Թոփալ Չավուշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի փախ կողմում, նրա վտակներից մեկի ափին՝ ձորամիջում։

Գյուղ
Թոփալ Չավուշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներԹոփալ Չաուշ, Թոփալ Չավուշ, Թոփիլ-չաուտ, Տոպալ Չաուշ, Տոպիլ Չաուտ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3
Թոփալ Չավուշ (Աշխարհ)##
Թոփալ Չավուշ (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

1895 թվականին թուրքերը հարձակվել են հայերի վրա։ Հայերի մեծ մասը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գազանաբար կոտորվել է Կամախի կիրճում։

Բնակչություն

խմբագրել

1880 թվականներին ուներ 299 խառը, իսկ 1909 թվականին՝ 35 տուն հայ և 150 տուն թուրք բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Հայերի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու մեղվաբուծությունն էր։ Գյուղն հայտնի էր իր ընտիր մեղրով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Թոփալ Չավուշն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 480-481

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 212