Արևելյան Ասիայի պատմություն

Արևելյան Ասիա․ ներառում է Չինաստանի, Ճապոնիանյի, Կորեայի պատմությունը նախապատմական ժամանակաշրջանից մինչ օրս։ Արևելյան Ասիան միասնական չէ, և նրա յուրաքանչյուր երկիր ունի իր առանձին ազգային պատմությունը, սակայն գիտնականները պնդում են, որ տարածաշրջանին բնութագրական է պատմական ընդհանուր զարգացումը։

Արևելյան Ասիայի հնագույն քաղաքակրթություններ խմբագրել

 
Արևելյան Ասիան կիսագնդի քարտեզի վրա (բացառությամբ Ռուսաստանի Հեռավոր Աևրելքի)

Հին Չինաստան խմբագրել

Սյա խմբագրել

Սյա (չինարեն՝ 夏朝, Պինին xià cháo) լեգենդար հարստություն, համաձայն ավանդական համուզմունքների՝ Հին Չինաստանը ղեկավարում էր Ք․ ա․ 2070 թվականից մինչև Ք․ ա․ 1765 թվականը, մեկ այլ տեսակետի համաձայի դինաստիան հանդես է եկել Ք․ ա․ 2700 թվականին։ Չինացի հնագետները շատ հաճաղ Սյա հարստությունը կապում էին Էրլիտայի հնագիտական մշակույթի հետ։ Սյա հարստության տարծքում Չժոուի դարաշրջանում տեղակայվեց Ցզին թագավորությունը։

 
Լունշան մշակույթի թաս

Չինական դիցաբանական և պատմական ավանդույթի համաձայն՝ չինական պետականության հիմնադիրն եղել է դեղին կայսրը՝ Հուան Դին, որը Ք․ա․ XVII դարում դժվարին պայքարից հետո կարողացավ իրեն ենթարկել առանձին ցեղախմբերի առաջնորդներին և ստեղծեց իր պետությունը Կունլուն լեռներում՝ Հուանհե գետի ավազանից հեռու արևելք։ Հաստատելով խաղաղություն՝ Հուան-Դին զոհաբերություններ մատուցեց աստվածներին, նշանակեց պետական պաշտոնյաներ և ներկայացրեց երկրի առաջին օրենքները։ Հուան-Դին ուներ 25 որդիներ, որոնցից 14-ը (ինչպես աստվածաշնչյան Հակոբի որդիները) դարձան չինական հայտնի տոհմերի նախահայրերը։ Հուան-Դիից (Ք․ա․ 2698-2597 թվականներին) հետո գահին բազմեց Շաո-Հաոն, ապա Չժուն-Սյուն, այնուհետև Դի-Կուն, Դի-Չժին և վերջապես Յաոն, ով առաքինության և իմաստության գրեթե ամենաբարձր մարմնավորումն էր։ Նա միավորեց և ներդաշնակություն բերեց երկրին, հաստատեց համաձայնություն մարդկանց միջև, նշանակեց հմուտ օգնականներ՝ կարգուկանոնին հետևելու համար։ Յաոն իրեն հաջորդ ընտրեց առաքինի Շունին (Ք․ ա․ 2256-2205 թվականներին)։ Այս կայսեր օրոք երկիրը բաժանվեց 12 շրջանների և ամենուր կիրառվեցին նրա կողմից հաստատված օրենքները։

 
Յու Մեծը

Շունից իշխանությունը անցավ Հուան-Դիի սերնդին։ Յուն Սյա տոհմից էր, որը համարվում էր չինական առաջին հաստատված հարստությունը։ Այս հարստության 17 առաջնորդներ ղեկավարեցին երեքուկես դար։

Շան խմբագրել

Շան պետություն (չին․ 商朝), այլընտրանքային անվանումը Ին պետություն (չին․ 殷代) կամ Շան-Ին պետություն։ Այս պետական կազմավորումը գոյություն է ունեցել Ք․ ա․1600 թվականից մինչև Ք․ ա․ 1027 թվականը հյուսիսային հողերում, որտեղից Հուանհե գետը դուրս է գալս Մեծ չինական հարթավայր։ Շան պետությունը նախորդում է Չժոու պետությանը։

