Ձնագնդի, շրջանաձև կոլոլված և սեղմված ձյուն[1]։

Հսկայական ձնագնդի
 
Ձնագնդի խաղ

Ձնագնդիները հիմնականում կիրառվում են մանկական խաղերում։ Ոչ մեծ ձնագնդիները կոչվում են ձնագնդիկներ[2], որոնք օգտագործվում են ձնագնդի խաղի մեջ։

ԽՍՀՄ-ում ձնագնդիների կոլոլումն ու պատրաստումը տարածված մանկական խաղերից մեկն էր. խաղում հաղթող էր ճանաչվում նա, ում ձնագունդն ամենամեծն էր ստացվում[3], նման խաղերը տարածված էին նաև այլ ձյունե երկրներում[4]։

Ձյան կոլոլած գնդերն օգտագործվում են ձյունե ամրոցներ[5] կառուցելու համար։ Ձնեմարդու պատրաստման ավանդական տեխնիկան ներառում է մեկը մյուսի վրա դրված ձյունե գնդեր, որոնք իրենց տրամագծով ներքևից վերև աստիճանաբար փոքրանում են[6]։

Փոխաբերություն

խմբագրել

Ձնագնդի՝ փոխաբերություն[7], սովորաբար բնութագրում է որևէ երևույթի ակնհայտ աճը, ինչին բնորոշ է բացասական երանգը[8]։ Սոցիոլոգիայում ձնագնդի էֆեկտ են անվանում այն երևույթը, երբ համակարգի մեջ դեռ նոր ընդգրկված մասնակիցներն արդեն իսկ ստիմուլ ունեն նոր մասնակիցներ ընդգրկելու համար (այդ նույն սկզբունքով են աշխատում նաև ֆինանսական բուրգերը)։

Օտար լեզու սովորելիս կիրառվում է «ձնագունդ» մեթոդիկան, երբ յուրաքանչյուր սովորող պետք է կրկնի նախորդի կողմից ասված խոսքերը՝ դրանց կցելով իր բառը[9]։

«Ձնագունդ» հասկացության մեկ այլ իմաստ էլ կիրառվում է այն դեպքում, երբ անկառավարելի արագությամբ և անվերահսկելի ուղղությամբ ձնահոսք է տեղի ունենում՝ «չտարանջատելով ոչինչ, ամեն ինչ ծածկելով իր ճանապարհին»[10]:Ի. Վ. Շուբարնիկը նաև մատնանշում է «շփոթահար, խառնված»[10] տարբերակը։

Բնական ձևավորում

խմբագրել
 
Բնական ձյունե գունդ Իլինոյսում

Ձնագնդիները հիմնականում մարդկային ջանքերի արդյունք են լինում։ Սակայն կոնկրետ դեպքերում՝ բացի որոշ բացառություններից, ձյունե գնդերը կարող են ձևավորվել բնության մեջ (գիտնականներն այդ դեպքում օգտագործում են «ձյունե գլանակներ»[11] հասկացությունը)։ Հետազոտություններից մեկը նկարագրված է Ա. Մ. Դորոֆեևի[12] կողմից. 1988 թվականին՝ էքսպեդիցիայի ժամանակ, Վիտեբսկի շրջանում նա հետևել է ձնագնդիների ինքնաստեղծմանը, որոնք քամու ազդեցությամբ սկսել են պտտվել ձյունապատ սառույցի վրայով՝ աստիճանաբար արագություն հավաքելով, իսկ հետո դանդաղելով։ Կանգ առնելու պահին գունդը հասնում է 15-25 սմ տրամագծի, իսկ անցած ուղու երկարությունը կազմում էր 15 մ։ Մինչ գործընթացի ավարտը՝ ծովի մակերևույթը ձյունապատ էր դառնում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. snowball 1 // Словарь Мерриам-Уэбстер(անգլ.)
  2. снежок 2 // Словарь Ушакова
  3. … // Soviet Education, Volume 24. M.E. Sharpe, 1981.(անգլ.) С. 81.
  4. Snowball-Rolling // Clement Wood, Gloria Goddard. The Complete Book of Games. Garden City, 1940.(անգլ.) С. 855.
  5. Snowball fights // John Denison Champlin, Arthur Elmore Bostwick. The Young Folk’s Cyclopædia of Games and Sports. H. Holt, 1890.(անգլ.) С. 660.
  6. Патент США 8,753,161 B1(անգլ.)
  7. Богачева, М. В. Аргументативная коммуникативная стратегия и тактические приемы её реализации в русском языке. Вісник Дніпропетровського університету. Серія: Мовознавство 18, вип. 16 (2010): 49-56.(ռուս.) С. 54.
  8. Ван Цяньцянь. Фразеологизмы с семантическим компонентом «время» в языке современных российских СМИ: функционально-семантический аспект. // СПбГУ, 2018.
  9. Полесюк, Раиса Самойловна. Об эффективности использования игры при обучении иностранному языку // Вестник Кемеровского государственного университета 4.4 (2012).
  10. 10,0 10,1 Ирина Викторовна Шубарчик. Семантические и грамматические свойства фразеологизмов с компонентом-прилагательным: (на материале произведений писателей конца XIX-начала XX веков) Автореф. дис. канд. филол. наук: 10.02. 01. (2015). С. 5.
  11. В. Ф. Жуков. Снежные рулоны // Природа, № 4, 1962. С. 127.
  12. А. М. Дорофеев. Необычное метеорологическое явление Արխիվացված 2019-01-01 Wayback Machine // Веснік Віцебскага дзяржаўнага ўніверсітэта. — 1998. — N 4 (10). — C. 94-97.(ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել
  • ВТ-ТСД2|Лас — лас, ляс — устаревший синоним.