Ռիցա
լիճ Վրաստանում
Ռիցա կամ Մեծ Ռիցա (աբխ.՝ Риҵа, վրաց.՝ რიწა - Ռիծա), լեռնային սառցադաշտատեկտոնական լիճ Աբխազիայում[1], Լաշիպսե գետի հովտում, 950 մ բարձրության վրա։
Ռիցա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիճ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածք | Գուդաութայի մունիցիպալիտետ և Գուդաութի շրջան |
ԲԾՄ | 884 ± 1 մետր |
Խորություն | 116 մետր |
Շրջանագծի երկարություն | 4,29 կմ |
Մակերես | 1,5 կմ² |
Ավազանի տարածք | 154 կմ² |
Ավազանի երկիր | ![]() ![]() |
Լճից հոսող գետ | Iupshara River? |
![]() | |
![]() |
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Մակերեսը 1,49 կմ² է, երկարությունը՝ 2,5 կմ, առավելագույն լայնությունը՝ 1,05 կմ, միջին խորությունը՝ 63 մ, առավելագույնը՝ 116 մ։ Սնումը՝ ձնաանձրևային է, ջրի առավելագույն ջերմաստիճանը՝ 17,6 °C։ Լճից սկիզբ է առնում Լաշիպսեի շարունակությունը՝ Յուպշարան։
Ափին կան հյուրանոց և պանսիոնատ։ Տուրիզմի վայր է։ Խճուղային ճանապարհով միացած է այն ծովի ափի առողջարանների հետ։ Ռիցաի մոտ է Փոքր Ռիցա լիճը (0,2 կմ²)։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |