Բնության համաշխարհային հիմնադրամ

(Վերահղված է WWFից)

Բնության համաշխարհային հիմնադրամ (անգլերեն՝ World Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա

Բնության համաշխարհային հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Հիմնադրված էապրիլի 29, 1961[1]
ՀիմնադիրԷդվարդ Մաքս Նիկոլսոն, Արքայազն Բերնհարդ, Նիդեռլանդների արքայազն կոնսորտ, Արքայազն Ֆիլիպ, Լյուկ Հոֆման, Գայ Լեռ, Ջուլիան Հաքսլի և Փիթեր Սքոթ
ՎայրԳլան (Շվեյցարիա)[2][3]
Երկիր Շվեյցարիա
ՏնօրենՔիրստեն Շուիտ[4]
Աշխատողների թիվ6000 մարդ (2021)[5]
Դուստր ընկերություններԲնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Իտալիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Շվեյցարիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Տանզանիա), Գերմանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (ԱՄՆ), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Ինդոնեզիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Կամերուն), Ճապոնիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Ֆրանսիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Թուրքիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Արգենտինայի Վայրի Բնության Հիմնադրամ, Իսպանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ և Դանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ
Կայքwwf.am
Մասնակից էԵվրոպական բնապահպանական բյուրո
 World Wide Fund For Nature Վիքիպահեստում

WWF-ը Հայաստանում

խմբագրել

Բնության համաշխարհային հիմնադրամը 2002 թվականից համագործակցում է Հայաստանի հետ։ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին։

WWF-Հայաստանի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկեր, արգելավայրերը
  • վտանգված տեսակների պաշտպանություն
  • Էկոհամակարգերի վերականգնում
  • կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմելուն ուղղված աշխատանքներ
  • աշխատանք տեղական համայնքների հետ
  • բնապահպանական իրազեկությանն ու կրթությանը աջակցություն

WWF-Հայաստանը զբաղվում է վտանգված տեսակների պահպանությամբ, ինչպիսիք են՝ կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։