Արևքուրիկ սովորական

բույսերի տեսակ
Սրոհունդ սովորական
Սրոհունդ սովորական
Սրոհունդ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Սրոհունդազգիներ (Hypericaceae)
Տրիբա Hypericeae
Ցեղ Սրոհունդ (Hypericum)
Տեսակ Սրոհունդ սովորական (H. perforatum)
Միջազգային անվանում
Hypericum perforatum

Արևքուրիկ սովորական, արևքուրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, երկշաքիլավոր մոլախոտ, որը հյուսիսում կոճղարմատավոր է, հարավում՝ ծլարմատավոր։ Արևքուրիկի տեսակները տարածված են աշխարհի գրեթե բոլոր գոտիներում և ամենուրեք աղտոտում են հացաբույսերի և խոտաբույսերի ցանքերը։

Նկարագրություն

խմբագրել

Ցողունը ուղիղ է կլոր, ողորկ, վերին մասում ճյուղավորվող։ Ունի մինչև 100 սմ բարձրություն։ Գլխավոր ցողունի տերևների անութներից դուրս են գալիս երկրորդային ճյուղավորումները։ Արմատային ցրուկներն առաջանում են արմատավզիկին մոտ գտնվող արմատաբողբոջներից և աճի ընթացքում երբեմն դուրս են գալիս հողի մակերես՝ սկիզբ տալով նոր բույսերի։

Ծաղկաբույլը հուրան է՝ ոսկեդեղին պսակաթերթերով ու նշտարաձև բաժակաթերթերով։ Պտուղը եռանիստ, բազմասերմ տուփիկ է։ Սերմը գլանաձև է, չեչոտ, փայլուն, հիմնականում դարչնագույն մակերեսով։ Մեկ բույսը տալիս է մինչև 16000 սերմ, որոնք ավելի լավ ծլում են թույլ լուսավորության պայմաններում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին և պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Կիրառություն

խմբագրել

Ծաղիկներն նեկտար են արտադրում հատկապես տաք, խոնավ եղանակներին[2]։

Ռուսաստանում արևքուրիկից պատրաստված թեյը խմում են տարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որպես հաճելի ըմպելիք։

Արևքուրիկի ծաղկած ընձյուղները օգտագործվում է օղուն և դառը ալկոհոլային ըմպելիքներին բույր տալու համար։

Տերևակալած ընձյուղները և ծաղիկները օգտագործում են բուրդը և կտորները կարմիր ներկելու նպատակով[3]։

Վերգետնյա հատվածները գործածում են կաշվի դաբաղման համար։

Տարածվածություն և Էկոլոգիա

խմբագրել

Արևքուրիկ սովորականն աճում է ամենուրեք, տեղ-տեղ առաջացնում է մացառուտներ՝ փշատերև անտառների եզրերին, չոր մարգագետիններոում, անտառային արևոտ բացատներում։ Որպես մոլախոտ հանդիպում է անտառային ճանապարհների երկայնքով և դաշտերի եզրերին։

Լայն տարածված է Եվրասիայում՝ Ատլանտյան ափերից մինչև Սիբիր, Մոնղոլիա և Չինաստան։ Հանդիպում է Հյուսիսային Աֆրիկայում, Կանարյան և Ազորյան կղզիներում։ Որպես բնահարմարեցված բույս հանդիպում է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ռ․ Ս․ Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «Լույս», Երևան, 1980
  2. Бурмистров, Никитина, 1990
  3. Губанов И. А. и др. Дикорастущие полезные растения СССР / отв. ред. Т. А. Работнов. — М.: Мысль, 1976. — С. 235—236. — 360 с. — (Справочники-определители географа и путешественника).
  4. По данным сайта GRIN (см. раздел Ссылки)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևքուրիկ սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևքուրիկ սովորական» հոդվածին։