Հաբսբուրգներ (Habsburger), թագավորական դինաստիա, որը կառավարել է Ավստրիայում 1282-1918 թվականներին, Չեխիայում և Հունգարիայում՝ 1526-1918 թվականներին (1867 թվականից՝ Ավստրո-Հունգարիայում), Իսպանիայում և նրա տիրույթներում՝ 1516-1700 թվականներին, եղել են «Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր 1438-1806 թվականներին (բացի 1742 - 1745)։ 1090 թվականից Հաբսբուրգները եղել են կոմսեր, 1135 թվականից՝ լանդգրաֆներ Վերին Հռենոսում և Միջին Շվեյցարիայում, որտեղ մոտ 1020 թվականին կառուցել են Հաբսբուրգ ամրոցը (այստեղից էլ՝ Հաբսբուրգ տոհմանունը)։ Կառլոս V-ի օրոք (1500-1558) Հաբսբուրգների իշխանությանն էր ենթարկվում հսկայական տարածք՝ Գերմանիան, Ավստրիան, Հոլանդիան, Չեխիան, Հունգարիան, Իտալիայի մի մասը, Իսպանիան և նրա ամերիկյան գաղութները։ 1521-1522 թվականների պայմանագրով Կառլոս V Հաբսբուրգի ավստրիական ժառանգական տիրույթները զիջեց եղբորը՝ Ֆերդինանդ I-ին, որը դարձավ Հաբսբուրգի ավստրիական ճյուղի հիմնադիրը։ 1556 թվականին Կառլոս V իսպանական գահից հրաժարվեց հօգուտ իր որդի Ֆիլիպ II-ի, որը դարձավ Հաբսբուրգների իսպանական ճյուղի հիմնադիրը։

Հաբսբուրգներ
Familienwappen Habsburg-Stroehl.jpg
Տեսակարքայատոհմ
Մասն էEtichonids?
ԵրկիրCivil ensign of Austria-Hungary (1786-1869).svg Ավստրիայի էրցհերցոգություն, Royal Banner of the Kingdom of Castile.svg Կաստիլիայի թագավորություն և Siñal d'Aragón.svg Արագոնի թագավորություն
ՏիրույթներCounty of Tyrol?
ՀիմնադիրՀարուստ Գունտրամ
Հիմնումմոտավորապես 930 թվական
Ավարտ1780
Ձուլում1918 թվական
Զինանշանը

1740 թվականին, երբ Հաբսբուրգի ավստրիական ճյուղն ընդհատվեց Կառլոս VI կայսրով, վերջինիս դուստր Մարիա Թերեզայի (իշխել է 1740-1780 թվականներին) և Լոթարինգիայի Ֆրանց Ստեֆան դքսի ամուսնությամբ սկզբնավորվեց Հաբսբուրգ-Լոթարինգյան դինաստիան։ 1867 թվականին Ֆրանց Իոսիֆ I-ի օրոք ավստրիական կայսրությունը վերակազմավորվեց երկմիասնական Ավստրո-Հունգարական կայսրության։ 1918 թվականի նոյեմբերի 11-ին, առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի պարտության և հեղափոխական ու ազգային-ազատագրական շարժումների վերելքի պայմաններում Կառլոս I Հաբսբուրգ կայսրը (թագավորել է 1916-1918 թվականներին) հրաժարվեց գահից, և Հաբսբուրգի միապետությունն ընկավ։ 1919 թվականի ապրիլի 3-ին Ավստրիայի հանրապետության սահմանադիր ժողովը օրենք ընդունեց Հաբսբուրգին բոլոր իրավունքներից զրկելու, երկրից նրանց վտարելու և ունեցվածքը բռնագրավելու մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 40 CC-BY-SA-icon-80x15.png