Բացել գլխավոր ցանկը

Արև Բաղդասարյան

հայ երգիչ

Արև Գրիգորի Բաղդասարյան (1913, ապրիլի 2, Շուշի - 1994, փետրվարի 17, Երևան), հայ պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961

Արև Բաղդասարյան
Багдасарян1929.jpg
16-ամյա Արև Բաղդասարյանը` գեղարվեստական ինքնագործունեության մասնակից, 1929
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհայ․՝ Արև Բաղդասարյան
Նաև հայտնի է որպեսՆախշուն բաջի
Ծնվել էապրիլի 2, 1913(1913-04-02)
Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էփետրվարի 17, 1994(1994-02-17) (80 տարեկանում)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգչուհի և պարուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԱդրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Շուշիում (Արցախ)։ Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը։ 1936 թ. Դոնի Ռոստովի երգի և պարի օլիմպիադայում գրավել է առաջին տեղը։

1940 թ. ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը և դարձել մենապարուհի։ 1937-1941 թթ. հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ երգի-պարի անսամբլում։

1938 թ. Մոսկվայում Ավետիք Իսահակյանն Արևին խորհուրդ է տվել տեղափոխվել Հայաստան: 1941 թ. նա դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես է եկել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների խրամատներում։

1946 թ.-ից աշխատել է Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում և ելույթներ ունեցել Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում և արտերկրում՝ Կանադա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա, Բիրմա (այժմ՝ Մյանմա), Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հնդկաստան, Նեպալ, Պակիստան, Եգիպտոս, Լիբանան (Բեյրութ) և այլուր։

 
«Ղարաբաղցի կինը» քանդակը

1981 և 1991 թթ. հյուրախաղերով հանդես է եկել Վաշինգտոնում (ԱՄՆ

Արտիստուհու հեղինակած ամենասիրված երգերից էր «Նախշուն բաջին»[1]: 1955-1987 թթ. եղել է «Բարեկամություն» երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավարը։ Բեմական գործունեության 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր։

1961 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։

Մահացել է Երևանում, 1994 թ. փետրվարի 17-ին։ Թաղվել է «Նախշուն բաջու» տարազով[2]:

ՀիշատակԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Արաքսմանյան Ա., Արև Բաղդասարյան, Երևան, 1973:
  • Авакян К., Так восходило солнце, Е., 2003.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։