Բանավեճ (գեղանկար)
Բանավեճ (իտալ.՝ La disputa del sacramento), Ռաֆայելի ֆրեսկո աշխատանքներից, ստեղծված 1509 և 1510 թվականների միջև։ Սա ֆրեսկոներից առաջինն էր Վատիկանում պապական պալատի տարածքը նկարազարդելու համար, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ռաֆայելի խարան։ «Բանավեճը» պատկերվել է Դելլա Սենյատուրայում (Stanza della Segnatura), որն այն ժամանակ եղել է անձնական պապական գրադարանը, որտեղ անցկացվել են գերագույն տրիբունալները[1]։
Բանավեճ La disputa del sacramento | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1509—1510 |
բարձրություն | 500 |
լայնություն | 770 |
ստեղծման երկիր | Վատիկան |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Վատիկանի առաքելական պալատ |
հավաքածու | Վատիկանի թանգարաններ |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/01disput.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/02disput.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/03disput.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/04disput.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/2/05disput.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Raphael's Disputation of the Holy Sacrament Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՖրեսկոյում նկարագրված գործողությունը տեղի է ունենում միանգամից երկրի և երկնքի վրա։ Վերևի կիսահատվածում Քրիստոս նստած է Սուրբ Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի հետ, կողմերից շրջապատված աստվածաշնչյան կերպարների` Ադամի, Հակոբի, Մովսեսի և ուրիշների կողմից։ Հիսուսի վերևում պատկերված է Հայր Աստվածը` երկնքի ոսկե փայլի ֆոնին, Հիսուսի ոտքերի մոտ` Սուրբ Հոգին։ Նրանցից ներքև` մասնատուփով զոհասեղանը։
Զոհասեղանի մոտ տեղի է ունենում բանավեճ Գոյափոխության վերաբերյալ[2]։ Հաղորդության խորհուրդը քննարկում են առաջին հռոմեական Եկեղեցու Հայրերը. Գրիգոր I-ը և Հիերոնիմոսը, ովքեր նստած են զոհասեղանից ձախ, և Օգոստինոս Երանելին Ամբրոսիոս Մեդիոլանցու հետ աջ կողմում։ Բանավեճին մասնակցում են Եկեղեցու այլ անդամներ ևս. Սավոնարոլան, Հուլիոս II պապը և Սիքստոս IV-ը։ Վերջինս պատկերված է գեղանկարի ստորին աջ մասում` պապական ոսկե զգեստով, նրա հետևում կանգնած է Դանթե Ալիգիերին` կարմիր զգեստով, դափնեպսակով, որը խորհրդանշում է բանաստեղծի փառքը[3]։ Ձեռքին գիրք բռնած մարդը, ով ֆրեսկոյի ձախ անկյունում հենված է բազրիքին` Բարձր Վերածննդի հայտնի ճարտարապետ, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հեղինակ և Ռաֆայելի դաստիարակ Դոնատո Բրամանտեն է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանավեճ (գեղանկար)» հոդվածին։ |