Բեթղեհեմի մարդահամար
Բեթղեհեմի մարդահամար (հոլ.՝ Volkstelling te Bethlehem, ֆր.՝ Le Dénombrement de Bethléem), ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարը, պատկերել է 1566 թվականին։ Պահպանվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում, ձեռք է բերվել թանգարանի կողմից 1902 թվականին։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1566 |
բարձրություն | 116 |
լայնություն | 164,5 |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | փայտ, յուղաներկ |
գտնվում է | Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան (Բելգիա) |
հավաքածու | Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան[2] |
հիմնական թեմա | Mary and Joseph are registered in the census at Bethlehem? |
պատկերված են
| |
https://artsandculture.google.com/asset/wd/JwGxiyxYTZZEog, https://www.fine-arts-museum.be/nl/de-collectie/pieter-i-bruegel-de-volkstelling-te-bethlehem կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարագրություն
խմբագրելԻնչպես սովորաբար, այս անգամ նույնպես Բրեյգելը Աստվածաշնչյան պատմությունները ներկայացնում է որպես իրադարձությունների մասնակից։ Նա հիշեցնում է Նիդերլանդների հարավում իսպանական ղեկավարության կողմից իրականացրած բռնաճնշումները։ Սակայն Բրեյգելը միանգամայն հնարավոր է, որ ներկայացնում է բյուրոկրատական մեթոդների ավելի ընդհանրական քննադատություն[3]։
Նկարագրվող իրադարձությունները հանդիպում են Ղուկասի Ավետարանում 2, 1-5․
Քաղաքը պատկերված է ձնառատ ձմռանը, իսկ նման եղանակ Բեթղեհեմում չի լինում։ Նկարիչը (և հանդիսատեսը) կարծես բնակավայրը դիտում են կա՛մ աշտարակից, կա՛մ ինչ-որ կառույցի ձեղնահարկի պատուհանից։ Ավարտվում է ձմեռային կարճ օրը, կարմիր արևը մայր է մտնում ծառի ճյուղերի ետևից։ Իրադարձությունների ամսվա վերաբերյալ անուղղակի հուշում կարող է լինել խոզ մորթող մարդը։ Նիդերլանդներում սովորաբար դա տեղի է ունենում դեկտեմբերին։ Խոզին պատրաստում են կրակի վրա խանձել, ինչի համար արդեն պատրաստել են ծղոտի խրձեր։ Այս խումբը բազմիցս հանդիպում է Բրեյգելի նկարներում։ Հենց սրանով էլ զբաղվում են «Որսորդները ձյան վրա» նկարի բնակիչները։
Իջևանատան դռների մոտ հավաքվել է մարդկանց հոծ բազմություն․ այնտեղ ցուցադրված են սեղանիկներ, և իշխում են չինովնիկները՝ շրջապատված հարկային գրքերով։ Եվ չնայած նկարը կոչվում է «մարդահամար», չինովնիկների գործողությունները ոչ այլ ինչ են, քան հարկահավաքություն։ Նկարի կենտրոնում տեղակայված է ոչ մեկի կողմից չնկատված զույգ․ տղայի ձեռքին ատաղձագործական գործիք կա, իսկ աղջիկը էշին է հեծած։ Միայն այս ատրիբուտների շնորհիվ կարելի է հասկանալ, որ քաղաք է ժամանել Սուրբ Ընտանիքը։
Նկարն իրենից ներկայացնում է փոքրիկ քաղաքի ձմեռային կյանքի իսկական հանրագիտարան։ Մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով՝ ցախանոցի շինարարությամբ, ցախ հավաքելով, երեխաները խանդավառությամբ խաղում են սառույցի վրա։ Ի թիվս բազմաթիվ դետալների, իջևանատան պատին կարելի է նկատել նույնիսկ Հաբսբուրգների զինանշանը։
Նկարի կտորներ
խմբագրել-
Մարիամը և Հովսեփը
-
Ցախանոցի շինարարություն
-
Չինովնիկները մարդահամար են անցկացնում
-
Սառած ջրամբար
-
Ապաստարան ծառի մեջ
-
Խոզի խանձում
-
Հաբսբուրգների զինանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://rkd.nl/explore/images/261048
- ↑ https://www.fine-arts-museum.be/nl/de-collectie/pieter-i-bruegel-de-volkstelling-te-bethlehem
- ↑ Cf. Pietro Allegretti. Brueghel. Milan:Skira, 2003. ISBN 0-00-001088-X (իտալերեն)
Գրականություն
խմբագրել- Orenstein, Nadine M., ed. (2001). Pieter Bruegel the Elder: Drawings and Prints. The Metropolitan Museum of Art. ISBN 9780870999901.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (see index)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեթղեհեմի մարդահամար կատեգորիայում։ |