Դաբաղում, աղաղում, կաշվի արտադրության հիմնական պրոցեսներից։ Դաբաղման հետևանքով փոքրանում է կաշվի կծկումը և մեծանում ծակոտկենությունը (կաշին չորացնելիս), խզման ամրությունը։ Կաշին ավելի կայուն է դառնում ֆերմենտների ու տարբեր հիդրոլիզող միջոցների ներգործության նկատմամբ։ Դաբաղումը կատարվում է տարբեր օրգանական և հանքային նյութերով, դաբաղուման թմբուկներում, զանազան գուռերում։ Դաբաղում կիրառվում է նաև մորթու արտադրությունում։

Կաշվի դաբաղում Մարաքեշում։

Դաբաղումը կարող է իրականացվել բուսական կամ հանքային մեթոդներով։ Մինչ դաբաղումը մաշկը մազազերծվում է, ճարպազերծվում, աղազերծվում, թրջվում ջրում 6 ժամից 2 օր։ Մաշկի վնասումը բակտերիաներից կանխարգելելու նպատակով, բիոցիդներ, սովորաբար դիթիոկարբամատներ են օգտագործում։ Գործընթացում կարող են ավելացնել նաև հակասնկային դեղանյութեր, օրինակ՝ 2-թիոցիանոմեթիլթիոբենզոթիազոլ կաշին բորբոսից պաշտպանելու համար։

Դաբաղումն առաջին անգամ կիրառվել է հարավային Ասիայի՝ Մերգարհի բնակիչների կողմից մ.թ.ա. 7000-3000 թվականներին[1]։ Մ.թ.ա. 2500 թվականին շումերացիները սկսեցին կաշի օգտագործել՝ կառքի անիվների վրա դաբաղելով այն պղնձի ձուլակտորներով։ Հին և միջնադարյան Հայաստանում կաշին դաբաղել են տաշտի մեջ, օգտագործելով գղթոր և աղտոր (սումախ), ինչպես նաև ընկույզի կանաչ կեղև, շագանակ, խաղողի կորիզներ և նռան կեղև, հաստ կաշիների համար՝ պաղլեղ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Possehl, Gregory L. (1996). Mehrgarh in Oxford Companion to Archaeology, edited by Brian Fagan. Oxford University Press.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 260