Բանանց (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանանց (այլ կիրառումներ)
Բանանց (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Բայան ադրբ.՝ Bayan), գյուղ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոնից 7 կմ (ուղիղ գծով) հյուսիս-արևելք՝ Արթինաջուր (Կոշկար) գետի ձախ՝ հարավ-արևելահայաց ձորալանջին, Բանանց-Քարհատ և Սևանի ավազան տանող հնագույն ճանապարհին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Բանանց | ||
ադրբ.՝ Bayan | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Դաշկեսանի շրջան | |
Համայնք | Դաշկեսանի շրջան | |
ԲԾՄ | 1000-1100 մ | |
Բնակչություն | 2047 մարդ | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
| ||
Բայան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։
Պատմություն
խմբագրելՀակառակ Բանանցի բազմադարյան գոյության ու ըստ ամենայնի փառավոր անցյալի՝ գրավոր աղբյուրներում Բանանցի մասին պահպանված վկայությունները խիստ աղքատիկ են[1]։
Գյուղի անվան առաջին հիշատակություններից մեկը 1625 թվականից է։ Հայտնի է, որ այդ թվականին «...Պանանցայ ճամահաթն մեծ և փոքր...» մասնակցել էին ավելի վաղ (1453 թվական) ստեղծված մի Ավետարանի նորոգության գործին (նորոգող՝ Հովհաննես Շատախեցի)[3][4][5]։
19-րդ դարի վերջին գյուղը կալվածատերեր Հովսեփ-բեկ Տեր-Իսրայելյանցի և Հովսեփ Տեր-Հովսեփյանցի նստավայրն էր։ Նրանց էր պատկանում Աղխաչ (Շահդաղ) տեղամասը[6]։
1918-20 թվականներին թուրքական զավթիչների և մուսավաթական բանդաների դեմ մղված մարտերում աչքի են ընկել բանանցեցիներ գնդապետ Եգոր Տեր-Ավետիքյանն ու Գրիգոր Օհանյանը (Թաթողլի)[7][8]։
Բանանցի մոտ պահպանված է եղել սեպագիր արձանագրություն[9]։
Գյուղում մեծ շուքով նշվում էր Վարդավառի տոնը[10]։
Բանանցը հարուստ էր ջրաղացներով։ Դրանք բոլորն էլ գործում էին Արթինաջրի ջրերով, ուստի տեղադրված էին ձորի ողջ երկայնքով[11]։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղի անվան ծագումը ստուգաբանվում է որպես «բանանոց», այսինքն՝ «աշխատելու վայր»[12]։
Աշխարհագրություն
խմբագրելԲնակչություն
խմբագրելԱռնվազն մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներից մինչև գրեթե վերջին բռնագաղթը Բանանցը մշտապես եղել է ողջ երկրամասի առավել մարդաշատ բնակավայրերից մեկը։ Այդ են վկայում գյուղի մերձակայքում պահպանված նախաքրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններից մեզ հասած բազմաթիվ ընդարձակ գերեզմանոցները։ Դա են հաստատում նաև գյուղի տարածքում կանգուն կամ ավերակ եկեղեցիների ու մատուռների առատությունը[12]։
Գյուղի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները, սակայն, առկա են միայն 19-րդ դարի սկզբներից։ Այդ տվյալների հավաքագրումն ու համադրումը հնարավորություն է ընձեռում արձանագրել մի իրողություն, ըստ որի ամբողջ 19-րդ դարում և մինչև խորհրդային կարգերի հաստատումը Բանանցի բնակչության թվաքանակն ընդհանուր առմամբ շարունակաբար աճել է[12]։
1989 թվականի հուլիսի 27-ին գյուղի վերջին բնակիչները ենթարկվեցին բռնագաղթի, որով և հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ Բանանցում մարեց հայ կյանքը[12][13]։ Բռնագաղթի ենթարկված բանանցեցիները գլխավորապես բնակություն հաստատեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում[14]։
Բանանցը հայտնի էր իր երկարակյացներով։ Նրանցից մեկը՝ Մուսունց հայը, վախճանվել էր 103 տարեկան հասակում։ Այդ կապակցությամբ գրում է «Մշակ» թերթը.