Շանը Չինաստանի առաջին պետական կազմավորումն է, որի գոյությունը հաստատում են ոչ միայն հնագիտական գտածոները, այլև սեպագիր արձանագրությունները, գրավոր աղբյուրները։ Շան պետության առավել մանրամասն նկարագրությունն առկա է Սիմա Ցյանի «Պատմական գրառումներ» աշխատության մեջ։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հիերոգլիֆ մակագրություններով զրահներ, կենդանիների ոսկորներ, ինչպես նաև բրոնզե, կավե, նեֆրիտե, քարե արտադրանքներ։ Մեծ թվով հայտագործություններ կատարվել են մայրաքաղաք Ինսյուի տարածքում, որը տեղակայված է եղել Հենան պետության ժամանակակից քաղաք Անյանում։ Հնագույն քաղաքի տարածքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Չժոու խմբագրել

Չժոու հարստություն (Չին․ 周朝, Պինին Zhōu Cháo, Չժոու, Ք․ ա․1045 մինչև Ք․ա․ 221թվականներ[1]) եկավ իշխանության՝ տապալելով Շան հարստությունը և դադարեց Ցին հարստության հաղթանակից հետո։ Հարստությունը գոյություն ունեցավ մոտ 800 տարի, սակայն այդ ժամանակաշրջանը միատարր չէր, և պատմաբանները Չժոուի դարաշրջանը բաժանում են 2 փուլի։

1․ Արևմտյան Չժոու (Ք․ա․ 1045-770 թվականներ)՝ երբ Չժոու հարստությանն էր պատկանում Հուանհե գետի ավազանում գտնվող տարածքները։

2․ Արևելյան Չժոու (Ք․ ա․770-256 թվականներ)՝ երբ Չժոու հարստությունը աստիճանաբար կորցրեց իր առաջատար դիրքը, և Չինաստանի տարածքը բաժանվեց առանձին թագավորությունների միջև։

1․1 Գարուն և Աշուն (Չունցյու) ժամանակաշրջանը, որը համապատասխանում է Արևելյան Չժոու թագավորության ժամանակաշրջանին, խմբագրվել է Կոնֆուցիոսի կողմից։ Այն ավարտվում է Ք․ ա․ 481 թվականին, սակայն նա իր աշխատությունը սկսել է Ք․ա․ 722 թվականից։ Այդ ժամանակ Չինաստանի տարածքում կային մեծ թվով սեփականություններ (դրանց մի մասը չինացիներինն էին, մյուս մասը՝ այլ ժողովուրդներինը)։ Չժոու թագավորության տիրակալը (վան) վարում էր կենտրոնաձիգ քաղաքականություն, սակայն աստիճանաբար այն դարձավ ձևական։

2․2 Պատերազմող պետությունների (Չժանգո) ժամանակաշրջանը սկսվում է Ք․ ա․ 403 թվականից և հասնում մինչև 249 թվականը, երբ Չժոու թագավորությունը դադարեց գոյություն ունենալ, ինչից հետո Չինաստանում քաղաքականությունը որոշվում էր այլ թագավորությունների կողմից։

Միևնույն ժամանակ խոսելով Արևելյան Չժոուի մասին՝ նկատի ունենք հենց Չժոու թագավորությունը, որը, սակայն, այդ ժամանակ վերածվել էր պալատական թագավորության և կորցրել իր գերակայությունը։ Չունցյուի և Չժանգոյի ժամանակագրությունները ուսումնասիրում են Չինաստանի տարածքում գտնվող բոլոր պետությունների, իշխանությունների փոխհարաբերությունները։

 
Չինաստանը Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (Ք․ա․260 թվականին)

