Հանշու կամ նախկին Հանի պատմություն, Չինաստանի պատմությունն է՝ ավարտված 111 թվականին, ընդգրկել է նախկին Հան դինաստիան․ սկսած մ․թ․ա 206 թվականի առաջին իմպերատորից մինչև՝ 23 թվականի Վան Մանի անկումը[1]։ Նաև անվանում են նախկին Հանի գիրք։

Հանշու

Աշխատությունը գրվել է դատարանի պաշտոնյա Բան Գուի (32-92 թվականներ) կողմից, իր քրոջ՝ Բան Զաոյի օգնությամբ՝ շարունակելով իրենց հոր՝ Բան Բիաոյի աշխատանքը։ Նրանք կառուցել են իրենց աշխատանքը Շի Ցզիի աշխատության հիման վրա[2], բայց նրանք առաջինն էին վերլուծական կենսագրությունում, որն ընդգրկել է մի դինաստիա։ Սա լավագույն աղբյուրն է, երբեմն միակը, մի շարք թեմաների և շրջանների համար։ Երկրորդ աշխատությունը՝ ուշ Հանի գիրքը ընդգրկել է արևելյան Հանի շրջանը՝ սկսած 25 մինչ 220 թվականը և գրվել է 5-րդ դարում՝ Ֆան Յեի (398–445) կողմից[3]։

Բովանդակություն խմբագրել

Այս աշխատությունը շարունակել է զարգացնել Սիմա Ցյանը։ Այն հաճախ հիշատակվում է որպես՝ Ուշ ավանդույնթներ (後傳), ինչը ցույց է տալիս, որ ավագ Բանի աշխատանքը շարունակվել է։ Այդ ժամանակաշրջանի այլ գիտնականներ․ Լիու Հսին և Յանգ Սիոնգը նույնպես աշխատել են Սիմայի աշխատության վրա։ Բան Բիաոյի մահից հետո նրա ավագ որդին՝ Բան Գուն դժգոհ էր իր հոր աշխատանքից և սկսեց նոր պատմություն, որը սկսվում էր Հան դինաստիայով։ Այն առանձնանում էր Սիմայի պատմությունից, որը սկսվում էր Չինաստանի վաղ առասպելական ղեկավարներով։ Այսպիսով, Բան Գուն, դինաստիայի պատմության համար ընդունեց տարեգրության ձևաչափը, որը մեր օրերում պատմագրության մոդելն է։

Այն ժամանակաշրջանում, որտեղ նրանք համընկել են Բան Գուն գրեթե բառացի վերցրել է Սիմա Ցյանի նյութերը, չնայած որոշ դեպքերում նա ընդլայնել է դրանք։ Նա նաև միացրել է որոշ բաներ, ինչ գրել է իր հայրը (դժվար է հստակորեն ասել, թե որքանը)։ Ամբողջական աշխատանքը կազմված է եղել 100 բաժնից, և ներառել է՝ իրավունք, գիտություն, աշխարհագրություն և գրականություն։ Բան Գուի կրտսեր քույրը՝ Բեն Զաոն ավարտել է գիրքը 111 թվականին, Բան Գուի բանտում մահից 19 տարի հետո։ Ինչպես ենթադրվում է նա գրել է 13-20 հատոր (8 ժամանակագրական աղյուսակ)։ Տարեգիրքը և 3 գլուխները՝ նվիրված են Վան Մանին, որը թարգմանվել է անգլերեն Դաբս Հոմերի կողմից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Notable Women of China (անգլերեն). M.E. Sharpe. ISBN 9780765619297.
  2. Bary, Wm Theodore de; Bloom, Irene (1999 թ․ հուլիսի 27). Sources of Chinese Tradition: From Earliest Times to 1600 (անգլերեն). Columbia University Press. ISBN 9780231517980.
  3. Wilkinson (2012), էջեր. 711–712.
  4. Homer H. Dubs. (trans.) The History of the Former Han Dynasty. 3 vols. Baltimore: Waverly, 1938–55.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Չինարեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Տես 漢書

Գրականություն խմբագրել