Բացել գլխավոր ցանկը

Կենի հատապտղային

բույսերի տեսակ
Կենի հատապտղային
Կենի հատապտղային
Կենի հատապտղային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Gymnospermae)
Դաս Coniferae
Ընտանիք Կենազգիներ (Taxaceae)
Ցեղ Կենի (Taxus)
Տեսակ Կենի հատապտղային (T. baccata)
Միջազգային անվանում
Taxus baccata
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Կենի հատապտղային (լատ.՝ Taxus baccata), կենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բովանդակություն

ՆկարագրությունԽմբագրել

1 մ տրամագծով կարմրամոխրագույն, հարթ կամ թիթեղիկավոր, 25 մ բարձրությամբ մշտադալար ծառ է։ 5-8 տարի պահպանվող երկարանշտարաձև, տափակ, սուր, փայլուն տերևները ելուստային ջղերով են և կարճ կոթուկով։ Հատապտուղը վառ կարմիր է[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի (Ախնաբադի և Ոսկեպարի կենու պուրակներում և հարակից անտառներում) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում՝ առաջացնելով մի քանի համեմատաբար խոշոր պուրակներ և հանդիպելով առանձին ծառերի ձևով հաճարի և կաղնու անտառներում։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հարավային Աֆրիկայում և Փոքր Ասիայում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում ծովի մակարդակից 700-1500 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, գետերի ափերին և անտառներում։ Ունի արժեքավոր բնափայտ[1]։

ՊահպանութոյւնԽմբագրել

Վտանգված տեսակ է։ Տեսակի աճման պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել բնակության շրջանի կրճատմանը։ Հայաստանի Կարմիր գրքի հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկի «Ախնաբադի» կենու պուրակում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6