Պատերազմող պետությունների ժամանակաշրջան խմբագրել

Պատերազմող պետությունների ժամանակաշրջան՝ Չինաստանում ընդգրկում է Ք․ ա․ 5-րդ դարից մինչև Ք․ ա 221 թվականը՝ Ցին Շի Հուանդիի կողմից Չինաստանի միավորումը։ Այս շրջանը համարվում է Արևելյան Չժոուի դարաշրջանը։ Չժոու հարստությունը դադարեց գոյություն ունենալ Ք․ ա․ 256 թվականին՝ 35 տարի առաջ Ցին կայսրության ստեղծումով, որով էլ ավարտվեց այս շրջանը։

Այս էտապը նկրագրվում է «Պատերազմող թագավորությունների մարտավարությունը» տարեգրության մեջ։ Տարեգրությունն ավելի քիչ տեղեկություններ է պարունակում, քան Ցզո-չզան հին չինական պատմական հուշարձանի վրա առկա արձանագրությունները, այդ իսկ պատճառով այս շրջանի մասին քիչ տեղեկություններ կան։

Եթե նախորդ շրջանում թագավորությունները ձևական ճանաչում էին Չժոու տան գերիշխանությունը և պաշտպանում էին «քաղաքակիրթ երկրներին» (Չժոու հարստության գլխավորությամբ) «բարբարոսական» շրջափակումից, ապա այս շրջանում, Չժոուի կենտրոնական թագավորությունը այնքան էր թուլացել, որ հաշվի չէր առնվում։

Կոնֆուցիականություն խմբագրել

Կոնֆուցիականություն՝ էթիկական և փիլիսոփայական ուսմունք է, որը մշակվել է Կոնֆուցիոսի կողմից (Ք․ ա․551-479 թվականներին) և զարգացվել է իր հետևորդների կողմից, որոնք ընդգրկված էին Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի կրոնական համալիրներում[2]։ Կոնֆուցիականությունը աշխարհայացք է հասարակական էթիկայի, քաղաքական գաղափարախոսության, գիտական ավանդույթի, կյանքի ձևի մասին, երբեմն դիտվում է որպես փիլիսոփայություն, երբեմն՝ կրոն[3]։

Չինաստանում այս ուսուցումը հայտնի է 儒 կամ 儒家 (այսինքն՝ «Գիտնականների դպրոց», «Սովորած դպիրների դպրոց» կամ «Կրթված մարդկանց դպրոց»[4])։ Կոնֆուցիականությունը արևմտյան տերմին է, որը չինարեն համարժեք չունի[3]։

Կոնֆուցիականությունը ծագել է որպես էթիկական-հասարակական-քաղաքական ուսմունք Չունցյուի ժամանակաշրջնում (Ք․ ա․ 722-481 թվականներին)՝ Չինաստանում հասարակական, քաղաքական խորը ընդվզման ժամանակ։ Հան հարստության դարաշրջանում կոնֆուցիականությունը դարձավ պաշտոնական պետական գաղափարախոսություն, կոնֆուցիականության նորմերն ու արժեքները դարձան համընդհանուր[5]։

Կայսերական Չինաստանում կնֆուցիականությունը եղել է հիմնական կրոնը, ավելի քան երկու հազար տարի պետության և հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքը, գրեթե անփոփոխ ձևով[5]՝ մինչև XX դարի սկիզբը, երբ ուսմունքը փոխարինվեց Չինաստանի Հանրապետության «Երեք ժողովրդական սկզբունքներով»։ Կոնֆուցիկանության կողմից դիտարկվող կենտրոնական հիմնախնդիրները վերաբերում են ղեկավարների և ենթկաների փոխհարաբերություններին, բարոյական այն հատկանիշներին, որ պետք է ունենան ղեկավարներն ու ենթակաները։ Պաշտոնապես Կոնֆուցիականությունը երբեք եկեղեցական հաստատություն չի եղել, բայց իր նշանակությամբ, հոգու մեջ նեթափանցելու կարողությամբ, մարդկանց գիտակցության վրա ունեցած ազդեցությամբ, վարքի կարծրատիպի ձևավորման առումով այն հաջողությամբ իրականացրել է կրոնի դերը։

