Ռիգայի ամրոց (լատիշ․՝ Rīgas pils, գերմ.՝ Rigaer Schloss), Լատվիայի նախագահի նստավայր։ Գտնվում է Ռիգա քաղաքում՝ Դաուգավա գետի ափին։ Լատվիայի մայրաքաղաքի պատմական ու մշակութային կարևոր նշանակություն ունեցող շենքերից է։

Ռիգայի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեPils laukums 3[1]
Վարչական միավորԿենտրոնական շրջան[1] և Ռիգա[2]
Երկիր Լատվիա[2]
Կառուցված1330[1]
Ընթացիկ
սեփականատեր
Livonian Brothers of the Sword?
Կայքpresident.lv/pk/content/?cat_id=11&lng=en
Քարտեզ
Քարտեզ
 Riga Castle Վիքիպահեստում

Օրդենի ամրոց խմբագրել

 
Ամրոցը XVIII դարում

Ռիգայի ամրոցի պատմությունը ակասվում է 1330 թվականից, երբ նրա շինարարությունը սկսել են Լիվոնյան օրդենի ասպետները։ Օրդենի՝ Ռիգայի կենտրոնում գտնվող շենքի քանդվելուց հետո նոր կառուցված ամրոց է տեղափոխվել Լիվոնյան օրդենի մագիստրոսը, սակայն քաղաքացիների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 15-րդ դարում նրա նստավայրը տեղափոխվել է Վենդեն (Ցեսիս)։

Ռիգայի բնակիչների և օրդենի միջև հերթական կոնֆլիկտի ժամանակ 1484 թվականին ամրոցը գրեթե ոչնչացվել է։ Կնքված հաշտության համաձայն` Ռիգայի բնակիչները պարտավորվում էին վերականագնել ամրոցը, որն էլ իրականացվել է 1497-1515 թվականներին։

Լեհական և շվեդական շրջաններ խմբագրել

Օրդենի լուծարումից հետո ամրոցում ամրապնդվել են նախ լեհական (1578-1621), ապա շվեդական (1621-1710) տեղապահները, որոնք ընդարձակել ու վերակառուցել են ամրոցը սեփական ճաշակով ու սեփական պահանջմունքներին համապատասխան։ Շինարարական նշանակալի աշխատանքներ են կատարվել հատկապես 1640-ական թվականներին, երբ ամրոցի նոր թևն է կառուցվել։ 1683 թվականին համալիրին կից կառուցվել է զինանոց։

Ամրոցի ներկայացուցչական գործառույթը արդեն 17-րդ դարում իր տեղը զիջում է պաշտպանական նշանակությանը։ Ռիգայի պաշտպանական դերը ստանձնում է Դաուգավգրիվա ամրոցը։ Այդ տարիներին Ռիգայի ամրոցը կիրառվել է նաև որպես բանտ։ Մինչ Ռիգայի ամրոցից անգլիացի ազնվական Ջերոմ Հորսեյի փախուստը այստեղ է պահվել նաև Լիվոնիայի միակ արքա Մագնուսի այրին` Մարիա Ստարիցան։

Ռուսական շրջան խմբագրել

Ռուսական զորքերի կողմից Ռիգայի պաշարումից ու գրավումից հետո (1710) Ռիգայի ամրոցում հաստատվել են Լիֆլանդիայի գեներալ-նահանգապետները։ Առանձին շինություններ շարունակվել են կիրառվել որպես բանտ։ Ռիգայի ամրոցի թերևս ամենահայտնի բանտարկյալներից են եղել ռուսական գահի մերժված ժառանգորդ Աննա Լեոպոլդովնան և նրա ընտանիքը[3]։

Ռուսական կառավարման շրջանում ամրոցը զգալիորեն կորցրել է իր պաշտպանական նշանակությունը և դրա հետ էլ իր նախկին խիստ տեսքը։ 1783 թվականին ամրոցն ու ամրոցամերձ շինությունները միավորվել են շվեդական զինանոցի տեղում կառուցված նոր մասնաշենքով։ 19-րդ դարում ամրոցային եկեղեցին փակվել է և քանդվել (1870), նոր մասնաշենքին մոտ կառուցվել է չորս հարկ, իսկ ամրոցի պատերի մոտ ի հայտ է եկել ընդարձակ հրապարակ։

