Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդ

Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդ (չեխ․՝ Bedřich Karel Eugen Všemír hrabě Berchtold z Uherčic, Ֆրիդրիխ Բերխտոլդ գերմ.՝ Friedrich von Berchtold. հոկտեմբերի 25, 1781(1781-10-25)[1][2], Stráž nad Nežárkou[1][2] - ապրիլի 3, 1876(1876-04-03)[1][2], Buchlovice[1][2] և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4])[5], չեխ բժիշկ, բուսաբան։

Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդ
չեխ․՝ Bedřich Všemír von Berchtold
գերմ.՝ Friedrich von Berchtold
Ծնվել էհոկտեմբերի 25, 1781(1781-10-25)[1][2]
Stráž nad Nežárkou[1][2]
Մահացել էապրիլի 3, 1876(1876-04-03)[1][2] (94 տարեկան)
Buchlovice[1][2] կամ Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3]
Բնակության վայր(եր)Չեխիա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունբուսաբան, պտերիդոլոգ, պտերաբան, բժիշկ և ճանապարհորդ
Գործունեության ոլորտբուսաբանություն[1], բժշկություն[1] և ճանապարհորդություն[1]
Ալմա մատերՊրահայի Կարլի համալսարան
Տիրապետում է լեզուներինչեխերեն[1]
ՀայրProsper Anton Graf Berchtold?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Bercht.
 Bedřich Všemír von Berchtold Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1804 թվականին Պրահայի Կառլով համալսարանն ավարտած Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդը շարունակել է համագործակցել այդ համալսարանի բժշկագիտական ֆակուլտետի հետ, բժշկական իր գործունեության հետ մեկտեղ զգալի ժամանակ է հատկացրել բնագիտական և հատկապես բուսաբանական պրպտումներին։

Բժշկական 11-ամյա աշխատանքից հետո վճռել է բացառապես զբաղվել գիտությամբ, ամբողջովին նվիրվել բնության ուսումնասիրությանը։ 1834-ից մինչև 1842 թվականը ներառյալ՝ գիտական նպատակներով ճամփորդել է եվրոպական բազմաթիվ երկրներով, Հյուսիսային Աֆրիկայով, Փոքր Ասիայով, իսկ 1846 թվականին՝ նաև Հարավային Ամերիկայով (հիմնականում Բրազիլիայով)[6]։

1830—40 թվականների սահմանագծին հրատարակել է իր բազմահատոր աշխատությունը Չեխիայի պատմական Բոհեմիա մարզի բուսական աշխարհի մասին։ Չեխ ականավոր բուսաբաններ՝ եղբայրներ Կարել և Յան Պրեսլների հեղինակակցությամբ լույս է ընծայել գիտա-հետազոտական մի շարք աշխատություններ։ Չեխ գիտնականներից առաջինը նա է բուսաբանական աշխատություն հրատարակել կարտոֆիլի մասին («Die kartoffeln.»(գերմ.)):

Լինելով չեխական ազգային վերածննդի աջակից՝ իր հորեղբորորդու՝ Լեոպոլդ Բերխտոլդի հետ եռանդուն մասնակցություն է ունեցել Պրահայի ազգային թանգարանի ստեղծման աշխատանքներին։

Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդի անունով է կոչվել բույսերի մի ցեղ Berchtoldia J.Presl, 1830[7][8], հետագայում այդ անվանումը ներառվել է համապատասխան հոմանիշների շարքում։

Գիտական աշխատություններ խմբագրել

Ի պատիվ Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդի անվանվել են խմբագրել

բուսացեղ
  • (Poaceae) Berchtoldia J.Presl[9]
բուսատեսակներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Berchtold, Friedrich Graf (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 24. — S. 377.
  4. Citace elektronické monografie|titul = DigiArchiv SOA v Třeboni - ver. 16.01.01|url = http://digi.ceskearchivy.cz/cs/7476/108%7Cvydavatel(չաշխատող հղում) = digi.ceskearchivy.cz|datum přístupu = 2016-01-10
  5. Citace elektronické monografie|titul = Actapublica - Moravský zemský archiv Brno|url = https://www.mza.cz/actapublica/matrika/detail/9472?image=216000010-000253-003377-000000-011464-000000-00-B04211-00920.jp2 |vydavatel = actapublica.eu|datum přístupu = 2016-01-10
  6. Cita web|url=http://huntbot.andrew.cmu.edu/HIBD/Departments/Library/Berchtold.shtml%7Ctitolo=Friedrich(չաշխատող հղում) von Berchtold and Jan Svatopluk Presl - O Prirozenosti Rostlin aneb Rostlinár (1823–1835)|editore=Hunt Institute for Botanical Documentation|accesso=24-03-2013|lingua=en|urlmorto=sì|urlarchivio=https://web.archive.org/web/20120329212629/http://huntbot.andrew.cmu.edu/HIBD/Departments/Library/Berchtold.shtml%7Cdataarchivio%3D29 marzo 2012
  7. Berchtoldia: տեղեկություններ IPNI կայում (անգլ.)
  8. Cita libro|autore=Umberto Quattrocchi|titolo=CRC World Dictionary of Grasses: Common Names, Scientific Names, Eponyms, Synonyms, and Etymology -|città=|editore=CRC Press|anno=2006|id=ISBN 1-4200-0322-4|pagine=p. 301|volume=1
  9. Reliq. Haenk. 323. t. 43 1830 (IK)
  10. Boehm. Gew. 164; Natural. i 1823 (IK)
  11. Berch. & Fib. Potamog. 40. t. 4 (IK)

Գրականություն խմբագրել

  • Heribert Sturm (1979). Biographisches Lexikon zur Geschichte der böhmischen Länder (գերմաներեն). R.Oldenbourg. ISBN 3-486-49491-0. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  • Stafleu, Frans A.; Cowan, Richard S. (1976–1988). Taxonomic literature: a selective guide to botanical publications and collections with dates, commentaries and types: Taxon. Lit., ed. 2 (TL2) (2nd ed.). Utrecht: Bohn, Scheltema & Holkema. ISBN 90-313-0224-4.
  • H. Hantsch. Leopold Graf Berchtold, Grandseigneur u. Staatsmann. Styria-Verlag, Graz 1963
  • J. Martínek: Berchtold von Ungarschitz Friedrich, Österreichisches Biographisches Lexikon-online
  • Biographisches Lexikon zur Geschichte der böhmischen Länder. Band 1, München 1979, S. 76

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեդրժիխ Վշեմիր ֆոն Բերխտոլդ» հոդվածին։