Բուդդայականություն խմբագրել

Ենթադրաբար բուդդայականությունը Չինաստանա է ներթափանցել Ք․ ա․ I դարում Կենտրոնական Ասիայից, չնայած կան լեգենդներ այն մասին, թե ինչպես են բուդդիստական վանականները այցելել Չինաստան Աշոկա թագավորի կառավարման ժամանակ։ Մինչև VIII դարը Չինաստանը բուդդայականության ակտիվ կենտրոն էր։

Ք․ ա․ 67 թվականը համարվում է Չինաստանում բուդդայականության հաստատման պաշտոնական տարի, այն տարածել են վանականներ Մատոնը և Չուֆառլան։ Ք․ ա․ 68 թվականին կայսեր հովանու ներքո նրանք հիմնել են Սպիտակ ձիու տաճարը (白馬寺), որը մինչ այժմ պահպանվել է մայրաքաղաք Լոյանից ոչ հեռու։ II դարի վերջին Փենջափ քաղաքում (այժմ Սյուչժոու, Ցզյան նահանգում) հիմնադրվել է մեծ համայնք։

Մահայանայի դպրոցի առաջին տեքստերը չինրեն թարգմանվել են Լոյանում քուշանական վանական Լոկաքշեմայի կողմից,178-189 թվականների ընթացքում։

Բուդդայականությունը ծաղկում ապրեց Տան հարստության ժամանակ (618-907 թվականներին)։ Այս ժամանակ Չինաստանը շատ բաց էր արտաքին ազդեցությունների համար, այնուհետև վերականգնվեցին հարաբերությունները Հնդկաստանի հետ և չինացի շատ վանականներ IV-XI դարերում մեկնեցին Հնդկաստան։

Տան հարստության մայրաքաղաք Չանանը (ժամանակակից Սիան) դարձել է բուդդայականության հոգևոր կենտրոն։ Այստեղից բուդդայականությունը տարածվեց Կորեայում և Ճապոնիայում։

Կրոնական պրակտիյի դպրոցների շարքում ամենից ազդեցիկը Ցզինտու («մաքուր երկիր») դպրոցն է, որը փրկությունը հռչակում է Բուդդա Ամիտաբայի՝ բուդդայական դրախտի՝ «մաքուր երկիր» տիրոջ նկատմամբ։ Այս դպրոցի աշխարհայացքն ու պրակտիկան հիմնված էր «Բուդդայի մասին մտածելու» վարդապետության վրա, որը ենթադրում էր, որ Ամիտաբայի աղոթքները, անգամ նրա անվան արտասանումը կարող են վերածնունդ տալ «մաքուր երկրի» երանելի թագավորությանը։

Բուդդայական պրկտիկայի մեկ այլ ազդեցիկ դպրոց է Չանը՝ սանսկրիտերեն Դհանա, որը նշանակում է դիտում, մեդիտացիա։ Վերջինը միշտ կարևոր դեր է խաաղացել բուդայականության պրակտիկայում, բայց Չանի կողմնակիցների համար այն դարձել է ինքնանպատակ։ VI դարի կեսին հնդկական քարոզիչ Բոդհիդհարմայի (չին․ Դամո) կողմից հիմնադրված այս դպրոցը մերժել է սուտրասի և բոլոր ծեսերի ուսումնասիրությունը։ Չանի կողմնիցները մեդիտացիան նորովի են մեկնաբանում որպես յուրօրինակ ինքնաբացահայտում մարդու «իրական բնույթ» մասին, իր էմպիրիկ գոյության մեջ։ Ի տարբերություն այլ բուդդայական դպրոցների՝ Չանի ուսուցիչները բարձր են գնահատում ֆիզիկական աշխատանքը, հատկապես կոլեկտիվ աշխատանքը։ Որպես չինական բուդդայականության ամենախորացված ձև՝ Չանի դպրոցը հսկայական ազդեցություն ունեցավ չինական արվեստի վրա։