«Նորերս վախճանվեց բանանցի նահապետ Մուսունց Մնացական ապէրը հարիւր ու երեքամեայ հասակում։ Ծնվել է նա 1801 թ....»: Նրան թաղում են «...գիւղի մօտ գտնվող «Տատի սեռ» անունը կրող լեռան գագաթին, այն համոզմամբ, որ նա այն բարձրութիւնից կը պահպանէ գիւղը, բարեխօս կը լինի գիւղի համար Աստուծու առաջ...»[15] |
Բանանցաբնակ ազգատոհմերի պատմության ուսումնասիրության առումով ուշագրավ է 1839 թվականին կազմված բնակիչների հետևյալ անվանացուցակը.
Վիճակագրություն
խմբագրելՏարեթիվ | Հայ տուն | Հայ արական | Հայ իգական | Հայ ընդամենը | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
1804 | 51 | 100 | 80 | 180 | [16] |
1839 | 49 | 191 | 191 | 382 | [17] |
1845 | - | 477 | 414 | 891 | [18] |
1847 | - | 485 | 439 | 916 | [19] |
1849 | - | 509 | 438 | 947 | [20] |
1850 | 118 | 519 | 509 | 1028 | [21] |
1852 | - | 529 | 517 | 1046 | [22] |
1853 | - | 536 | 523 | 1059 | [23] |
1854 | - | 553 | 527 | 1080 | [24] |
1856 | - | 582 | 562 | 1144 | [25] |
1857 | - | 589 | 579 | 1168 | [26] |
1858 | - | 595 | 582 | 1177 | [27] |
1860 | - | 599 | 584 | 1183 | [28] |
1861 | - | [29] | |||
1863 | - | [30] | |||
1864 | - | [31] | |||
1865 | 103 | [32][33] | |||
1866 | 146 | [34] | |||
1872 | - | [35] | |||
1873 | - | [36] | |||
1874 | - | [37] | |||
1875 | - | [38] | |||
1876 | - | [39] | |||
1877 | - | [40] | |||
1878 | - | [41] | |||
1881 | - | [42] | |||
1882 | - | [43] | |||
1883 | - | [44] | |||
1885 | - | [45] | |||
1886 | 174 | 1135 | 860 | 1995[46] | [47] |
1887 | - | [48] | |||
1888 | - | [49] | |||
1889 | - | [50] | |||
1890 | - | [51] | |||
1891 | - | [52] | |||
1892 | - | [53] | |||
1893 | - | [54] | |||
1894 | - | [55] | |||
1897 | - | [56] | |||
1898 | - | [57] | |||
1899 | - | 1382 | 1316 | 2698 | [58] |
1900 | - | 1390 | 1333 | 2723 | [59] |
1901 | - | 1436 | 1365 | 2801 | [60] |
1902 | - | 1431 | 1384 | 2815 | [61] |
1905 | - | 1448 | 1392 | 2840 | [62] |
1906 | - | 1516 | 1412 | 2928 | [63] |
1907 | - | - | - | 2310 | [64] |
1908 | 262 | 1156 | 930 | 2086[65] | [66] |
1909 | - | 1462 | 1394 | 2856 | [67] |
1910 | - | 1203 | 971 | 2174 | [68] |
1912 | - | 1508 | 1423 | 2931 | [69] |
1914 | - | - | - | 2390 | [70] |
1917 | 400 | - | - | 2596 | [71] |
1976 | - | - | - | 1675 | [72] |
1989 հուլիսի 27-ից | չկա | չկա | չկա | չկա | [13] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղում գործել է յոթ երկաթաձուլարան[73]։
Կրոն
խմբագրել- Բանանցի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Բանանցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1863 - 1866 թթ.)
Հայտնի անձինք
խմբագրել- Սարգիս Միխայիլի Իսրայելյան[74] (ծ. 1951) - Բանանց ՖԱ նախագահ։
- Մելիք Գալուստի Մելիքյան (1868 - 1908) - հեղափոխական[75]։
- Ասյա Վանյան[76],
- Արշակ Տոնյան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր։
- Մարտիրոս Բադալյան, հայ նկարիչ։
- Նարցիս Շահլամյանց, հայ դերասան, երաժիշտ։
Արմատներով բանանցեցիներ
խմբագրել- Արտեմ Տերյան (ru), հայ ըմբշամարտիկ։
Արտաքին հղումները
խմբագրել- Բանանցը ՀՃՈՒԿ-ի կայքում (անգլ.)
