Բեժանո
Բեժանո (նախկինում՝ Ջանճղա (Ճանճղա), վրաց.՝ ბეჟანო), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակերևույթից 1820 մետր բարձրության վրա։Բեժանո գյուղում կա հայ առաքելական եկեղեցի «Սուրբ Մինաս»անվանմամբ
Գյուղ | |||
---|---|---|---|
Բեժանո | |||
ბეჟანო | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
Հիմնադրված է | 1830 թ. | ||
Այլ անվանումներ | Ճանճղա, Բեժանո | ||
ԲԾՄ | 1820 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 877[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,9% | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը իր տարածքով հյուսիսից սահմանակից է Տաբածղուր լճին, արևմուտքից Ախալքալաքի մունիցիպալիտետի Մոդեգամ, Բորժոմի մունիցիպալիտետի Չիխարուլա և Բալանթա գյուղերին, հարավից Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման և Ագանա գյուղերին։
Պատմություն
խմբագրելԲեժանո գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումից և Էրզրումի վիլայեթի Թոփալ-Չավուշ, Յոզբեկ, Ջինիս, Երկան Մասուր և այլ գյուղերից՝ 1830 թվականին։
Գյուղում 1929 թվականին կազմակերպվել է կոլտնտեսություն (առաջին նախագահ՝ Ս. Խանսուլյան)։ 1921 թվականին գյուղում կազմավորվել է շրջանի առաջին երիտասարդական (կոմերիտական) կազմակերպությունը` Հր. Գալուստյանի (Գալստյան) գլխավորությամբ (հետագայում նա դարձել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության քարտուղար՝ 1938-1947 թթ.)։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, գյուղից զոհվել է 129 մարդ։
Բնակչությունը
խմբագրելԳյուղի բնակիչները հիմնականում հայեր են։
Հաշվառման տարեթիվը | Ընդհանուր թիվը | Տղամարդիկ | Կանայք |
---|---|---|---|
2002[2] | 997 | 507 | 490 |
2014[3] | 877 | 434 | 443 |
Բնակիչները զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ՝ մշակելով հիմնականում ցորեն, կարտոֆիլ, գազար։ Գյուղում 1925 թվականից գործում էր շրջանի առաջին յուղ-պանրի մեքենայացված գործարանը։
Կրոն
խմբագրելԳյուղում կա եկեղեցի (Սուրբ Մինաս), որը կառուցվել է 1840 թվականին (փայտաշեն, իսկ 1905 թվականից քարաշեն), ինչպես նաև «Կաթնաղբյուր»-ի (XII - XIII դարեր) և «Վանք»-ի (V - VIII դարեր) ավերակները։ Վերջինս այժմ ուխտատեղի է։
Բեժանոյի առաջին Սուրբ Մինաս եկեղեցուն կից արական մեկդասյա եկեղեցական-ծխական դպրոցը բացվել է 1863 թվականին։ Խորհրդային շրջանում առաջին դպրոցը բացվել է 1927 թվականին, 1957 թվականին՝ ութամյա, իսկ 1967 թվականից միջնակարգ։ Այժմ գյուղում գործում է նորակառույց եռահարկ, ժամանակակից տիպային դպրոց։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «pop-stat.mashke.org». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 353)։ |