Վերջապես VIII-IX դարերում տանտրիզմը նկատելի ազդեցություն գործեց չինական բուդդայականության տեսության և պրակտիկայի վրա։

Երկար ժամանակ բուդդայակնությունը վայելում էր կայսերական արքունիքի հովանավորությունը, բայց 845 թվականին ՈՒ-Ցզուն կայսրը նախաձեռնեց բուդդայկանության խիստ հետապնդում, որի պատճառռը երկրի տնտեսական խարխլումն էր; սանգայի ինքնուրույնությունը, դրա անդամների կրճատումը։ IX դարի կեսերին Սանգայի դիրքերը խարխլվեցին կառավարության գործողությունների բռնաճնշումների արդյունքում, և շուտով սկսվեց դրա դանդաղ, բայց կայուն անկումը։

Բուդդայական ավանդույթը հիմնականում կորցնում է իր նախկին ստեղծագործական էներգիան և իր առանձնահատուկ տեղը սոցիալական և մշակութային կյանքում։ Մի կողմից սանգան դառնում է պետական քաղաքականության գործիք՝ իշխանությունների խիստ հսկողության ներքո․ պետական վարչակազմը սահմանում է քվոտաներ և անգամ քննություններ նշանակում նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ կուսակրոն վանականներ, վանականներին կցում են որոշակի վանքերի և նրանցից առավել առաջավորներին շնորհում հատուկ նշաններ։ Գործում էին վարչական մամինների ցանց, որոնք իրականացնում եին վերահսկողություն վանականների նկատմամբ։ Մյուս կողմից՝ բուդդայականությունը միավորվեց ժողովրդական կրոնին և բուդդայական հաստատությունները սկսեցին ծառայել առանձին հասարակական կազմակերպությունների և խմբերի՝ ազդեցիկ ընտանիքների, գյուղական համայնքների, մասնագիտական միությունների և այլնի շահերին։ Բուդդայական կրոնական պրակտիկան՝ «հիշելով Բուդդային» (աղոթք ուղղված Բուդդա Ամիտաբային) և չան ուսմունքը «ակնթարթային լուսավորության» մասին, ավելի մեծ նշանակություն է ստանում։

Մյուս կողմից ժողովրդական կրոնի մակարդակի վրա բուդդայականությունը ակտիվ փոխազդեցության մեջ է մտնում հայտնի կրոնական համուզմունքների հետ՝ զգալի ներդրում ունենալով չինական սինթրոիզմի ձևավորման վրա, և բուդդայական դիցարանի մի շարք կերպարներ (Ամֆիտոֆո՝ Ամիտաբհա, Գուանին՝ Ավալոկիտեշվարայի կին երրորդությունից մեկը) դառնում են ժողովրդի մեջ առավել մեծարվող աստվածություններ։ Վաղ միջնադարում բուդդայական ուսմունքի որոշ տարրեր ընդգրկվում են մի շարք կրոնական աղանդների աշխարհայացքային համակարգերում (հատկապես Միլեֆոյի՝ Բուդդա Մաիտրեայի վախճանաբանության դրդապատճառների, երկրորդ գալստյան)։

Դաոսականություն խմբագրել

Դաոսականություն․ որպես կրոնական կայուն կազմակերպություն ձևավորվել է II դարում, բայց բազմաթիվ տեղեկություններ վկայում են, որ դաոսականությունը ձևավորվել է շատ ավելի վաղ,՝ Ք․ ա․ V-III դարերում, այս ժամանակ արդեն սահմանվել են ուսմունքի այն տարրերը, որոնք ակտիվորեն օգտագործվել են միջնադարում։

Դաոսականության համար հիմնական աղբյուր են հանդիսացել Չու թագավորության և Չինաստանի հարավում գտնվող այլ բարբարոս պետությունների առեղծվածային և շամանական պաշտամունքները, Ցին թագավորությունում զարգացող անմահության ու մոգական փորձառության ուսմունքը և հյուսիսային Չինաստանաի փիլիսոփայական ավանդույթները։