- Բանանցը GEOnet Names Server կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- Բանանցի անավարտ պատմությունը(չաշխատող հղում) (ռուս.)
- ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԲԱՆԱՆՑԵՑԻՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՂԲՅՈՒՐ – ՀՈՒՇԱՐՁԱՆ Արխիվացված 2012-12-29 Wayback Machine
Տեսնայութեր
խմբագրելԳրականություն
խմբագրել- Григорян Р. Боль моя, Бананц. Ереван, 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 138
- ↑ «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ «17-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Բ, կազմեցին` Հակոբյան Վ., Հովհաննիսյան Ա., Երևան, 1978, էջ 186
- ↑ «Ցուցակ ձեռագրաց», հ. Բ, Երևան 1970, ձեռ. N 10669
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 279
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 32-33
- ↑ Գ. Օհանյանի մասին տես՝ «Հայաստանի Հանրապետություն», 1995, N 199, էջ 4։ «Գարդմանք», 1998, N 6 (11)
- ↑ «Կրթությունը և գիտությունը Արցախում», 2001, N1-2, էջ 84
- ↑ Тер-Аветисян С., Памятники древности Карабаха и скифская проблема, Тифлис, 1934, с. 11
- ↑ Տէր-Միքայէլեան Ս., Վարդավառի տօնը Բանանցում, «Արձագանք», 1884, N 30, էջ 449
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 158
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 138-192
- ↑ 13,0 13,1 Դանիելյան Ա., Բանանցն աչքիս առաջ դատարկվեց, «Գարդմանք», 1996, N 3, էջ 1
- ↑ Չալումյան Մ., Բռնագաղթված բանանցեցիները Հայաստանում, «Գարդմանք», 1996, N 3
- ↑ «Մշակ», 1903, N 162, էջ 2
- ↑ “Акты, собранные Кавказскою археологическою коммиссиею”, т. II, Тифлис, 1868, с. 596
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 33-34
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 4-5
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 96-97
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 96-97
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 110
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3819, թ. 106-107
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 16-18
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 68-69
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3828, թ. 112
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 74-75
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 41-42
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 108-109
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 15-16
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 23-24
- ↑ «Նոր-Դար», 1889, N 204, էջ 2
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 49-50
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 57
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 62-63
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 39-40
- ↑ ”Кавказский календарь на 1886 г.”, Тифлис, 1885, с. 124
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 44-45
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 57-58
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 54-55
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 22-23
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 27-28
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 30
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 56-57
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29
- ↑ Վիճակագրական մեկ այլ տվյալով նույն թվականին գյուղն ունեցել է 272 տուն (տես՝ «Նոր-Դար», 1889, N 204, էջ 2)
- ↑ “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 78-79
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 73
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3883, թ. 131
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 226-227
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 150
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 149
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 121
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 77-78
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 174-175
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 147-148
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 169
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 126-127
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 91-92
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 97-98
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 23-24
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 266-267
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3915, թ. 24
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 240, թ. 2
- ↑ Ի դեպ, նույն թվականին գյուղն ունեցել է 2070 բնակիչ (տես՝ ”Кавказский календарь на 1910 г.”, Тифлис, 1909, с. 201)
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 10
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, Պ56, ց. 18, գ. 764, 117
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 57-58
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 62-63
- ↑ ”Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 98
- ↑ Ավետիսյան Մ. Մ., Տեղեկագիր Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի բնակավայրերի ու բնակչության թվակազմի մասին, «Բանբեր Հայաստանի Արխիվների», 1991, N 3, էջ 166
- ↑ «Ադրբեջանական սովետական հանրագիտարան», հ. 1, Բաքու, 1976, էջ 541
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 147
- ↑ «Բանանց» ՖԱ պաշտոնական կայք(ռուս.)
- ↑ Խորհրդային մեծ հանրագիտարան, 1950 հրատ., հատոր 27, էջ 99(ռուս.)
- ↑ Ванян Ася
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 271)։ |