Ռայան Օ’Նիլ

ամերիկացի դերասան

Ռայան Օ’Նիլ (անգլ.՝ Ryan O'Neal, ապրիլի 20, 1941(1941-04-20)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 8, 2023(2023-12-08)[5], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան։ Նկարահանվել է 54 ֆիլմերում, բայց նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սիրո պատմություն» ֆիլմը (1970 թվական)։ Առավել նշանակալիցը Սթենլի Կուբրիկի համանուն ֆիլմում Բարրի Լինդոնի դերն է։

Ռայան Օ’Նիլ
անգլ.՝ Ryan O'Neal
Ծնվել էապրիլի 20, 1941(1941-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 8, 2023(2023-12-08)[5] (82 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն[7]
ԿրթությունՀամալսարանի ավագ դպրոց, Ֆիլիպսի ակադեմիա, Hollywood Professional School? և Munich American High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Չարլզ Օ'Նիլ[3], մայր՝ Patricia O'Callaghan?[3]
Ամուսին(ներ)Leigh Taylor-Young?[8] և Ջոաննա Մուր
Համատեղ ապրող(ներ)Ֆեռա Ֆոսեթ
Երեխա(ներ)Թաթում Օ’Նիլ[3], Griffin O'Neal?[3], Patrick O'Neal?[3][8] և Redmond O'Neal?[3]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ռայանի մայրը 1930-ական թվականներին հայտնի դերասանուհի է եղել։ Պապիկը իռլանդացի էր, իսկ տատիկը՝ հրեա։ Այդ պատճառով Ռայանի մանկությունն անցել է հատուկ միջավայրում, նա ստիպված էր ապրել տարբեր երկրներում։ Այսպիսով, ապագա դերասանի մանկության մի մասը անցնում է Գերմանիայում։

Իր երտասարդ տարիները դերասանն անցկացրել է ճանապարհորդելով։ Փրկարար է աշխատել, զբաղվել է բռնցքամարտով։ 1956 և1957 թվականներին նույնիսկ նվաճել է Լոս Անջելեսի չեմպիոնի տիտղոսը։ 1950-ական թվականների վերջում նկարահանվել է սերիալներում՝ որպես կրկնօրինակող, այնուհետև նկարահանվել է աննշան դերերում, մինչև ստացել է ավելի նշանակալի դեր «Կայսրություն» սերիալում (1962-1963 թվականներ)։

Դերասանի առաջին կինը եղել է դերասանուհի Ջոաննա Մուրը։ Նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 4 տարի (1963-1967 թվականներ)։ 1963 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Տատում Օ’Նիլը, որը այժմ հայտնի դերասանուհի է։ Մեկ տարի անց 1964 թվականին ծնվել է Տատումի եղբայրը՝ Գրիֆֆինը։ 1967 թվականին Ռայան Օ’Նիլն ու Ջոաննա Կուկ Մուրը ամուսնալուծվում են։ Անմիջապես ամուսնալուծությունից հետո, նույն տարում Ռայանն ամուսնանում է դերասանուհի Լի Տեյլոր- Յանգի հետ։ Այս ամուսնությունում նա ունեցել է որդի՝ Պատրիկ, իսկ ավելի ուշ՝ մեկ այլ որդի՝ Ռեդմոնդ, դերասանուհի Ֆարահ Ֆասետի հետ արտամուսնական կապից։ Դերասանուհի Լի Թեյլոր-Յանգի հետ ամուսնությունը տևել է 6 տարի՝ 1967- ից մինչև 1973 թվականները։ Այս ամուսնությունից հետո Ռայան Օ'Նիլը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել։

 
Տատում Օ՚նիլ

1964-1969 թվականներին նկարահանվել է «Պեյտոն-Պլեյս»[9] հեռուստասերիալում, իսկ «Սիրո պատմություն»[10] մելոդրաման 1970 թվականին Օ’ նիլին մեծ ճանաչում է բերում, նույնիսկ ներկայացվում է Օսկարի մրցանակի անվանակարգում։ Ամենից լավ դերասանին հաջողվել են դերերը կատակերգություններում՝ «Ինչո՞ւմն է խնդիրը, բժիշկ», «Գող, ով եկել է ճաշի»,« Երազների վաճառականներ», «Գլխավոր իրադարձություն»(1979 թվական), «Կանաչ սառույց» (1981 թվական), «Գործընկերներ» (1982 թվական), «Թղթե լուսին» (1973 թնական)։ Այս ֆիլմում Օ՚նիլը խաղացել է իր տասնամյա դստեր՝ Տատումի հետ։