Դաոսականության հետ կապված փիլիսոփայական գրությունները սկսվում են Պատերազմող պետությունների (Չժանգո) դարաշրջանից Ք․ ա․ V դարում, գրեթե Կոնֆուցիոսի ուսմունքի հետ միաժամանակ։ Ըստ ավանդության, դաոսականության հիմնադիրը լեգենդար Դեղին կայսր Հուանդին է։ Դաոսականության ավելի արժանահավատ հիմնադիր է համարվում Չինական հնագույն իմաստուն Լաո-Ցզին։ Դաոսական ավանդույթը նրան է վերագրում դաոսականության հիմնական գրքերից մեկի՝ «Դաո Դիե Ցզինի» հեղինակումը։ Այս տրակտատը այն հիմքն է, որի վրա ձևավորվել է դաոսական ուսմունքը։ Վաղ դաոսականության ևս մի հայտնի աշխատություն է «Չժուան-ցզի», որի հեղինակը համարվում է Չժուան Չժոուն (Ք․ ա․ 369-286 թվականներին), ով հայտնի է Չժուան-ցզի անունով, ում անունով էլ կոչվել է աշխատությունը։

II դարի սկզբի Լաո-Ցզի գործիչը աստվածացվում է, ձևավորվում է աստվածների և դևերի բարդ աստիճանակարգ, առաջանում է պաշտամունք, որտեղ կենտրոնական տեղ են զբաղեցնում բախտագուշակությունն ու ծեսերը, որոնք «դուրս են մղում» չար ոգիներին։ Դաոսականության դիցարանը գլխավորում էր Յաշմեր լորդը (Շան-դի), որը համարվում էր երկնքի աստված, բարձրագույն աստվածություն, կայսրերի հայր («երկնքի որդիներ«)։ Նրան հաջորդում են Լաո-Ցզին և աշխարհի ստեղծողը՝ Պան-գուն։

Ցին և Հան խմբագրել

 
Ցին հարստության հիմնադիր և Չինաստանի առաջին կայսր Ցին Շի Հուանդիի արձանը

Ցին խմբագրել

Ցին տոհմի հիմնադիր Ցին Շի Հուանդին Ք․ ա․ 221 թվականին Չինաստանը միավորեց իր իշխանության ներքո։ նա երկիրը բաժանեց 36 գավառների, որոնք ղեկավարում էին կայսեր կողմից նշանակված պաշտոնյաները՝ հիմնված լեգիտիմ սկզբունքի վրա։ Ցին Շի Հուանդի կայսեր ժամանակ ստեղծվեց կենտրոնացված պետական համակարգ։ Սկսվեցին բռնաճնշումներ կոնֆուցիականության կողմնակիցների նկատմամբ․ օրինակ Ք․ ա․ 213 թվականին հրաման տրվեց մասնավոր տիրույթներում հայտնաբերված անօրինական գրություները այրելու վերաբերյալ, իսկ Ք․ ա․ 212 թվականին կոնֆուցիականության 460 հետևորդներ մահապատժի ենթարկվեցին, և մեծ թիվ կազմեցին «սահմաններ աքսորվածները»։

Ցին Շի Հուանդին բոլոր պատերազմները հայտարարեց հավիտյան ավարտված, իշխաններից հավաքեց զենքերը, հալեցրեց և դրանով կառուցեց 12 մեծ հուշարձան։

Ցին Շի Հուանդիի կառավարման շրջանում իրականացվել են մեծ թվով հասարակական աշխատանքներ, որոնց մասնակցել են միլլիոնավոր քաղաքացիներ։ Այս շրջանում սկսվել է ՉԻնական մեծ պարսպի կառուցումը, որի երկարությունը կազմում է 8851,8 կմ։ Կառուցվել է Ցին Շի Հուանդիի յուրօրինակ գերեզմանը, որն իր մեջ ներառում էր Տերակոտե բանակը, կայսեր հսկայական պալատ Էպանը։ Երկրով անցնում էր 7500 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, որն ուներ15 մետր լայնություն, բաղկացած երեք շարքից, ընդ որում կենտրոնական շարքը նախատեսված էր կայսեր համար։

