Արչիբալդ Գեյկի (անգլ.՝ Archibald Geikie, դեկտեմբերի 28, 1835(1835-12-28)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - նոյեմբերի 10, 1924(1924-11-10)[1][2][3][…], Haslemere, Waverley, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), շոտլանդացի երկրաբան։ 1865 թվականին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1908-1913 թվականներին Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա պատվավոր անդամ[10]։

Արչիբալդ Գեյկի
անգլ.՝ Sir Archibald Geikie
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1835(1835-12-28)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Մահացել էնոյեմբերի 10, 1924(1924-11-10)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրHaslemere, Waverley, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
ԳերեզմանSt. Bartholomew's Churchyard[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց[5]
Կոչումպրոֆեսոր
Մասնագիտությունքարտեզագիր, համալսարանի դասախոս, կենսագիր, հրաբխագետ, երկրաբան, գրող և պատմաբան
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան[5], British Geological Survey?[5] և British Geological Survey?[5]
Ծնողներհայր՝ Ջեյմս Ստյուարդ Գեյկի[5]
Զբաղեցրած պաշտոններԼոնդոնի երկրաբանական միության նախագահ, Լոնդոնի երկրաբանական միության նախագահ, Թագավորական միության նախագահ և Regius Professor of Geology?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
 Archibald Geikie Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արչիբալդ Գեյկին ծնվել է 1835 թվականի դեկտեմբերի 28-ին, Էդինբուրգ քաղաքում։ Երաժշտագետ Ջեյմս Ստյուարդ Գեյկինի և Իզաբելլա Թոմի առաջնեկն է եղել։ Նրա եղբայրը՝ Ջեյմս Գեյկին, նույնպես երկրաբան է եղել։ Նա կրթությունը ստացել է Էդինբուրգի ավագ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է քաղաքի համալսարանում։

Անձնական կյանք խմբագրել

1871 թվականին Արչիբալդ Գեյկին ամուսնացել է Ալիս Գաբրիել Անն Մարի Պինատելի հետ, ով եղել է Լիոնի Եվգենի Պիգնատելի դուստրը։ Նրանք ունեցել են որդի՝ Ռոդերիկը, որին սպանել են պատանի տարիքում, և երեք դուստր՝ Լյուսին, Էլսին և Գաբրիելը։

Կարիերա խմբագրել

1855 թվականին նշանակվել է Բրիտանական երկրաբանական ծառայության օգնական։ Տիրապետելով ինչպես մուրճին, այնպես էլ գրչին, նա ստեղծել է իր աշխատանքների ցուցակը՝ «Քարի կտորի պատմությունը» կամ «Երկրաբանի նոթատետրի ժողովածուն» (1858 թվական)։ Նրա ունակությունները գրավել են իր ղեկավարի՝ Ռոդերիկ Մուրչիսոնի ուշադրությանը, որի հետ նա ընկերություն է արել ողջ կյանքի ընթացքում, և այնուհետև դարձել է նրա կենսագիրը[11]։

Մուրչիսոնի հետ նրա ամենավաղ աշխատանքները կատարվել են Շոտլանդական լեռնաշխարհի թերթաքարերի բարդ շրջաններում։ 1862 թվականին, նրանց համատեղ ջանքերով, հրատարակվել է Շոտլանդիայի փոքր երկրաբանական քարտեզը։ Իսկ 1892 թվականին Գեյկը թողարկել է ավելի մեծ քարտեզ։ 1863 թվականին նա հրատարակել է «Շոտլանդիայի սառցադաշտային դրեյֆի երևույթների մասին» հոդվածը Գլազգոյի «Երկրաբանական ընկերության գործարքներ» բաժնում, որում առաջին անգամ հստակորեն պատկերել է այդ երկրում սառույցի ազդեցության հետևանքները[11]։

1865 թվականին լույս է տեսել Գեյկիի «Շոտլանդիայի լանդշաֆտը» (իսկ երրորդ հրատարակությունը 1901 թվականին), որը երկրի տեղագրության պատմությունը մանրամասնելու առաջին փորձն էր։ Նույն թվականին նա ընտրվել է Թագավորական ընկերության անդամ[12]։ Գեյկիի գիրքը, որը հիմնված էր երկրի վերաբերյալ նրա անձնական հսկայական գիտելիքների վրա, օգտակար ներդրում էր Էդինբուրգի դպրոցի ուսուցման մեջ, որից հետո էլ դարձել է այդ դպրոցի ղեկավարը[11]։

1871-1882 թվականներին Էդինբուրգ քաղաքի համալսարանում աշխատել է երկրաբանության դասախոս[13]։ 1882 թվականին նշանակվել է Լոնդոնի Երկրաբանական թանգարանի տնօրեն և Մեծ Բրիտանիայի երկրաբանական ծառայության գլխավոր տնօրեն։

Մահ խմբագրել

Արչիբալդ Գեյկին մահացել է 1924 թվականի նոյեմբերի 10-ին, Սյուրեյում գտնվող Հասլեմերե քաղաքում և թաղվել է գյուղի գերեզմանատանը[14]։

Մրցանակներ խմբագրել

  • 1881 թվական Մուրչիսոնի մեդալ
  • 1896 թվական Լոնդոնի Թագավորական մեդալ
  • 1890-1894 թվականներին Թագավորական ընկերության արտաքին գործերի քարտուղար
  • 1903 - 1908 թվականներին Թագավորական ընկերության արտաքին գործերի նախագահ
  • 1891 և 1892 թվականներին Լոնդոնի Երկրաբանական ընկերության նախագահ
  • 1892 թվականին Բրիտանական ասոցիացիայի նախագահ[11]
  • 2007 թվականին իր անունով անվանվել է Գեյկի կիրճի ազգային պարկը, Ֆիցրոյ գետ
  • 1991 թվականի հունիսին Գլազգոյի համալսարանից ստացել է իրավունքի պատվավոր դոկտորի կոչում
  • 1891 թվականին ստացել է ասպետություն
  • 1907 թվականին լոգանքի ամենապատվավոր շքանշանի ասպետ հրամանատար
  • 1914 թվականին վաստակի շքանշան
  • 1905 թվականին նա ստացել է Լիվինգսթոնի մեդալ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 Waterston C. D., Shearer A. M. Former Fellows of The Royal Society of Edinburgh 1783 – 2002, Part 1Royal Society of Edinburgh, 2006. — P. 348.
  6. Find A Grave — 1996.
  7. https://www.geolsoc.org.uk/About/awards-grants-and-bursaries/society-awards/murchison-medal
  8. https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
  9. https://web.archive.org/web/20150913084110/http://rsgs.org/inspiring-people/medals-awards/livingstone-medal/
  10. Geikie; Sir; Archibald (1835—1924)(չաշխատող հղում)(անգլ.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 Chisholm, Hugh, ed. (1911). «Geikie, Sir Archibald» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 11 (11th ed.). Cambridge University Press. էջեր 552–553.
  12. «Library and Archive Catalogue». Royal Society. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
  13. «Гейки, Арчибальд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Biographical Index of Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783–2002 (PDF). The Royal Society of Edinburgh. 2006 թ․ հուլիս. ISBN 0-902-198-84-X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչիբալդ Գեյկի» հոդվածին։