20-րդ դար խմբագրել

 
Ռիգայի ամրոցը ձմռանը, տեսքը Դաուգավայի կողմից

Երբ Լատվիան անկախություն է ձեռք բերել, Ռիգայի ամրոցը հռչակվել է նախագահի նստավայր։

Ամրոցը տարբեր ժամանակաշրջաններում կառուցված շինությունների գունագեղ համադրություն է։ Նախագահական նստավայրին ավելի ավարտուն ու ներկայացուցչական տեսք հաղորդելու համար նրա վերակառուցման աշխատանքներում ներգրավվել է ճարտարապետ Էյժեն Լաուբեն։

Ճարտարապետի նախագծով վերակառուցվել է Կարմիր սրահը, և 1938 թվականին կառուցվել է Երեք աստղի աշտարակը, որը, իմիջիայլոց, լավ չի ներդաշնակվում պատմական կառույցին։

 
«Երեք աստղի աշտարակի» գագաթը

Երբ Լատվիան մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, նախագահի տեղը Ռիգայի ամրոցում զբաղեցրել է Լատվիայի ԽՍՀ Ժողկոմխորհը։

1941 թվականի փետրվարին Ռիգայի ամրոցում բվացվել է պիոներների քաղաքային պալատը։

Ամրոցի հրապարակներում տեղակայվել են մի քանի թանգարաններ, այդ թվում՝ Արտասահմանյան արվեստի թանգարանը, Լատվիայի պատմության ազգային թանգարանը, Ռիգայի կինոթանգարանը։

1995 թվականի հունիսին ամրոցը կրկին դարձել է նախագահի նստավայրը։ Այս շինություններում է գտնվում նախագահական գրասենյակը։

2012 թվականի աշնանը սկսվել է ամրոցի վերակառուցումը (նախագահի նստավայրը ժամանակավորապես տեղափոխվել է Չեռնոգոլովիների տուն)։ Աշխատանքներն իրականացրել են SBRE, Re&Re և Skonto būve ընկերությունները։ Վերակառուցման ավարտը նախատեսվել էր երկուսուկես տարվա ընթացքում։ Նախագծի վրա ծախսվել է շուրջ 21.78 միլիոն լատ[4]։

2013 թվականի հրդեհ ու վերանորոգում խմբագրել

 
Ռիգայի ամրոցի հրդեհը 2013 թվականին

2013 թվականի հունիսի 20-ին Ռիգայի վերականգնվող ամրոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մասին ազդանշանը հակահրդեհային ծառայությունը ստացել է 22:12-ին: Շինության տանիքն այրվել է բաց բոցով։

Սկզբում հրդեհը գրավել էր 50-100 մ² մակերես, սակայն կրակի արագ տարածման արդյունքում այն ընդգրկել է 3.200 մ² մակերեսով տարածք։

Հրդեհի շիջման աշխատանքներում ներգրավվել են Ռիգայի շրջանի 18 միավոր տեխնիկա, 80 աշխատակից։

 
Դեսպանների ընդունման սրահ (1923—1928)նախագծի հեղինակ՝ Անսիս Ցիրուլիս

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Ռիգայի ազատ նավահանգստի նավաքարշ շոգենավ։ Հրդեհը տեղայնացվել է 13:53-ին: Ամրոցի շենքը ապահովագրվել է։

Հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ջրի սակավության պատճառով[5][6]։

Շենքում գտնվել է Պետական գեղարվեստական թանգարանի մոտ մեկ միլիոն ցուցանմուշ, որից տուժել է 40.000-ը։ Մոտ 900.000 ցուցանմուշ է ունեցել Գրականության, թատրոնի ու երաժշտության թանգարանը։ Դրանցից ջրից տուժել է 20.000 ցուցանմուշ։

2015 թվականի դեկտեմբերին ավարտվել են ամրոցի վերանորոգման աշխատանքները։ Վերականգնման համար ծախսվել է 34.2 միլիոն եվրո։ 2016 թվականի օգոստոսի 22-ին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հրամանով վերսկսվել են ամրոցի շինրարական աշխատանքները[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի ամրոց» հոդվածին։