Բավրա (Ախալքալաքի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բավրա (այլ կիրառումներ)
Բավրա (վրաց.՝ ბავრა), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի շրջանում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բավրա | |||
վրաց.՝ ბავრა | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
ԲԾՄ | 1660-1700 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 873 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 98,6 % | ||
Կրոնական կազմ | հայ կաթոլիկներ | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելԲավրա բնակավայրը գտնվում է շրջանի վարչական կենտրոն Ախալքալաք քաղաքից ուղիղ գծով 1 կմ դեպի արևելք։ Գյուղը տեղակայված է Փարվանա գետի աջակողմյան ձորի եզրին և ծովի մակարդակից բարձր է 1660-1700 մ[1]։
Պատմություն
խմբագրելԲավրա գյուղը Ջավախքի բազմադարյա պատմություն ունեցող բնակավայրերից է[1]։ Բնակավայրի մասին հիշատակվում է 1595 թվականին թուրքական հարկացուցակում, որտեղ գրված է, որ գյուղն ունի 6 տուն[1][2]։
Հայտնի է, որ գյուղի բնակչությունը բռնի կերպով իսլամացվել է մոտավորապես 1700-ական թվականների սկզբներին։
1829-1830 թվականներին Բավրա գյուղ բնակության նպատակով հաստատվել էին Արտահանի Վել և հարակից գյուղերի հայերից[1]։ Վել գյուղը հայաբնակ գյուղ էր Արևմտյան Հայաստանում` Արտահան քաղաքից ուղիղ գծով 25 կմ արևելք, իսկ Ախալքալաք քաղաքից 45 կմ դեպի հարավ-արևմուտք։ Տեղակայված էր Կուր գետի աջ ձորի եզրին։ Ներկայում այն անմարդաբնակ գյուղատեղի է[1][3]։ Նրանք 15-ից 16-րդ դարերում եվրոպական կաթոլիկ տերություններից հովանավորչություն ստանալու ակընկալիքով հայկական առաքելականությունից հրաժարվել և ընդունել էին կաթոլիկություն։ Ուստի իրենց նոր բնակավայրում շարունակել են կաթողիկե հավատքի դավանանքը[1]:Բնակչության մի մասը 1860-ական թվականներին տեղափոխվել է Շիրակ և հիմնադրել ներկայիս Շիրակի մարզի Բավրա գյուղը։
Մինչև 1915 թվականը Բավրան սեփական կաթոլիկ քահանա չի ունեցել։ Բնակավայրը համարվել է Կարտիկամ գյուղի Միքայել քահանա Քոթանջյան ծխական համայնքի մաս։ 1916 թվականից Բավրայի կաթողիկե բնակչությանը սպասարկել է առանձին քահանա՝ տեր Սիմեոն Խաչատրյանը[1][4]։
Հայտնի է, որ Բավրա գյուղից Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության կազմում մասնակցել է 103 հայ, որից զոհվել է 50-ը[1][5]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԲավրա գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնակավայրի տարածքում` Փարվանա գետի ձորալանջի ժայռերի մեջ, գետի ափից մոտավորապես 9 մ բարձրության վրա գտնվող քարանձավներից մեկում հայտնաբերվել են վերին պալեոլիթի ժամանակաշրջանի մարդու բնակության հետքեր[1][6]։ Գյուղում և հարակից տարածքներում են գտնվում պատմական եկեղեցիներ, գերեզմանոցներ, գյուղատեղիներ և այլն[1]։
Հին եկեղեցի
խմբագրելՆախքան Արտահանից ժամանած վերաբնակ հայերի հաստատվելը Բավրայում, այն ունեցել է եկեղեցի։ 1829-1830 թվականներին ժամանած հայ-կաթոլիկները, ֆինանսական ծանր վիճակում գտնվելու պատճառով չկարողանալով կառուցել կաթողիկե եկեղեցի, վերանորոգում են բնակավայրի հին եկեղեցին և օգտագործում իրենց կրոնական կարիքների համար։ Ըստ ուսումնասիրությունների՝ հին եկեղեցին հիմնադրվել է 11-րդ դարում և ենթադրաբար եղել է հայ քաղկեդոնական։ Հին եկեղեցին Բավրայի բնակչությանը ծառայել է մինչև 1887 թվականը, երբ արդեն ավարտվել էր նոր եկեղեցու շինարարությունը[1]։
Ճարտարապետական տեսակետից այն թաղածածկ, միանավ հորինվածքով եկեղեցի է։ Կառուցվել է սրբատաշ քարով։ Եկեղեցուն հարավային կողմից կից է ճարտարապետական նույն հորինվածքով մեկ այլ եկեղեցի, որն ուսումնասիրողներն անվանում են սրահ-եկեղեցի։ Երկու եկեղեցիների արտաքին չափերը միասին 8 x 7,9 մ է[1]։