Միևնույն ժամանակ դերասանը խաղացել է զանազան դերեր, նկարահանվել Մեծ Բրիտանիայում «Բարի Լինդոն» պատմական դրամայում (1975 թվական) և «Կամուրջը շատ հեռու է» ռազմական ֆիլմում (1977 թվական), վերադառնալով ԱՄՆ՝ խաղում է «Վարորդ» ֆիլմում (1978 թվական)։ 1980-1990 թվականներին Օ՚նիլը հազվադեպ է հայտնվում էկրաններին՝ «Անհամատեղնելի հակասություններ» (1984 թվական),«Ուժեղ տղաները չեն պարում» թրիլլերում (1987 թվական ), «Շանսեր կան» ռոմանտիկ կատակերգությունում (1989 թվական), «Հավատարմություն» (1996 թվական) կրիմինալ կատակերգությունում։

2012 թվականի ապրիլին Օ’Նիլը հայտնեց, որ իրեն ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ[11]։

Ֆիլմադարան խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1970 ֆիլմ Խաղեր The Games Սկոթ Ռեյնոլդս
1970 ֆիլմ Սիրո պատմություն Love Story Օլիվեր Բարեթ IV
1971 ֆիլմ Վայրի թափառականները Wild Rovers Ֆրենկ Պոստ
1972 ֆիլմ Ո՞րն է խնդիրը, բժիշկ What’s Up, Doc? Հովարդ Բանիստեր
1973 ֆիլմ Գող, ով եկել է ճաշի The Thief Who Came to Dinner Ուեբստեր
1973 ֆիլմ Թղթե լուսին Paper Moon Մոզես Պրեյ
1975 ֆիլմ Բարրի Լինդոն Barry Lyndon Ռեյմոնդ Բարրի/ Բարրի Լինդոն
1976 ֆիլմ Երազների վաճառականները Nickelodeon Լեո Խարիգան
1977 ֆիլմ Կամուրջը շատ հեռու է A Bridge Too Far բրիգադային գեներալ Ջեյմս Գևին
1978 ֆիլմ Վարորդ The Driver վարորդ
1978 ֆիլմ Օլիվերի պատմությունը Oliver’s Story Օլիվեր Բարեթ IV
1979 ֆիլմ Գլխավոր իրադարձություն The Main Event Էդի Սկենլոն
1981 ֆիլմ Կանաչ սառույց Green Ice Ջոզեֆ Ուայլի
1982 ֆիլմ Գործընկերներ Partners սերժանտ Բենսոն
1984 ֆիլմ Անհամատեղելի հակասություններ Irreconcilable Differences Ալբերտ Բրոդսկի
1985 ֆիմ Բուքմեյքերական տենդ Fever Pitch Տագգարտ
1987 ֆիլմ Ուժեղ տղաները չեն պարում Tough Guys Don’t Dance Թիմ Մեդդեն
1989 ֆիլմ Շանսեր կան Chances Are Ֆիլիպ Թրեյն
1996 ֆիլմ Հավատարմություն Faithful Ջեկ Կոնոր
1998 ֆիլմ Այրվիր, Հոլիվուդ, այրվիր Burn Hollywood Burn Ջեյմս Էդմունդս
1998 ֆիլմ Զրոյական ազդեցություն Zero Effect Գրեգորի Ստարկ
1999 ֆիլմ Շուտով Coming Soon Դիկ
2001 ֆիլմ Դարաշրջան Epoch Ալեն Լայսանդեր
2002 ֆիլմ Անհրաժեշտ մարդիկ People I Know Քերի Լաուներ
2003 ֆիլմ Փնտրվում են Մալիբուում Malibu’s Most Wanted Բիլ Գլակման
2003 սերիալ Խնամախոս Сваха Miss Match Ջերի Ֆոքս
2005 սերիալ Հուսահատ տնային տնտեսուհիներ Desperate Housewives Ռոդնի Սկեյվո
2006-2017 սերիալ Ոսկորներ Bones Մաքս Բրենան
2010 սերիալ 90210 Նոր սերունդ 90210 Սպենս Մոնտգոմերի
2015 ֆիլմ Գավաթների ասպետ Knight of Cups Ռայան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Ryan O'Neal (Sunday, 20th April 1941 - Friday, 8th December 2023)aveleyman.com.
  5. 5,0 5,1 5,2 Ryan O’Neal, Who Became a Star With ‘Love Story,’ Dies at 82The New York Times, 2023.
  6. 6,0 6,1 6,2 Ryan O’Neal, star of ‘Love Story’ and ‘Paper Moon,’ dies at 82Los Angeles Times.
  7. https://fr.findagrave.com/memorial/262112232/ryan-o'neal
  8. 8,0 8,1 Kindred Britain
  9. «Peyton Place (TV Series 1964–1969) - IMDb». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  10. «Love Story - IMDb». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  11. «Ryan O'Neal's 'Peculiar' Cancer Prognosis». news.yahoo.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.