Արփինե Հովհաննիսյան (նկարչուհի)

հայ արվեստագետ, նկարչուհի

Արփինե Գևորգի Հովհաննիսյան (ԱՐՓԻ), օգոստոսի 29, 1982(1982-08-29), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2012), ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ (2018):

Արփինե Հովհաննիսյան
ARPI painter.jpg
Ծնվել էօգոստոսի 29, 1982(1982-08-29) (38 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՎանաձորի պետական համալսարան
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ARPI Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 29 -ին Կիրովականում (Վանաձոր

  • 1999 թվականին, գերազանց առաջադիմությամբ, ավարտել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը,
  • 1999 թվականին` Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գեղանկարչության խմբակը` ուսանելով գեղանկարիչ Փափագ Ալոյանի խմբում,
  • 2004 թվականին` ՎՊՄԻ ֆիզ.-մաթ․ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։
  • 2006 թվականից աշխատում է Վանաձորի կերպարվեստի թանգարանում` որպես վերականգնող նկարիչ։
 
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը
 
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը Վանաձորի կերպարվեստի թանգարանում կազմակերպված Art+Feminism խմբագրաթոնի ժամանակ
 
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը Տեր Վահան քահանա Ազարյանի և նկարիչ Փափագ Ալոյանի հետ
 
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը Տիգրան Սարգսյան (քանդակագործ)ի հետ
 
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը և նկարչուհի Կարինե Մանուկյանը
 
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը բանաստեղծուհի Սոնա Վանի և նկարիչ Փափագ Ալոյանի հետ
 
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը դերաասան Վրույր Հարությունյանի և նկարիչ Անատոլի Ավետյանի հետ

ՑուցահանդեսներԽմբագրել

  • 2004 թվականից մասնակցում է համաքաղաքային բոլոր ցուցահանդեսներին, Վանաձոր
  • 2005 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների, Երևան, Վանաձոր
  • 2009 թվականի հոկտեմբերի 1 –ին ունեցել է անհատական ցուցահանդես Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում` շուրջ 50 տարաբնույթ աշխատանքներով (գեղանկար, գրաֆիկա, կոլաժ և քարե ու ապակե կոմպոզիցիաներ)։
  • 2010 թվականին՝ վանաձորցի մի շարք նկարիչների հետ միասին՝ հինգ աշխատանքով, ցուցադրվել է նաև Ռուսաստանի Դաշնության հինգ տարբեր քաղաքներում։

Նկարչուհու աշխատանքները համալրում են Հայաստանի և արտերկրի մի շարք անհատական հավաքածուներ, իսկ աշխատանքներից երկուսը գտնվում են Վանաձորի կերպարվեստի թանգարանի հավաքածուում՝ մշտական ցուցադրության մեջ։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, 2012։
  • ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ, 2018։
  • Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, 2004։

ՊարգևներԽմբագրել

Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։

Մեջբերումներ Արփինե Հովհաննիսյանի մասինԽմբագրել

  Բարձրյալը նրան պարգևել է նվիրվածության և պատասխանատվության մեծ զգացում։ ԵՒ պարգևն այդ նրան ուղեկցում է ամեն քայլափոխի։ Աշխատանքի մեջ լրջամիտ ու տրամաբանված է, միևնույն ժամանակ՝ զգացմունքային ու համբերատար։ Նրա ստեղծագործություններում գիծը լակոնիկ է ու իմաստավորված, գույնը՝ զգայական ու հարմոնիկ հեղինակի հոգու տվայտանքներին։ Նա արդեն 10 տարուց ավելի, ուսումնասիրելով նաև այլ թանգարանների փորձն ու նվաճումները՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեծ պատասխանատվությամբ կատարում է վերականգնողական նրբագույն ու ծանր աշխատանքը[1]։  
  ...Այս հրաշք աղջկա համար աշխարհի կենտրոնն սկսվում է հենց հարազատ օջախից, որտեղ նա ապրում և արարում է ջերմ մթնոլորտում։ ԵՒ իսկապես, ցանկացած հայ արվեստագետի համար աշխարհի կենտրոնն իր արարելու վայրն է...[2]
- Քանդակագործ, արծաթյա և ոսկյա զարդերի ձևավորող՝ Տիգրան Սարգսյան (քանդակագործ)
 


Լրացուցիչ աղբյուրներ (գրքեր և հոդվածներ)Խմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արահետ» բազմաբնույթ պարբերական, 2019, #15:
  2. Համայնապատկեր (հանդես), 2017, #74
  3. Մուսաների ծառաները ։ [Վանաձորի մշակութ. կյանքում դեր ունեցած գործիչների և մշակութ. օջախների մասին / Գ.Կ. Աղաբաբյան; Խմբ.՝ Խ. Գասպարյան, Տ. Աղաբաբյան]
  4. «Մուսաների ծառաները» գրքի շնորհանդես
  5. «Մուսաների ծառաները»
  6. Պատվավոր անդամների պատվո ցուցահանդեսը
  7. Հայաստանի նկարիչների միությունը 85 տարեկան է
  8. «Համայնապատկեր : Գրական - մշակութային հանդես։ Հիմնադիր և գլխավոր խմբ.՝ Սարո Գյոդակյան (Գյումրեցի)։» (չաշխատող հղում)
  9. Արահետ ։ Բազմաբնույթ պարբերական / Գլխավոր խմբ.՝ Միքայել Միրիջանյան ; Խմբ.՝ Նելլի Սահակյան(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 10,2 Լոռվա մարզ ։ Եռօրյա թերթ ։ Գլխավոր խմբ.՝ Սամվել Խալաթյան, Մանվել Միկոյան(չաշխատող հղում)
  11. Վանաձորյան խճանկար ։ Անկախ տեղեկատվական-գովազդային շաբաթաթերթ / Տնօրեն՝ Հայկազ Սիմիկյան, խմբագիր՝ Անուշ Սիմիկյան(չաշխատող հղում)
  12. «Ոգևորված էի հեղափոխությամբ, բայց մեկ-մեկ հիասթափություններ են լինում»
  13. https://www.vsu.am/news-am/vph-shrjanavart-arvestaget/vorpes-maqrutyan-tipar-hreshtak ՈՐՊԵՍ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՐ՝ ՀՐԵՇՏԱԿ, ՈՎ ՀՆԱԶԱՆԴՈՐԵՆ ԿՐՈՒՄ Է ԻՐ ԽԱՉԸ]
  14. Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ հանուն հայրենիքի