Եկեղեցու շուրջ տարածվում է հին գերեզմանոցը, որտեղ պահպանվել են խաչքարերի և քառակող կոթողների պատվանդաններ և անարձանագիր ու տեղահան` պարզ հորինվածքով սակավաթիվ խաչքարեր։ Համաձայն ուսումնասիրությունների եզրահնգումների, որոնք հիմնվում են պահպանված մի քանի խաչքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների վրա, գերեզմանոցի հին թաղումները պատկանում են գյուղի հայ քաղկեդոնականացված բնակչությանը և թվագրվում 10-ից 11-րդ դարերով[1]։
Սուրբ Խաչ եկեղեցի
խմբագրելԲավրա գյուղում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին, որը հիմնադրվել է 1883 թվականին, իսկ շինարարությունն ավարտվել է 1887 թվականին[1][7][8]։ Հայտնի է, որ 1916 թվականին վերանորոգվել է եկեղեցու տանիքը[1][9]։ Կառուցվել է կիսամշակ քարով ու սվաղով։ Եկեղեցու արևմտյան ճակտոնի վրա է գտնվում սրածայր վեղարով ավարտվող, չորս սյան վրա կանգնած զանգակատունը[1]։
Փոքր Բավրա գյուղատեղի
խմբագրելԲնակավայրի հարակից տարածքում է գտնվում Փոքր Բավրա անունով հայտնի գյուղատեղին[1]։
Խանումփունար գյուղատեղի
խմբագրելԲնակավայրի մերձակայքում է գտնվում Խանումփունար անունով հայտնի գյուղաեղին։ Այն հայտնի է նաև Տիրուհու աղբյուր անունով[1]։
19-րդ դարի գերեզմանոց
խմբագրելԲավրա բնակավայրի գյուղամիջում է գտնվում 19-րդ դարերի թաղումներով գերեզմանոցը[1]։
Բնակչությունը
խմբագրել1884[1][10] | |||||||||
1908[1][11] | |||||||||
1912[1][12] | |||||||||
1914[1][13] | |||||||||
1915[1][14] | |||||||||
1916[1][15] | |||||||||
1987[1] | |||||||||
2002[16] | |||||||||
2014[17] | |||||||||
Մինչև 1800-ական թվականների երկրորդ տասնամյակում հայերի վերաբնակեցումը, Բավրան ունեցել է հայ ազգաբնակչություն։ Այդ մասին են վկայում բնակավայրի տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանները։ Հայտնի է, որ դեռևս 10-11-րդ դարերում այստեղ բնակվել են քաղկեդոնականություն ընդունած հայեր[1]։
Բավրա գյուղի ներկայիս բնակչության նախնիները բնակություն հաստատելու նպատակով այստեղ են փոխադրվե 1829-1830 թվականներին Արևմտյան Հայաստանի Արտահանի Վել և հարակից գյուղերից։ Սկզբնական շրջանում մոտավորապես մի քանի տասնամյակ նրանք շարունակել են մնալ թրքախոս։ Արտահանի շրջանում նրանք ստիպված են եղել սկսել խոսել թուրքերեն, քանի որ այդտեղի թուրք փաշան արգելել էր հայերեն խոսել։ Բնակչության մի մասը թրքախոսությունը պահպանել է մինչև 20-րդ դարի 30-ական թվականները[1]։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 «Ջավախք», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2006 թվական։
- ↑ “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 228:(վրաց.)
- ↑ «Արձագանք», 1894, N 118, էջ 3-4։
- ↑ «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 82, 1916, էջ 82։
- ↑ Դավթյան Ա., Ջավախք, Երևան, 1994, էջ 101։
- ↑ Վերին պալեոլիթյան առաջին կայանը Ջավախքի բարձրավանդակում.– «Լրաբեր ՎՍՍՀ ԳԱ», 1988, N 2, էջ 135-147։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 40։
- ↑ «Օրացոյց եւ պատկեր տօնից», Թիֆլիս, 1916, էջ 82։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 316, ց. 1, գ. 55, թ. 17։
- ↑ «Արձագանք», 1885, N 26, էջ 368։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 40:
- ↑ Յակոբեան Պ., Հրաւէր ողջմտութեան, Էջմիածին, 1993, էջ 95։
- ↑ “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, էջ 94.(ռուս.)
- ↑ «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 82։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 316, ց. 1, գ. 65, թ. 36-37:
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 306)։ |