Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայան

Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայան, ստեղծվել է 1943 թվականին. գտնվում է Արագած լեռան վրա, ծովի մակարդակից 3200 մ բարձր։

Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը 2018 թվականին

Հիմնադրվել է ֆիզիկոսներ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների ջանքերով։ Իր տեսակի մեջ կայանն առաջինն էր Խորհրդային Միությունում, որ ուներ հաստատուն մագնիսով աշխատող աշխարհի ամենամեծ մագնիսական սպեկտրոմետրը։ Հետագայում այնտեղ տեղադրվեցին նաև մեծ էլեկտրամագնիսական սպեկտրոմետրեր և այլ սարքավորումներ, որոնք հնարավորություն էին տալիս հետազոտել տիեզերական ճառագայթների կազմի մեջ մտնող տարրական տարբեր մասնիկների (էլեկտրոնների, K–մեզոնների, պրոտոնների, նեյտրոնների, դեյտրոնների և այլն) բնույթը և դրանց փոխազդեցությունը զանազան նյութերի հետ։ Ֆոտոնային հեղեղների, լիցքավորված K–մեզոնների տրոհման և այլ հարցեր առաջին անգամ լուծվեցին կայանում։ Այնտեղ փորձարկվեցին և գործադրվեցին 1 և ապա 10 մետր քառակուսի մակերեսով իոնացման կալորիմետրեր՝ 1012-ից մինչև 1015 Էվ էներգիայով մասնիկների փոխազդեցությունները ուսումնասիրելու նպատակով։ Գիտական աշխատանքների ընդարձակ ծրագրի իրականացման համար 1960 թվականին Արագածի լանջին (2050 մ բարձրության վրա) հիմնադրվեց նաև Նոր Ամբերդի կայանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 679