Բացել գլխավոր ցանկը

Սիմա Ցյան (ավանդական չինարեն՝ 司馬遷, պարզեցված չինարեն՝ 司马迁, մոտ. մ. թ. ա. 145[1], Hejin, Չինաստան - մ. թ. ա. 86[1])՝ չին պատմագիր, Հին Չինաստանի թերևս ամենակարևոր պատմագիրը:

Սիմա Ցյան
չին.՝ 司马迁
Sima Qian (painted portrait).jpg
Ծնվել էմոտ. մ. թ. ա. 145[1]
ԾննդավայրHejin, Չինաստան
Մահացել էմ. թ. ա. 86[1]
ՔաղաքացիությունWestern Han Dynasty?
Մասնագիտությունպատմաբան, բանաստեղծ, գրող, աստղագուշակ, փիլիսոփա, մաթեմատիկոս և աստղագետ
Ծնողներհայր՝ Sima Tan?
Sima Qian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սիմա Ցյանն իր կյանքը նվիրաբերել է «Շիջի» (史記, "Պատմական արձանագրումներ", թարգմանվում է նաև "Պատմական հուշագրություններ" աշխատությունը ավարտի հասցնելու նպատակին, մի գործ, որ իրենից առաջ ձեռնարկել էր իր հայրը՝ Սիմա Տանը:

Ինչպես իր հայրը, Սիմա Ցյանը նույնպես գլխավոր դպիր էր Հան արքայատոհմի ներկայացուցիչ Վուդի կայսեր պալատում: Երբ լրացել է նրա քսան տարին, ձեռնամուխ է եղել Չինաստանով ճամփորդելու գործին՝ հայրենի երկրի պատմության վերաբերյալ նյութեր հավաքելու, որոշ տվյալներ ճշտելու նպատակով: Ճամփորդությունից վերադառնալուց հետո նա կրկին իր նախկին աշխատանքին է անցել արքունի պալատի ատյանում, հոր հետ միասին, իսկ 109 թվականից շարունակել է հոր գործը:

Մեր թվականությունից առաջ 99 թվականին Սիմա Ցյանը հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն զորավար Լի Լինի, որն իր զորքով պարտություն էր կրել Չինաստանի հյուսիսում բնակվող ցյանգու քոչվոր ցեղի դեմ մղված ճակատամարտում և կայսեր ու արքունիքի կողմից մեղադրվում էր որպես այդ պարտության գլխավոր մեղավոր և պատասխանատու: Պարտված գեներալին պաշտպան կանգնելով՝ Սիմա Ցյանը բորբոքել է կայսեր ցասումը, որը կարգադրել է ամորձատել նրան՝ որպես պատիժ: Դա, փաստացի, նույնն էր, ինչ՝ մահապատիժը, քանզի, ըստ այն ժամանակների դավանանքային սովորույթի, այդպիսի խայտառակությունից հետո անձին այլ ելք չէր մնում, քան ինքնասպան լինելը[2]: Սակայն Սիմա Ցյանը ինքնասպան չի եղել՝ գերադասելով ոտնահարել իր դարի ավանդույթը, որպեսզի կարողանա ավարտի հասցնել իր ձեռնարկած մեծ գործը:

Կայսեր կարգադրությամբ ամորձատվելուց հետո նա երեք տարի էլ անց է կացրել բանտում: Պատժավայրից դուրս գալով՝ իր անձն ու հոգին ամբողջովին նվիրաբերել է «Շիջի»-ի ամբողջացման գործին, որը ավարտել է իր մահից կարճ ժամանակ առաջ՝ մ. թ. ա. 91 թվականին:

 
,,Շիջի,,-ի առաջին էջը

Չինական պատմագրության մեջ Սիմա Ցյանի կատարած հսկայական ներդրումը անհնար է գերագնահատել: Հնագույն ժամանակներում Չինաստանում տեղի ունեցած շատ ու շատ կարևոր իրադարձությունների մասին հնարավոր է տեղեկանալ միայն ու միայն նրա շնորհիվ և, բացի այդ, նրա աշխատությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն չին, այլև կորեացի և նույնիսկ վիետնամցի[2] հետագա պատմագիրների վրա, ինչպես նաև՝ նախանշել, կերպավորել չինացիների՝ իրենց պատմությանը ծանոթանալու և գնահատելու եղանակը: Իզուր չէ, որ չինացիները նրան պատվում են՝ կոչելով «Մեծ պատմիչ», ինչպես հույները՝ Հերոդոտին, ինչպես հայերը՝ Մովսես Խորենացուն:

Հարկ է հավելել, որ Սիմա Ցյանը, պատմագետ լինելու հետ մեկտեղ, եղել է բանաստեղծ, տոմարագետ, աստղագուշակ և այդ ասպարեզներում նույնպես հետք է թողել Չինաստանի պատմության մեջ:

ԳրականությունԽմբագրել

  • Markley, J. Peace and Peril. Sima Qian's portrayal of Han - Xiongnu relations (Silk Road Studies XIII), Turnhout, 2016, 978-2-503-53083-3
  • Allen, J.R "An Introductory Study of Narrative Structure in the Shi ji" pages 31–61 from Chinese Literature: Essays, Articles, Reviews, Volume 3, Issue 1, 1981.
  • Allen, J.R. "Records of the Historian" pages 259–271 from Masterworks of Asian Literature in Comparative Perspective: A Guide for Teaching, Armonk: Sharpe, 1994.
  • Beasley, W. G & Pulleyblank, E. G Historians of China and Japan, Oxford: Oxford University Press, 1961.
  • Dubs, H.H. "History and Historians under the Han" pages 213-218 from Journal of Asian Studies, Volume 20, Issue # 2, 1961.
  • Durrant S.W "Self as the Intersection of Tradition: The Autobiographical Writings of Ssu-Ch'ien" pages 33–40 from Journal of the American Oriental Society, Volume 106, Issue # 1, 1986.
  • Cardner, C. S Traditional Historiography, Cambridge: Harvard University Press, 1970.
  • Hardy, G.R "Can an Ancient Chinese historian Contribute to Modern Western Theory?" pages 20–38 from History and Theory, Volume 33, Issue # 1, 1994.
  • Kroll, J.L "Ssu-ma Ch'ien Literary Theory and Literary Practice" pages 313-325 from Altorientalische Forshungen, Volume 4, 1976.
  • Li, W.Y "The Idea of Authority in the Shi chi" pages 345-405 from Harvard Journal of Asiatic Studies, Volume 54, Issue # 2, 1994.
  • Moloughney, B. "From Biographical History to Historical Biography: A Transformation in Chinese Historical Writings" pages 1–30 from East Asian History, Volume 4, Issue 1, 1992.
  • Stephen W. Durant: The cloudy mirror. Tension and conflict in the writing of Sima Qian. State University of New York Press, Albany NY 1995, ISBN 0-7914-2655-6.
  • Grant Hardy: Words of bronze and bamboo. Sima Qian's conquest of history. Columbia University Press, New York NY 1999, ISBN 0-231-11304-8.
  • Fritz-Heiner Mutschler: Tacitus und Sima Qian. Eine Annäherung. In: Philologus. 150, 2006, S. 115–135.
  • Fritz-Heiner Mutschler: Tacitus und Sima Qian. Persönliche Erfahrung und historiographische Perspektive. In: Philologus. 151, 2007, S. 127–152.
  • Fritz-Heiner Mutschler: Sima Qian and his Western Colleagues: On Possible Categories of Description. In: History and Theory. 46, 2007, ISSN 0018-2656, S. 194–200.
  • Sima Qian: Records of the Grand Historian of China. Translated from the Shi Chi of Ssu-Ma Ch'ien. Übersetzung des Shiji von Burton Watson. 2 Bände. Columbia University Press, New York NY u. a. 1961 (Records of Civilization 65).
  • Сыма Цянь
  • Крюков М. В. Некоторые вопросы перевода и популяризации «Исторических записок» Сыма Цяня // Советское востоковедение, 1957, № 3. С. 106—112.
  • Конрад Н. И. Полибий и Сыма Цянь // Вестник древней истории. 1965, № 4. С. 3—25.
  • Рубин В. А. Как Сыма Цянь изображал период Чунь-цю // Народы Азии и Африки, 1966, № 2. С. 76—86.
  • Кроль Ю. Л. Интерпретация рассуждения Сыма о «шести школах» как политического трактата // Письменные памятники и проблемы истории культуры народов Востока. Тезисы докладов IV годичной научной сессии ЛО ИНА. Л., 1968. С. 53—55.
  • Кроль Ю. Л. Сыма Цянь — историк. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1970. — 448 с. — 1300 экз. (в пер.)
  • Кроль Ю. Л. Рассуждение Сыма Цяня о «шести школах» // Китай: история, культура и историография. М.: Наука, 1977. С. 131—157.
  • Нейман В. Б. Новая трактовка астрономических данных Сыма Цяня // Двадцать первая научная конференция «Общество и государство в Китае» Ч. I., М., 1990. С. 48—50.
  • Померанцева Л. Е. Апология Сыма Цяня (письмо Сыма Цяню к Жэнь Аню) // Проблемы восточной филологии. М., 1979.
  • Померанцева Л. Е. Диалогическая природа «Жизнеописаний» Сыма Цяня // Теоретические проблемы литератур Дальнего Востока. Ч. 2., М., 1980.
  • Вяткин Р. В. Художественные аспекты «Исторических записок» Сыма Цяня // XVI Научная конференция «Общество и государство в Китае». Ч. I., М., 1985. С. 182—187.
  • Померанцева Л. Е. Человек и мир в «Хуайнань-цзы» и в «Жизнеописаниях» Сыма Цяня // XVI Научная конференция «Общество и государство в Китае». Ч. I, М., 1985. С. 180—182.
  • Никитина Т. Н. Некоторые особенности языка Сыма Цяня: Синтаксические конструкции // Востоковедение. 11: Филологические исследования / Отв. ред. Ю. М. Осипов, Б. В. Касевич. Л., 1985. С. 42—52.
  • Никитина Т. Н. Особенности языка Сыма Цяня: Новые служебные слова. Сдвиги в значении и употреблении некоторых знаменательных слов //Востоковедение. 12. Филологические исследования. Отв. ред. А. А. Долинина, В. А. Гузев. Л., 1986. С. 59—69.
  • Вяткин Р. В. О названии труда Сыма Цяня // Восемнадцатая научная конференция «Общество и государство в Китае»: Ч. I., М., 1987. С. 73—77.
  • Померанцева Л. Е. Трагическая личность в литературе древнего Китая // Теоретические проблемы литератур Дальнего Востока. Ч. 2. М., 1988.
  • Вяткин Р. В. О культовом ансамбле Сыма Цяня в Шэньси и о потомках историка // 25-я Научная конференция «Общество и государство в Китае». Ч. I, М., 1994. С. 41—45.
  • Кроль Ю. Л. Представление Сыма Цяня о «тайном благодеянии» (инь дэ) // Общество и государство в Китае: XXXIX научная конференция / Институт востоковедения РАН. — М., 2009. С. 226—236. — ISBN 978-5-02-036391-5 (в обл.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jay Jennifer (1999)։ «"Sima Qian"»։ in Kelly Boyd։ The Encyclopedia of Historians and Historical Writing Volume 2։ FitzRoy Dearborn։ էջեր 1093–1094 

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • de Crespigny Rafe (2007)։ A Biographical Dictionary of Later Han to the Three Kingdoms (23–220 AD)։ Leiden: Brill։ ISBN 978-90-04-15605-0 
  • Hughes-Warrington Marnie (2000)։ Fifty Key Thinkers on History։ London: Routledge 
  • Knechtges David R. (2014)։ «Sima Qian 司馬遷»։ in Knechtges David R., Chang Tai-ping։ Ancient and Early Medieval Chinese Literature: A Reference Guide, Part Two։ Leiden: Brill։ էջեր 959–965։ ISBN 978-90-04-19240-9 
  • Watson Burton (1958)։ Ssu-ma Ch'ien: Grand Historian of China։ New York: Columbia University Press