Ցին Շի Հուանդիին մահը վրա հասավ Ք․ա․ 201 թվականին, երբ նա ճամփորդում էր երկրով մեկ։ Այդ ժամանակ նրան ուղեկցում էին իր կրտսեր որդի Հու Հայը, գրասենյակի ղեկավար Չժոու Գաոն և գլխավոր խորհրդական Լի Սին։ Վախենալով, որ երկրում կարող են անկարգություներ սկսվել, նրանք թաքցրեցին կայսեր մահը և, գալով համաձայնության, կայսեր անունից նամակ կազմեցին, ըստ որի գահի ժառանգորդ էր հայտարարվում ոչ թե ավագ որդի Ֆու Սուն, այլ կրտսերը՝ Հու Հայը։ Նույն նամակում կար հրաման Ֆու Սուին և ռազմական նախարար Մեն Տյանյուին «Պատվավոր մահով» պարգևատրելու վերաբերյալ։

Հու Հայը 21 տարեկանում բարձրացավ գահին՝ Էր Շի Հուանդի անունով, սակայն մնաց Չժոու Գաոյի կամակատարը և երեք տարի անց վերջինիս հրամանով ստիպված ինքնասպան եղավ։

Շուտով կայսրությունում ապտամբություններ սկսվեցին, որոնք առաջնորդում էին Չեն Շենը, ՈՒ Գուանը և Լյու Բանը (Ք․ ա․ 209 թվականի վերջին- Ք․ա 208 թվականի սկզբին)։ Ք․ա 207 թվականի հոկտեմբերին Լյու Բանը գրավեց մայրաքաղաք Սիան, նա հռչակվեց կայսր և դարձավ Հան հարստության հիմնադիրը։

Ք․ա․ 206 թվականին գեներալ Սյան Յուն կրկին գրավեց մայրաքաղաքը, որն իրեն հանձնեց Լյու Բանը, ավերեց քաղաքը և կոտորեց բնակիչներին, Ցզինը՝ Ցին հարստության վերջին ղեկավարը, մահապատժի ենթարկվեց։

Հան խմբագրել

Հան կայսրություն ( Չին․ 漢朝 Ք․ ա․ 206-220 թվականներ)՝ ղեկավարվում էր Լյու հարստության կողմից։ Պատմական ժամանակաշրջան Ցին հարստությունից հետո, Երեք թագավորությունների դարաշջանից առաջ։ Հան հարստության ներքին քաղաքականության հաջողության վկայութնյունն այն է, որ այն գոյություն է ունեցել ավելի երկար, քան մյուս բոլոր կայսրությունները Չինաստանի պատմության մեջ։ Նրա կառավարումն ու հաստատությունները օրինակ են ծառայել հաջորդների համար։ Ավելին, չինացիների հիմնական էթնիկ խումբը սկսվեց կոչվել Հան հարստության անունով։

Հան կայսրությունը ղեկավարող հարստությունը հիմնադրել է Լյու բանը։ Սկզբնական ժամանակաշրջանը (Ք․ ա․ 206- Ք․հ․ 9 թվականներին) Չանան մայրաքաղաքով կոչվում է վաղ Հան (չինարեն՝ 前漢) կամ Արևմտյան Հան (չինարեն՝ 西漢)։ Այս կայսրության պատմությունը շարադրված է Հանշուի գրավոր աշխատությունում։ Լյու հարստության կառավարումը ընդհատվեց 16 տարի՝ 8-23 թվականներին, հարստության կանանց գծով հարազատներից մեկի՝ Վան Մանի (Սին կայսրություն) կողմից իշխանության զավթման արդյունքում։

