Վրույր Հարությունյան

հայ դերասան

Վրույր Վիրաբի Հարությունյան (դեկտեմբերի 19, 1949(1949-12-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 12, 2022(2022-09-12)[1]), հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)։

Վրույր Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1949(1949-12-19)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 12, 2022(2022-09-12)[1] (72 տարեկան)
ԿրթությունՀայֆիլմ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն Խմբագրել

Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կիրովականում։ 1971-1974 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։ 1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում[2]։ 1998 թվականին ընկերների՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի և Արամայիս Սարգսյանի հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան[3]։

Դերեր Խմբագրել

Կերտել է շուրջ 50 թատերական դեր։

Ներկայացումներ Խմբագրել

ֆիլմեր Խմբագրել

Հեռուստասերիալներ Խմբագրել

  • «Հարազատ թշնամի»
  • «Մեր գյուղը»
  • «Երանի»
  • «Մոռացված կանգառը»
  • «Բացի՛ր աչքերդ»
  • «Փրկեք մեր հոգիները»
  • «Դեբեդի գաղտնիքը»
  • «Պատվից առավել»
  • «Անհասցե ծնվածները»
  • «Անատոլիական պատմություն»
  • «Հերոսական նովելներ»

Մրցանակներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել