Թուրը քարի մեջ
Թուրը քարի մեջ (անգլ.՝ The Sword in the Stone), Ֆենտեզի ժանրի մուլտֆիլմ։ Տերենս Հենբերի Ուայթի գրքի էկրանավորումն է, որի սցենարը վերափոխել է Բիլլ Փիթը։ ԱՄՆ-ում մուլտֆիլմը դրամարկղներում հավաքել է շուրջ 12 միլիոն դոլար։
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմի հիմքում ընկած է Արթուր արքայի մասին լեգենդը։ Ավելի ճիշտ մեզ ցուցադրում են, թե ով է եղել Արթուրը նախքան արքա դառնալը. հասարակ դրանիկ և հավաքարար, ընդհանուր առմամբ մանր գործերով զբաղվող տղա։ Երկրորդ ոչ պակաս հերոսը հրաշագործ Մեռլինն է՝ արքայի հավատարիմ խորհրդատուն։ Այստեղ նա կոմիկական կերպար է, անճոռնի իմաստուն։ Մեռլինի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ նա գիտի ոչ թե շատ, այլ ամեն ինչ, թե ինչ է եղել և ինչ է լինելու։ Օրինակ. երբ կանխագուշակում է, թե Մլակը (Արթուրին հենց այդպես են կոչում շրջապատում) պետք ուղիղ իմաստով ընկնի ներքև, ընկնելու տեղում Մեռլինը բազկաթոռ է տեղադրում։
Ֆիլմի վերջում ասպետական մրցախաղի ժամանակ Մլակին հանձնարարում են, որ վազի և բերի տանը մոռացած սուրը։ Սակայն այդժամ նա տեսնում է տարօրինակ մի սուր՝ մխրճված քարի մեջ, և որոշում է հենց դա տանել տանը մոռացածի փոխարեն։ Իսկ լեգենդը փաստում էր այն մասին, որ ով հանի թուրը քարից, կդառնա արքա։ Հենց այստեղ էլ բացում են Արթուրի իրական անունը և դերը, սակայն նա պատրաստ չէր այդքան կարևոր գործին և օգնություն է խնդրում Մեռլինից չլքել իրեն։ Վերջինս թռչում-գնում է՝ խոստանալով վերադառնալ և չլքել արքային։
Հեղինակներ
խմբագրել- Բիլլ Փիթ՝ պատմության հեղինակ
- Տ. Հ. Ուայթի՝ գրքի էկրանիզացիա
- Նկարիչ-անիմատորներ՝ Ֆրենկ Թոմաս, Միլտ Քալ, Օլլի Ջոնստոն, Ջոն Լոունսբերի
- Հերոսների անիմացիան՝ Հել Քինգ, Էրիկ Լարսոն, Էրիկ Քլեվորտ, Ջոն Սիբլի, Գրիֆ Նորդբերգ, Հել Ամբրո, Դիք Լուկաս
- Անիմացիայի էֆեկտները՝ Դեն ՄաքՄանուս, Ջեք Բոյդ, Ջեք Բաքլի
- Հերոսների դիզայնը՝ Միլտ Քալ, Բիլ Փիթ
- Լեյաուտ՝ Դոն Գրիֆֆիթ, Բեզիլ Դեվիդովիչ, Վենս Հերրի, Սիլվիա Քոբ, Դեյլ Բարնհարտ, Հոմեր Ջոնաս
- Հետին ֆոնը՝ Ուոլտ Պերեգոյ, Բիլ Լայն, Ալ Դեմփսթեր, Էնթոնի Ռիզզո, Ռալֆ Հալլետ, Ֆիլ Մոտտոլա
- Արտադրության ղեկավար՝ Քեն Փեթերսոն
- Ձայնի ռեժիսոր՝ Ռոբերտ Օ. Կուկ
- Խմբագիր՝ Դոնալդ Հելլիդեյ
- Ձայնի խմբագիր՝ Էվելին Քեննեդի
- Երաժշտությունը՝ Ջորջ Բրունս
- Գործիքավորում՝ Ֆրանկլին Մարքս
- Երգերը՝ Ռիչարդ Մ. Շերման, Ռոբերտ Բ. Շերման
- Նկարիչ՝ Քեն Անդերսոն
- Ռեժիսոր՝ Վոլֆգանգ Ռեյտերման
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Մադամ Միմը հանդիսանում է «Դոնալդ պապիկը և հարևան տան կախարդուհին» դիաֆիլմի հերոսը։
- Տեսարանը նման է «Ջունգլիների գիրքը» ստեղծագործությանը, երբ Արթուրին դիմավորում են շները։
- Ֆիլմի սկզբում Մեռլինը ծխում է ծխամորճ, չնայած որ դեպքերը կատարվում են մեր թվարկության սկզբում։
- Նախքան մուլտֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում ցուցադրվել է «Կարոտող ուրվականը» (1937)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 216. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 The Sword in the Stone — 1963.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 92.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 245. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 Maltin L. The Disney Films — 1973. — P. 216.
- ↑ http://www.d-zine.se/filmer/svaerdetistenen.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրը քարի մեջ» հոդվածին։ |