Բարբարա Ջո Ալեն (անգլ.՝ Barbara Jo Allen, հայտնի է նաև Վերա Վեյգ (անգլ.՝ Vera Vague) սեպտեմբերի 2, 1906(1906-09-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1974(1974-09-14)[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի[2][3]։

Բարբարա Ջո Ալեն
անգլ.՝ Barbara Jo Allen
Ծնվել էսեպտեմբերի 2, 1906(1906-09-02)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 14, 1974(1974-09-14)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կրկնօրինակող, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Բարթոն Յարբորո
Պարգևներ և մրցանակներ

Իր դերասանական ունակությունները նկատվել է դեռ դպրոցական ներկայացումների ժամանակ։ Դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է Սորբոնում։ Ուսումնառության տարիներին նա սկսել է լավ տիրապետել ֆրանսերենին, գերմաներենին, իսպաներենին և իտալերենին։ Ծնողների մահից հետո նա վերադարձել է ԱՄՆ, որտեղ մորեղբոր մոտ ապրել է Լոս Անջելեսում։

1937 թվականին Ջո Ալենը նորամուտը նշում է «NBC» ռադիոյում, ապա Վերա Վեյգ կերպարային անունով հանդես է գալիս մի շարք ռադիոհաղորդումներում[4]։ Այդ կերպարը այնքան հաջող և հայտնի է դառնում, որ Վերա Վոգը դառում է նրա կեղծանունը[5][6]։ 1938 թվականին մեկնարկում է նրա կինոկարիերան, և հաջորդ տարիներին նա նկարահանվում է մի շարք ֆիլմերում, որոնցից են «Կանայք» (1939), «Ռանչոյի մեղեդիները» (1940), «Նախագիծ սկանդալի համար» (1941) և «Մոգավկ» (1956): Բացի դրանից դերասանուհին մասնակցել է «Քնած գեղեցկուհին» (1959) և «Թուրը քարի մեջ» (1963) մուլտֆիլմերի հնչյունավորմանը։

Վերա Վեյգը երեք անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնուց՝ դերասան Բարտոն Յարբորոյից, որից բաժանվել է 1931 թվականին, երեխա է ունեցել։ 1931-1932 թվականներին նա ամուսնացել է Չարլզ Կրոսբիի հետ, իսկ 1943 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Նորման Մորելիի հետ, որից ևս մեկ երեխա է ունեցել։ Ամուսնու հետ ապրել է Սանտա Բարբարայում, որտեղ մահացել է 1974 թվականին՝ 68 տարեկանում։ Դերասանուհին Հոլիվուդի փառքի ծառուղում երկու աստղ է ստացել կինոյում և ռադիոյում ունեցած ավանդի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Smart Girl Makes Career of Being Rattlebrained». The Indiana Gazette. 1942 թ․ հունիսի 27. էջ 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին – via Newspapers.com.  
  3. IMDb: Barbara Jo Allen
  4. Glickman, David (1941 թ․ մայիսի 5). «Screenland Culls New Talent From Radio» (PDF). Broadcasting. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
  5. Shreve Jr., Ivan G. Thrilling Days of Yesteryear, February 3, 2008.
  6. Grunwald, Edgar A., Ed. (1938). Variety Radio Directory 1938–1939. Variety, Inc. P. 1227


Արտաքին հղումներ խմբագրել