Արշակ Տոնյան

հայ թարգմանիչ

Արշակ Հովսեփի Տոնյան (հոկտեմբերի 10, 1888, գյուղ Բանանց - մարտի 18, 1942), հայ խորհրդային մաթեմատիկոս, մանկավարժ, թարգմանիչ, բառարանագիր։ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր (1930 թ.)։

Արշակ Տոնյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1888(1888-10-10)
Մահացել էմարտի 18, 1942(1942-03-18) (53 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, մանկավարժ և բառարանագիր
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն
Երեխա(ներ)Մարիամ Տոնյան

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասարանական բաժինը (1906 թ.): Աշխատանքային գործունեությունն սկսել է 1909 թվականին Շուշիի թեմական դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1910-1914 թվականներին սովորել է Հալլեի համալսարանում (Գերմանիա)։ Եղել է մաթեմատիկայի ուսուցիչ Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում (1914-1921 թթ.)։

1921-1937 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում, եղել է մաթեմատիկայի ամբիոնի վարիչ (1930-1937 թթ.), տեխնիկական ֆակուլտետի (1925-1928 թթ.) և ֆիզմաթ ֆակուլտետի դեկան (1936-1937 թթ.), դասավանդել է մաթեմատիկական անալիզ և ֆունկցիաների տեսություն։

Տիրապետել է մի քանի լեզուների և իր լեզվական ու մաթեմատիկական գիտելիքներն ի սպաս է դրել մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծման և հայերեն գիտական տերմինների մշակման գործին։ Թարգմանել է դպրոցական և համալսարանական 11 դասագիրք (մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի), կազմել տերմինաբանական բառարաններ։

Նրա գործունեությունն ընդհատվել է 1937 թվականին, դարձել է ստալինյան բռնարարքների հերթական զոհը։ Վախճանվել է աքսորավայրում։ Արդարացվել է հետմահու[1]։

ԵրկերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 573-574։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։