Երկրորդ շրջանը (25-220թվականներ) Լոյան մայրաքաղաքով կոչվում է ուշ Հան (չինարեն՝ 後漢) կամ Արևելյան Հան (չինարեն՝ 東漢)։ Այս շրջանի պատմությունն ներկայացված է Հոյ Հանշուի աշխատության մեջ։

Երեք թագավորությունների դարաշրջան խմբագրել

Երեք թագավորությունների ժամանակաշրջան․ Սանգո՝ 220-280 թվականներ։ Այն Հին Չինաստանի պատմության մեջ մտել է որպես չինական 3 տարբեր պետությունների՝ Վեյի, ՈՒի և Շուի միջև պայքարի և դիմակայության ժամանակաշրջան։

 
Երեք թագավորությունները Ք․ա․ 262 թվականին, Շուի նվաճման նախորեին

II դարի վերջը և III դարի սկզբը Չինաստանում անցավ ներքաղաքական բախումներով, որի ընթացքում առաջին պլան մղվեցին մի քանի հաջողակ զորահրամանատարներ։ Նրանցից մեկը՝ հայտնի Ցաո Ցաոն, գերիշխում էր հյուսիսում,Հուանհե գետի ավազանում։ 220 թվականին, նրա մահից հետո նրա որդին՝ Լաո Պինը, գահընկեց արեց Հան հարստության վերջին կայերը, իրեն հռչակեց կայսր և սկսեց կառավարել որպես Վեյ հարստության առաջնորդ։ Մեկ ուրիշը՝ Լյու Բեյը, որը պնդում էր իր ազգակցական կապը իշխող Հան հարստության հետ, շուտով իրեն հռչակեց Շու երկրի հարավ-արևմտյան մասի կառավարիչ։ Երորդը՝ Սուն Ցյուան,դարձավ Չինաստանի հարավ-արևելյան մասի՝ ՈՒ թագավորության (Նանկին մայրաքաղաքով) ղեկավար։ Ձևավորվեց Երեք թագավուությունների ֆենոմենը։

230-ական թվականների վերջին լարված հարաբերություններ նկատվեցին Ցաո և Սիմա կայսերական տների միջև։

Երեք թագավորությունների կարճ ժամանակահատվածը Չինաստանի հարավում հանգեցրեց երկու ինքնուրույն թագավորությունների ձևավորմանը, որն էլ նպաստեց հարավի զարգացմանը։ Հյուսիսային Վեյում Ցաո Ցաոյի հետնորդներն արդեն III դարի կեսերին կորցրեցին իշխանությունը, որն անցավ զորահրամանատար Սիմա Յանի հզոր տոհմին։

265 թվականին Սիմա Յանը այստեղ հիմնեց նոր Ցզին հարստությունը։ Նա շուտով՝ 280 թվականին, իրեն հնազանդեցրեց Շու և ՈՒ թագավորությունները՝ կրկին միավորելով ողջ Չինաստանը (մի քանի տասնամյակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Период Чжоу
  2. Лапина З. Г. Гл. VII. Национальные религии. § 5. Конфуцианство (С. 95-100)// Основы религиоведения. / Ю. Ф. Борунков, И. Н. Яблоков и др.; Под ред. И. Н. Яблокова. — М.: Высш. шк., 1994. — 368 с. ISBN 5-06-002849-6
  3. 3,0 3,1 Ames Roger T., Tu Weiming[en] Confucianism // Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica Inc., 2012
  4. Конфуцианство // Философский энциклопедический словарь / Гл. редакция: Л. Ф. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов — М.: Советская энциклопедия, 1983. — 840 с. ISBN 5-85270-030-4 (изд. 1989 г.)
  5. 5,0 5,1 Гл. II. Религия как историко-культурный феномен. § 2. Религии в истории общества // Гараджа В. И. Религиоведение: Учеб. пособие для студентов высш. учеб. заведений и преп. ср. школы. — 2-е изд., дополненное. — М.: Аспект Пресс, 1995. — 351 с. — ISBN 5-7567-0007-2