Արտեմ Սարգսյան (օվկիանոսագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտեմ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտեմ Սարգսի Սարգսյան (ռուս.՝ Артём Саркисович Саркисян, սեպտեմբերի 23, 1926(1926-09-23)[1], Ճարտար, Ադրբեջան[1] - նոյեմբերի 11, 2016(2016-11-11), Մոսկվա, Ռուսաստան), հայ օվկիանոսագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, (1966) պրոֆեսոր (1968), ՌԳԱ ակադեմիկոս (1992), թղթակից անդամ՝ 1981 թվականից։

Արտեմ Սարգսյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1926(1926-09-23)[1]
Ճարտար, Ադրբեջան[1]
Մահացել էնոյեմբերի 11, 2016(2016-11-11) (90 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունօվկիանոսագետ, երկրաֆիզիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)Shirshov Institute of Oceanology?[1], G. I. Marchuk Institute of Computational Mathematics?[1], Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՕվկիանոսագրություն և Երկրաֆիզիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և International Association for the Physical Sciences of the Oceans?
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան (1950)[1] և A.M. Obukhov Institute of Atmospheric Physics RAS? (1953)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Պատվո շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանը (19501965-1969 թվականներին աշխատել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտում (Սևաստոպոլ), որպես բաժնի վարիչ։ 1969-1982 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ օվկիանոսագիտության ինստիտուտի ծովային հոսանքների դինամիկայի լաբորատորիայի վարիչ[2]։ 1982 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ հաշվողական մաթեմատիկայի ինստիտուտի օվկիանոսի դինամիկայի լաբորատորիայի վարիչ։ 1981 թվականի դեկտեմբեր 29-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ 1995 թվականից Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի օվկիանոսագիտության ամբիոնի պրոֆեսոր է[3]։

Աշխատություններ

խմբագրել

Աշխատությունները վերաբերում են համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի, հոսանքների և կլիմայական այլ բնութագրերի տեսության ու հաշվարկների մշակմանը։ Ծովային հոսանքների տեսության և հաշվարկների մասին աշխատությունը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել ԱՄՆ-ում (1969
Աշխատանքներ ունի նաև Սևանա լճի մակարդակի բարձրացման եղանակների մասին[4]։

Պարգևներ

խմբագրել

ԽՍՀՄ պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ պետական մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (1970
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986)

Ռուսական դաշնության պարգևներ

խմբագրել
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (1970)
  • Պատվո շքանշան (2007)[5]
  • Основы теории и расчет океанических течений. Д.. 1966։
  • Численный анализ и прогноз морских течений. Д.. 1977;
  • Методы и результаты расчета циркуляции вод Мирового океана. М., 1986 (համահեղինակ);
  • Математическое моделирование циркуляции океана, М.. 1988 (համահեղինակ);
  • Моделирование динамики океана. СПб. 1991.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 221.
  2. Ակադեմիկոս Արտեմ Սարգսի Սարգսյանը 80 տարեկան է (ռուս.)
  3. [https://web.archive.org/web/20140202104124/http://www.geogr.msu.ru/about/rank/element.php?IBLOCK_ID=4&SECTION_ID=0&ELEMENT_ID=618 Արխիվացված 2014-02-02 Wayback Machine Արտեմ Սարգսի Սարգսյան(ռուս.)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. Указ Президента Российской Федерации от 25 июля 2007 N 949 «О награждении государственными наградами Российской Федерации» (ռուս.)
  6. Արտեմ Սարգսյան (ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Սարգսյան (օվկիանոսագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 221