Մարտիրոս Բադալյան

հայ նկարիչ

Մարտիրոս Խաչատուրի Բադալյան (հուլիսի 26, 1952(1952-07-26), Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, կոլաժի վարպետ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2020)

Մարտիրոս Բադալյան
Ծնվել էհուլիսի 26, 1952(1952-07-26) (71 տարեկան)
ԾննդավայրԲանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1972) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Մարտիրոս Բադալյանը ծնվել է 1952 թվականին Բանանց գյուղում[1]։ 1964 թվականից ապրում և ստեղծագործում է Երևանում։ 1968-1972 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1975 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1982-1988 թվականներին աշխատել է ուսումնական թատրոնում որպես նկարիչ բեմադրող, 1988 թվականից Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչ։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է, 1996 թվականից՝ նկարիչների միջազգային միության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Մարտիրոս Բադալյանը մի շարք թատրոններում ձևավորել է 40-ից ավելի ներկայացումներ։ Որպես բեմադրող նկարիչ մասնակցել է 12 գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմերի աշխատանքներին, որոնցից 4-ը ֆրանսիական ֆիլմերում։

Բադալյանի ստեղծագործությունները գտնվում են Չեխիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Բելգիայի ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել