներքին գործերի նախարար Լյուբոմիր Ֆրչովսկի հրապարակավ հայտարարեց, որ «հարևան երկիրից հզոր բազմազգ կազմակերպություն» էր կանգնած մահափորձի ետևում[10]։ Մակեդոնական մամուլում շրջառվեց բուլղարական «Multigroup» և հարավսլավական «KOS» կազմակերպությունների հնարավոր կասկածյալները լինելու վարկածը։ «Multigroup»-ի տնօրեն Իլիյա Պավլովի և Գլիգորովի Օխրիդում կայացած հանդիպման ժամանակ Պավլովը վստահեցրել է Գլիգորովին, որ իր կազմակերպությունը ներքաշված չէ դրա մեջ։ Բոլոր հետաքննություններն ապարդյուն էին։

Գլիգորովը անաշխատունակ էր մինչև 1995 թվականի նոյեմբերի 17-ը։ Արդյունքում նա մշտապես մի աչքով կույր դարձավ։ Գլիգորովի ապաքինման ժամանակ նախագահում էր Ստրոյան Անդովը։

Գլիգորովին հաջորդողի ընտրությունը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման ավարտից ընդամենը մի քանի օր առաջ։

Մահ խմբագրել

Գլիգորովը մահացավ 94 տարեկան հասակում 2012 թվականի հունվարի 1-ի վաղ առավոտյան՝ քնի մեջ[11]։ Իր իսկ խնդրանքով, հուղարկավորությունը մասնավոր էր՝ միայն իր ամենամտերիմ բարեկամների ներկայությամբ։ Նա թաղվել է Սկոպիեի Բուտել համայնքում[12]։

Կիրոն Սերբիայի Դեմոկրատական կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Գլիգորովի հայրն էր։

Անձնական կյանք խմբագրել

1943 թվականի հոկտեմբերին Գլիգորովը ամուսնացավ Նադա Միշևայի հետ[13][14] և ուներ մեկ որդի ու երկու դուստր։

Պարգևներ խմբագրել

  •     Հարավսլավական աստղի շքանշան[15]
  •     Եղբարության և միասնության շքանշան
  •     Կարմիր դրոշով աշխատավորների շքանշան[16]
  •     Հայրենական պատերազմում 65-ամյա հաղթանակի հոբելյարական մեդալ[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kiro Gligorov, Macedonian independence leader dead
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #121823903 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. The European powers in the First World War: an encyclopedia, Spencer Tucker, Laura Matysek Wood, Taylor & Francis, 1996, 0-8153-0399-8, p. 150.
  7. Interview, "Utrinski vesnik" daily newspaper, issue 1497, August 31, 2006 Skopje, Republic of Macedonia Արխիվացված Մայիս 30, 2011 Wayback Machine
  8. Gligorov became president on January 27, 1991, when the official name of the country was still Socialist Republic of Macedonia -On This Day - Macedonian Information Agency Արխիվացված 2008-01-25 Wayback Machine, see: 1991: The official change of the state's name (mk)
  9. [1] Արխիվացված 2008-12-02 Wayback MachineOsservatorio Balcani e Caucaso
  10. «11th anniversary of assassination attempt on Gligorov, perpetrators unknown». MRT. 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. https://mobile.nytimes.com/2012/01/03/world/europe/kiro-gligorov-macedonia-president-in-1990s-dies-at-94.html
  12. «Погребан претседателот Глигоров» (Macedonian). 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. http://www.utrinski.mk/default.asp?ItemID=A44E963EB41B1149873BE36E3B914CD1(չաշխատող հղում)
  14. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. http://daily.mk/ekonomija/dosie-kiro-gligorov-drzhavnik-prezhivea-atentat-ljubovna-afera
  16. http://sitel.com.mk/dnevnik/makedonija/politichkiot-zivot-na-kiro-gligorov
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել