Ախիրանթես
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Հավակատարայիններ (Amaranthoideae)
Ցեղ Ախիրանթես (Achyranthes)
L., 1753

Ախիրանթես (լատին․՝ Amaranthaceae), պատկանում է հավակատվազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։

Նկարագրություն խմբագրել

Ախիրանտեսն ունի վառ կարմիր տերևներ։ Այլատեսակներից ուշագրավ են I.H.aureo reticulata Hook-ը, որի կանաչ տերևները լայնակի ծածկված (խզբզված) են ոսկեգույն ջղերով, ցողունը կարմիր է, և I.H.acuminata Hort.-ը, որն ունի սրածայր, բրոնզագույն, վառ կարմիր տերևներ։ Բարձրությունը հասնում է 40-50 սմ-ի։

Օգտագործում խմբագրել

Ախիրանթեսը իրականում բազմամյա բույս է, սակայն ծաղկային ձևավորումներում ընդհանրապես օգտագործվում է որպես միամյա։ Օգտագործվում է գորգային ձևավորումներում։

Բազմացում խմբագրել

Բազմանում է կտրոններով, որոնք ստացվում են ջերմատներում ձմեռող մայրակներից կամ ամռանը բաց գրունտում մշակվող բույսերից։

Մշակում խմբագրել

Ջերմատներում կտրոնները տնկում են բազմացման արկղերում, մաքուր լվացած ավազի մեջ՝ 18-20° ջերմության պայմաններում։ Կտրոնը սովորաբար արմատակալում է 7-10 օրվա ընթացքում։ Արմատակալած կտրոնները տնկում են 7 սմ թաղարների մեջ և տեղադրում ջերմատան լուսավոր մասում՝ բույսերի զգվելը, էթիոլացումը կանխելու նպատակով։ Տնկումը մեր պայմաններում պետք է կատարել կիսաստվերում։ Արևի ճառագայթների տակ գունաթափվում և կորցնում է իր նշանակությունն ու դերը։ Հիանալի տանում է խուզումը, որի միջոցով բույսը կարելի է պահել ցանկացած բարձրության վրա։ Լավ է աճում հատկապես սննդանյութերով հարուստ, փափուկ հողերում։ Խոնավության նկատմամբ միջակ պահանջկոտ է։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախիրանթես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախիրանթես» հոդվածին։